Category: Infocom

  • Զինծառայողների շրջանում իրականացրած ատեստավորման գործընթացին մասնակցել է 5 783 …

    🔸 Զինծառայողների շրջանում իրականացրած ատեստավորման գործընթացին մասնակցել է 5 783 զինվորական, նրանց կեսից ավելին ստացել է անբավարար գնահատական, գերազանց ստացել է ընդամենը 2%-ը։
    🗣 Այդ մասին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը։ |civilnet.am|

  • «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20%-ը փոխանցվեց ՀՀ կառավարությանը որպես նվիրատվու…

    ‼️ «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի 20%-ը փոխանցվեց ՀՀ կառավարությանը որպես նվիրատվություն․ որոշումը կայացվեց գործադիրի նիստում։
    🔸 Նվիրատվությունն արել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ 100 տոկոս բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը։
    🗣 Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում խոսեց բաց բաժնետիրացումից՝ նշելով, որ չի կարծում՝ մի երկիր կա, որն ասում է՝ թող օտարերկյա ներդրողներ գան, մեր հեռահաղորդակցության ոլորտը վերցնեն որպես 100% սեփականություն, և մենք էլ գաղափար չունենանք՝ ինչ է կատարվում այնտեղ․ «Ուղիղ ասում եմ մեր հեռահաղորդակցության ոլորտի և այլ ոլորտների ընկերություններին, որոնք հետո կորոշվեն․ եթե X պահի չգնան բաց բաժնետիրացման, ուրեմն՝ ուրիշ հարկեր պետք է տան (եկամտահարկը՝ այլ, շահութահարկը՝ այլ և այլն՝ խմբ․)»։
    🔗 Կարդալ ավելին

  • Ապրիլի 1-ից հունիսի 28-ը կանցկացվեն վարժական հավաքներ․ կներգրավվի մինչև 4799 քա…

    Ապրիլի 1-ից հունիսի 28-ը կանցկացվեն վարժական հավաքներ․ կներգրավվի մինչև 4799 քաղաքացի․ որոշումն ընդունեց ՀՀ կառավարությունը։
    🔸 Նշվում է՝ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ:

  • Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցի զինծառայողը վնասազերծվել է․ ԱԱԾ…

    Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցի զինծառայողը վնասազերծվել է․ ԱԱԾ

  • ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2017-2022 թվականներին տարբեր երկրներից Հայա…

    ՊԵԿ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ 2017-2022 թվականներին տարբեր երկրներից Հայաստան են ներմուծվել 3941 վայրի և էկզոտիկ կենդանիներ, որոնք ունեն պահպանման տարբեր կարգավիճակներ։ Ամբողջական հաշվառման բացակայության պատճառով այս կենդանիների մեծ մասի ճակատագիրը, կարգավիճակը, գտնվելու վայրը և պահման պայմաններն անհայտ են։
    Միայն մեկ ընկերության տարածքում հավանաբար պահվում են 43 ընձուղտ, 20 զեբր, 49 այծքաղ, 20 կոկորդիլոս, 20 կարակալ, 20 սերվալ, 20 գենետա կատու, առյուծներ և վագրեր, որոնց ճակատագիրը, կարգավիճակը անհայտ են։
    ՀՀ շրջակա միջավայրի նախարությունը (ՇՄՆ), Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), իսկ որոշ դեպքերում՝ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ), Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) վայրի կենդանիների առևտրի թույլտվություններ և եզրակացություններ տրամադրող մարմիններ են, բայց չեն տիրապետում ներմուծված և արտահանված կենդանիների մասին ամբողջական տեղեկությունների։
    Կենդանիների առևտուր. Հայաստան ներմուծվող կենդանիների անհայտ ճակատագրերը և պետության լուռ համաձայնությունը

  • Հայաստանը համաձայնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկ…

    🇦🇲🇦🇿🇩🇪 Հայաստանը համաձայնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացվի Գերմանիայում այն պատճառով, որ Գերմանիան Գրանադայի քառակողմ հանդիպման կողմ է և ստորագրել է 3 կարևոր սկզբունք:
    🔸 առաջինը՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ Ալմաթայի հռչակագրի հիման վրա,
    🔸 երկրորդը, որ Ալմաթայի հռչակագիրը պետք է լինի սահմանագծման գործընթացի հիմքը,
    🔸 երրորդը, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է գործեն երկրների սուվերենության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքով:
    🗣 Հայաստանի համար ընդունելի չի լինի, եթե որևէ միջնորդ փորձի այս շրջանակից դուրս բերել գործընթացը: Դա նշանակում է միջնորդել ոչ թե խաղաղություն, այլ խաղաղության ճարտապարետության փլուզում: [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

  • ՀՀ ԱԳՆ-ն այսօր բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին՝ կապված փետրվարի 25-ի…

    📺 ՀՀ ԱԳՆ-ն այսօր բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին՝ կապված փետրվարի 25-ին ռուսական հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ ՀՀ-ի վերաբերյալ հնչած գնահատականների հետ։
    🗣 ԲՏԱ նախարարը հայտնեց, որ նախկինում էլ առիթ եղել է, որ պառլամենտում այս թեմայի հետ կապված հարցը հնչի. «Երևանում անցկացվել են կոնսուլտացիաներ, արձանագրված խախտումները փոխանցվել են ռուս գործընկերներին, բայց որ երկու ամիս անց այդօրինակ խախտումները կրկնվում են, խոսում է այն մասին, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործող միջպետական համաձայնագիրը լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն կա:
    📌 Մենք փետրվարի 26-ին ՀՌՀ-ից ստացել ենք գրություն, որտեղ արձանագրված են եղել այդ խախտումները: Փետրվարի 27-ին ԲՏԱՆ-ում անցկացվել է խորհրդակցություն, որոնց արդյունքում արձանագրվել է, որ իրապես այդ խախտումները տեղի են ունեցել, մասնավորապես, 5-րդ հոդվածի մի քանի դրույթներ խախտվել են: Այսօր ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին»: |1lurer.am|

  • Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալա…

    🇦🇲🇷🇺🇦🇿 Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում։ ՌԴ հասցեին քննադատական դիտողությունները չափազանց միակողմանի են։ 🗣 Իհարկե, պաշտոնապես հետաքննության արդյունքները (գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը՝…

  • Փետրվարի 28-ին՝ ժամը 17:51-ին, գրանցվել է 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնա…

    ❗️Փետրվարի 28-ին՝ ժամը 17:51-ին, գրանցվել է 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում (Թուրքիա՝ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք) ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Անիպեմզա և Ջրափի գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ ՓԾ]

  • Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ինքը 2018-ի ընտրություններին չի …

    📌 Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ինքը 2018-ի ընտրություններին չի ձգտել վարչապետ դառնալ, սակայն դարձել է, որ արհավիրքը Հայաստանից հեռացնի։ 🗣 Լրագրողի հարցին, թե Արցախյան հարցը դրդե՞ց, Սարգսյանն ասաց․ «Այո, դրդեց այն, որ ես տեսնում էի, որ արհավիրք…