Category: Infocom

  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահաստատել է հավատարմությունը Մոլդ…

    🇦🇲🇬🇪🇦🇿 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահաստատել է հավատարմությունը Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ գործընկերային հարաբերություններին։
    🗣 «ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել այս երեք գործընկերներից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը և ինքնիշխանությանը: ՆԱՏՕ-ն խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին կառուցողականորեն ներգրավվել տարբեր ձևաչափերով և ընդգծել հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը»,- ասված է գլխավոր քարտուղարի զեկույցում։ |azatutyun.am|

  • Կոբախիձեն մարտի 16–ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան: Այդ մասին …

    🇦🇲🇬🇪🇦🇿 Կոբախիձեն մարտի 16–ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան:
    ❗️ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։ Ընդ որում, սա կդառնա տարածաշրջանում Կոբախիձեի առաջին այցը։ Բաքվում Վրաստանի վարչապետը երկկողմ բանակցություններ կվարի Ադրբեջանի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում կքննարկվեն նաև վրաց-ադրբեջանական հարաբերությունները։ |hetq.am|

  • Բռնի տեղահանված անձանց 40+10 հազարական դրամով աջակցության ծրագիրը շարունակվելու…

    🗣 Բռնի տեղահանված անձանց 40+10 հազարական դրամով աջակցության ծրագիրը շարունակվելու է առնվազն մինչեւ տարվա վերջ․ Նիկոլ Փաշինյան 🏘 Փաշինյանը, անդրադարձավ նաև բնակարանային ապահովման ծրագրին՝ նշելով՝ բնակարանների համար տրամադրվող 3 մլն դրամը դիտարկում են որպես…

  • Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մաս…

    ‼️ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքը։ Տեղեկությունը Factor.tv-ի հետ զրույցում հաստատել է քաղաքապետարանի խոսնակը։ 🔸 Մասնավորապես խուզարկությունն իրականացվում քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և…

  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի՝ Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղ…

    🇬🇧🇦🇲🇦🇿 Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի՝ Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում ասել է․
    🗣 «Այժմ Ադրբեջանը պատմական հնարավորություն ունի՝ վերջ դնելու Հայաստանի հետ բազմամյա հակամարտությանը։ Հուսով ենք, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մինչև այս տարվա նոյեմբեր»։ |1lurer.am|

  • Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին՝ մեր գ…

    🗣 Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին՝ մեր գնահատմամբ մեղադրանքը խիստ վերացական է, ակնհայտորեն չի համապատախանում քրեադատավարական չափորոշիչներին, մասնավորապես՝ հայտնի չէ, թե Սարգսյանը հատկապես ի՞նչ գործողություններ է իրականացրել…

  • Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի և Հայաստանի միջեւ կապերի սերտ…

    📌 Եվրախորհրդարանի լիագումար նիստին ներկայացված ԵՄ-ի և Հայաստանի միջեւ կապերի սերտեցման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևն ընդունվեց 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։ ❗️Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ…

  • Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտ…

    🚌 Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35, 36, 5 ավտոբուսային երթուղիները մարտի 15-17-ը Նոր Նորք կհասնեն Ազատության պողոտայով և Դ. Անհաղթի փողոցով՝ խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված։
    🚏 Նույն սկզբունքով, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի հետադարձ ուղղության երթևեկությունը:
    🚋 Տրոլեյբուսային հ.1 երթուղին այդ օրերին կհասնի մինչև Կորյունի փողոց, որից հետո հետադարձ կկատարի:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Պետությանն է վերադարձվել Ծաղկաձորում գտնվող շուրջ 20 000 քմ մակերեսով անտառային…

    🌳 Պետությանն է վերադարձվել Ծաղկաձորում գտնվող շուրջ 20 000 քմ մակերեսով անտառային տարածքը։

    📃Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Դատախազության հայցը, որով պահանջվում էր՝ անվավեր ճանաչել 2007 թվականի մայիսի 26-ի աճուրդը։
    Որպես հետևանք՝ անվավեր է ճանաչվել նաև այդ ժամանակ Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի և Սամվել Մայրապետյանի միջև հողամասի առուվաճառքի պայմանագիրը և հողամասի նկատմամբ Սամվել Մայրապետյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
    [ՀՀ գլխավոր դատախազություն]

  • Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հա…

    🪖 Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված էր կառավարության մարտի 14-ի նիստի օրակարգում։
    🔸 Վարժական հավաքներում ներառվելու են մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
    📌 Նրանք ներգրավելու են մոտոհրաձգային, հրթիռահրետանային, հակաօդային, կապի, հետախուզական, անօդաչու թռչող սարքերի, տեխնիկական, թիկունքային ու ինժեներական մասնագիտություններով։|civilnet.am|