🚘 Լարսի ավտոճանապարհը առատ ձյան պատճառով փակվել է բեռնատարների համար։ Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է: [ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կցորդ Վահան Հակոբյան] |armeniasputnik.am|
🇬🇧🇦🇿 Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Իլհամ Ալիևին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: Ռիշի Սունակը գոհունակություն է հայտնել, որ Բաքուն և Լոնդոնը գործակցում են տնտեսական ոլորտում, ինչպես նաև Ուկրաինային աջակցություն տրամադրելու հարցում: 🗣 «Նաև տեղյակ ենք Հայաստանի հետ խաղաղության հասնելու ջանքերի մասին։ Սա պատմական հնարավորություն է՝ դադարեցնելու հակամարտությունը։ Բարձր ենք գնահատում երկարաժամկետ համաձայնագրի կնքման հսկայական օգուտները, այն կնպաստի երկու երկրների և ամբողջ տարածաշրջանի բարեկեցությանն ու կայունությանը: Վերահաստատում եմ Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը կողմերին՝ կայուն խաղաղության հասնելու ճանապարհին»,- ասված է Սունակի ուղերձում: |1lurer.am|
‼️ Aravot.am-ը երեկ կեսգիշերին գրել է, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը: Նրա պաշտպան Մուշեղ Ալեքսանյանը հաստատել է, որ ինքն է ներկայացնում Սիմոնյանի կնոջ շահերը: 🗣 Հարցին՝ դա ասֆալտի տենդերի հե՞տ է կապված՝…
⚖️ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանն ու նրա հետ փոխկապակցված անձիք Հայաստանի Հանրապետությանը կվճարեն 608 մլն 634 հազար դրամ (1,5 մլն դոլար)։ [Գլխավոր դատախազություն]
🇬🇪🇹🇷 Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ 🤝 Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության օրակարգի կարևոր հարցեր։ 📌 Մտքեր են փոխանակվել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ համագործակցության վերաբերյալ, որի շրջանակներում մարտին կկայանա Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ԱԳ նախարարների եռակողմ նախարարական հանդիպումը։ |1lurer.am|
🇦🇲🇦🇿 Պաշտոնական Բաքուն Երևանից պահանջում է պարզաբանել՝ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանի պաշտպանության նախարարության խոստումը՝ ադրբեջանցի զինվորի վիրավորման փաստով հետաքննությունը, չի իրականացվել: Այդ մասին ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում:…
🇦🇲 Ներքին Հանդում տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորում է։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները…
🇮🇷 Ռաիսին Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է՝ իրենք համաձայն չեն խնդիրներ լուծելու պատրվակով օտարների ներկայությանը տարածաշրջանում․
🗣 «Կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլ ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի ազգերի և կառավարությունների համար», — ասել է Իրանի նախագահը։ 📌 Իրանի նախագահը ողջունել և իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին՝ ընդգծելով Իրանի կամքն ու պատրաստակամությունը՝ երաշխավորելու կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը և այդ հարցում Թեհրանի կարմիր գծերը։ 🤝 Գրիգորյանը Թեհրանում է՝ մասնակցելու Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին։|tert.am|
❓ Արդյո՞ք Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հրավիրվել է ԱԱԾ, ինչպես գրում է մամուլը. պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը միայն նշել է. 🗣️ Մեկնաբանություն չկա, – ասել է Հարությունյանը` անպատասխան թողնելով հարցը`…
🗻 Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան. ԿԳՄՍՆ 📌 Այն հայտնաբերել է բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ: Դեպքն արձանագրվել և աշխատանքները դադարեցվել էին: Քննարկվել են աշխատանքների ընթացքում հայտնաբերված հնագիտական առարկաները պետությանը հանձնելու և հրատապ պեղումների անհրաժեշտությունը: [ԿԳՄՍՆ]