Category: Infocom

  • Հնդկաստանից ձեռք բերված սարքավորումները երրորդ երկրի դեմ օգտագործելու նպատակ չկ…

    🇦🇲🇮🇳 Հնդկաստանից ձեռք բերված սարքավորումները երրորդ երկրի դեմ օգտագործելու նպատակ չկա: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում։
    🗣 «Հնդկաստանում արտադրված սարքավորումները հետաքրքրում են Հայաստանին:
    🔸 Հայաստանն ունի խաղաղության օրակարգ: Մենք ներգրավված ենք խաղաղության բանակցություններում մեր արևելյան հարևանի հետ: Ընդհանուր առմամբ մենք կենտրոնացած ենք խաղաղություն և կայունություն հաստատելու և մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու վրա: Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանական ոլորտի, մեր բանակի բարեփոխման, արդիականացման գործընթացում»,- ասել է Միրզոյանը: |civilnet.am|

  • ՖԱՖ-ը ՀՖՖ-ին մեղադրում է Հայաստան-Վրաստան առաջիկա ֆուտբոլային հանդիպման՝ ֆան շա…

    ‼️ ՖԱՖ-ը ՀՖՖ-ին մեղադրում է Հայաստան-Վրաստան առաջիկա ֆուտբոլային հանդիպման՝ ֆան շարժումներին հասանելիք տոմսերը «առևտրի կամ սակարկման առարկա դարձնելու» մեջ։ 🔸 «Ֆան շարժումների տոմսերը չտրամադրելով՝ ՀՖՖ-ն կանցնի հնարավոր բոլոր կարմիր գծերը՝ զոհաբերելով հավաքականը…

  • Եվրոպական խորհրդարանը վաղը կքննարկի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը: Քնն…

    📣🇪🇺 Եվրոպական խորհրդարանը վաղը կքննարկի Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը:
    📌 Քննարկումն այսպես է վերնագրված՝ «Ադրբեջանի կողմից հայերի ապօրինի կալանավորումներն ու այդ թվում՝ բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների կեղծ դատավարությունները», իսկ հրատապ համարված բանաձևի քվեարկությունը նախատեսված է հինգշաբթի՝ մարտի 13-ին։ |azatutyun.am|

  • Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից․ Շրջակ…

    ❗️ Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից․ Շրջակա միջավայրի նախարարություն
    📣 «Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալչել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման:
    🌡 Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը»։

  • Լեհաստանում ձերբակալվել է «սև շուկայում» 56 երիկամ վաճառած ուկրաինացի կին. ինչպ…

    ⚖️ Լեհաստանում ձերբակալվել է «սև շուկայում» 56 երիկամ վաճառած ուկրաինացի կին. ինչպես հայտնում է Reuters-ը, տուժողներ եղել են նաև Հայաստանից։
    📌 Կինն անդամակցել է միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորմանը, որը 2017-2019 թվականներին ապօրինի կերպով մարդկանց հյուսվածքներ և օրգաններ է հավաքել և դրանք վաճառել «սև շուկայում»: Կինը Ղազախստանում դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման։ Սակայն հայտնի չէ, թե ինչու նա Ղազախստանում բանտ չի նստել:
    🌍 Տուժողներ եղել են նաև Ղազախստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Թաիլանդից։|tert.am|

  • Բաքվում ընթանում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու գո…

    ❗️Բաքվում ընթանում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու գործով դատական հերթական նիստը։
    🗣 Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօրվա նիստում լսել են վկաներից մեկի ցուցմունքը։ 
    Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի։
    📸 Լուսանկարը՝ ադրբեջանական լրատվամիջոցների

  • Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերս…

    🇦🇲🇪🇺 Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ:
    🔸 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:
    🔸 Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցերի։

  • Ադրբեջանի ապօրինի դատավարությունների դեմ անհապաղ միջոցներ ձեռնարկելու կոչով Բեռ…

    ‼️ Ադրբեջանի ապօրինի դատավարությունների դեմ անհապաղ միջոցներ ձեռնարկելու կոչով Բեռլինում մարտի 10-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել:
    🗣 Ակցիային մասնակցել են նշանավոր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի (ZAD)-ի նախագահ Ջոնաթան Սպանգենբերգը, որն իր ելույթում ընդգծել է հայերի համակարգված հալածանքները և Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներին որպես սակարկության գործիք օգտագործելը բանակցություններում:
  • Սիրիայի քրդերը համաձայնության են եկել երկրի նոր իշխանության հետ: Քրդական «Սիրիա…

    ‼️ Սիրիայի քրդերը համաձայնության են եկել երկրի նոր իշխանության հետ:
    🤝 Քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ը համաձայնագիր է ստորագրել՝ միանալու Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերին։ Փաստաթուղթը ստորագրվել է ալ Շարաայի և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ի հրամանատար Մազլում Աբդիի հանդիպման ժամանակ։
    📑 Ըստ համաձայնագրի՝ «բոլոր քաղաքացիական և ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Սիրիայի հյուսիս-արևելքում, ինտեգրվելու են նոր իշխանությունների գլխավորած կառավարման համակարգին»։ Խոսքը, մասնավորապես, քրդական տարածքների բոլոր անցակետերի, ինչպես նաև այնտեղ գտնվող օդանավակայանի, գազի ու նավթի հանքավայրերի մասին է։
    🔸 Բացի այդ՝ համաձայնագիրը նախատեսում է հրադադար ամբողջ Սիրիայում և քուրդ բնակչությանը երաշխավորում է սահմանադրությամբ նախատեսված բոլոր իրավունքները, ներառյալ քաղաքացիության իրավունքը: Քրդերը, իրենց հերթին, խոստանում են աջակցել սիրիական նոր իշխանություններին՝ նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և Սիրիայի անվտանգությանն ու միասնությանը սպառնացող այլ տարրերի դեմ նրանց պայքարին: |tert.am|

  • Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն նախնական համաձայնությամբ կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 1…

    🌐💰 Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն նախնական համաձայնությամբ կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի փողերի լվացում. ՔԿ
    🔍 ՔԿ-ում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սույն անձինք ֆեյսբուքում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայանալով այդ անձանց ընկերներին և բարեկամներին՝ նրանց անունից պահանջել են գումար:
    💴 Այն ստանալու համար տրամադրել են էլեկտրոնային դրամապանակներ կամ ՀՀ-ում կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող տնտեսվարողների էլեկտրոնային դրամապանակների ու բանկային քարտերի տվյալները և հափշտակել են տուժողների փոխանցած գումարները:
    👨‍⚖️ Դ.Գ.-ի նկատմամբ խափանման միջոց կիրառվել են տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, իսկ Վ.Ս.-ի նկատմամբ՝ կալանավորումը: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
    💰 Պատճառված վնասից վերականգնվել է 686 հզր ՀՀ դրամը: