Category: Infocom

  • Այս երկուշաբթի կրկին հանդիպում ենք․ սպասվող Գիտարբուքը «Թափանցելով նյութի խորքեր…

    Այս երկուշաբթի կրկին հանդիպում ենք․ սպասվող Գիտարբուքը «Թափանցելով նյութի խորքերը գերհզոր միկրոսկոպներով» թեմայով է։
    Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գևորգ Քառյանը կխոսի հետևյալ թեմաներով՝
    — անվերջության երկու կողմերը. ատոմի գաղափարը,
    — տարրական մասնիկների դարաշրջանը,
    — միջազգային համագործակցություն. ժամանակակից գիտափորձեր։
    Մուտքն անվճար է, բայց նախապես ամրագրումով։
    Նախագծի շարունակականությունն ապահովելու համար աջակցեք մեզ Patreon-ում՝ patreon.com/igitutyun

    #Գիտարբուք Գևորգ Քառյանի հետ

    #Գիտարբուք՝ «Թափանցելով նյութի խորքերը գերհզոր միկրոսկոպներով» թեմայով

  • Արարատ Միրզոյանը Չավուշօղլուի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է․ «Մեր այսօրվա …

    🗣 Արարատ Միրզոյանը Չավուշօղլուի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է․
    🔸 «Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը և ձգտումը։
    🔸 Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»։

  • Հայաստանում այս տարի ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն չի անցկացվի։ Այս մասին հայտ…

    ❗️ Հայաստանում այս տարի ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն չի անցկացվի։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այդ մասին ՌԴ ՊՆ հաղորդագրությանը։ 🗣 «Կարծում եմ՝ մի փոքր թյուրըմբռնում կա, որովհետև ՀՀ պաշտպանության նախարարը արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին…

  • ԱՄՆ-ն զինյալների է հավաքագրում «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» հետ կապված …

    🇷🇺🇺🇸 ԱՄՆ-ն զինյալների է հավաքագրում «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» հետ կապված խմբավորումներից՝ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը։
    📌 «Մոտ ժամանակներս պլանավորվում է իրականացնել փոքր խմբերով գրոհայինների տեղափոխում Ռուսաստանի տարածք և ԱՊՀ երկրներ։ Նրանց հանձնարարվելու է դիվանագետների, քաղաքացիական ծառայողների, իրավապահների և զինվորականների դեմ ահաբեկչություններ նախապատրաստել և իրականացնել»,- նշված է ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ։
    🔗 Կարդալ ավելին

  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող զբաղվ…

    ❗️ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաեւ հանդես գալ որպես ներկայացուցիչ (փաստաբան)։ 2022 թ․ սեպտեմբերի 15-ին ՍԴ դատավոր ընտրված, իսկ դեկտեմբերի 10-ին պաշտոնը ստանձնած Սեդա Սաֆարյանը, սակայն, դեկտեմբերի 28-ին որպես ներկայացուցիչ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Միեւնույն ժամանակ նա սահմանված ժամկետում հաշվառումից չի հանել իր անհատ ձեռնարկությունը, ինչի արդյունքում առերեւույթ խախտվել են Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված դատավորի վարքագծի կանոնն ու անհամատեղելիության պահանջը։
    📌 Մենք ամփոփել ենք, թե ինչ է տեղի ունեցել, ինչ հետեւանքների դա կարող է հանգեցնել, եւ իրականությանը չհամապատասխանող ինչ հայտարարություններ են հնչել այս ընթացքում։
    Կարդալ ավելին

    Սեդա Սաֆարյանը՝ փաստաբան եւ դատավոր․ ինչ է տեղի ունեցել, երբ եւ ինչպես

  • Արարատ Միրզոյանի հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռո…

    🇫🇷 Արարատ Միրզոյանի հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։
    📌 Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը: [ՀՀ ԱԳՆ]

  • Հայաստանն ավելի քան 850 000 դոլարի չափով տուգանք է նշանակել հյուրանոցային ամրագ…

    🛎 Հայաստանն ավելի քան 850 000 դոլարի չափով տուգանք է նշանակել հյուրանոցային ամրագրումների ամենամեծ հարթակի՝ Booking ընկերության նկատմամբ։
    📌 ՄՊՀ-ն ընկերությանը մեղադրում է գերիշխող դիրքի չարաշահման մեջ։ Booking-ի գործողությունների հետ կապված վարույթ հարուցվել էր դեռ անցած տարվա ապրիլին։ Ըստ որոշման՝ Booking-ի դասակարգումներում Հայաստանն «ընդլայնված պարիտետով երկրների» խմբում է, ինչից բխում է, որ հյուրատնային կացարանը կամ հյուրանոցի համարը Booking-ով այցելուին առաջարկելու դեպքում, ընկերության կողմից մի շարք սահմանափակումներ են գործի դրվում։ Այսպես՝ հյուրատունը կամ հյուրանոցը Booking-ում իր ծառայությունները ներկայացնելու դեպքում նմանաբնույթ այլ կայքերում չի կարող ավելի էժան գին առաջարկել, քան Booking-ում է։ Սա, ըստ ՄՊՀ-ի, գերիշխող դիրքի չարաշահում է։ |civilnet.am|
    Կարդալ ավելին

  • Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել …

    📢 Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը։ [ԱԻՆ]

  • Գլխավոր դատախազը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ ք…

    Գլխավոր դատախազը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երրորդ միջնորդագիրը 📌 «Սեյրան Օհանյանը, 2008թ․ ապրիլի 14-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով…

  • Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարարի …

    🇦🇲🇩🇪 Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Արարատ Միրզոյանը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ չնայած Լավրովի ու Բայրամովի հետ հանդիպման չեղարկմանը՝ հայկական կողմը փոխանցել էր խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները, իսկ մի քանի օր առաջ Ադրբեջանն է փոխանցել իր արձագանքներն ու առաջարկները։
    📌 Նա նշեց՝ չնայած հարաբերությունների և իրողությունների ողջ բարդությանը՝ ՀՀ-ն իր օգնության ձեռքն է մեկնել և հումանիտար աջակցության պատրաստակամություն է հայտնել և Թուրքիային և Սիրիային․ «Մենք ինքներս՝ որպես 1988 թվականին ավերիչ երկրաշարժ տեսած ազգ, կարևորում ենք, որ բնական աղետների ժամանակ որևէ հասարակություն միայնակ չմնա»։