Category: Infocom

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է. «Մենք Հայաստանից սպասում ենք առաջար…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է.
    🗣️ «Մենք Հայաստանից սպասում ենք առաջարկի վերաբերյալ մեր մեկնաբանությունների պատասխանին։ Մեզ ոչ մի պատերազմ պետք չէ: 
    🇦🇲🇲🇫🇦🇿 Ֆրանսիայի կառավարության հաղորդագրություններն իրականում պատրանքներ են ստեղծում Հայաստանի իշխանության, և, հնարավոր է, նաև Հայաստանի հասարակական կարծիքի վրա, որ նրանք կարող են ռազմական ագրեսիա սկսել Ադրբեջանի դեմ:
    🔸Հայաստանին զինելը, որով Ֆրանսիան այդքան հպարտանում է և հրապարակավ հայտարարում, չի օգնի Հայաստանին, եթե նա որոշի նոր պատերազմ սկսել: Ուստի կարծում եմ, որ որքան շուտ Հայաստանից պատասխան ստանանք մեր մեկնաբանություններին, այնքան լավ»։ |tert.am|

  • Ադրբեջանը պարտավոր է իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պ…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանը պարտավոր է իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել ԼՂ-ից տեղահանված անձանց գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները։ ❗️ Ադրբեջանը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել դատարանին այն քայլերի…

  • Կրեմլը դեռ չգիտի` արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ ոչ-…

    🇷🇺 Կրեմլը դեռ չգիտի` արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ ոչ-պաշտոնական և ԵԱՏՄ տարեվերջյան գագաթնաժողովներին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
    🇦🇲 «Հայկական կողմը լավ գիտի, որ բոլորը հրավիրված են, որ սա ավանդական ձևաչափ է։ Իհարկե մենք նրան կսպասենք Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Պեսկովը։ |azatutyun.am|

  • ԵՊՀ-ում հրդեհի բռնկմամբ պայթյունի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ նախաձեռնվե…

    ⚖️ ԵՊՀ-ում հրդեհի բռնկմամբ պայթյունի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։
    🗣 «Պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։ Պատահարը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման դեպքերը բացառելու անհրաժեշտությունից ելնելով»,- նշում է Պաշտպանը։

  • Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից հայտնում են՝ դեսպան Օլիվիե Դըկոտինյին եղե…

    🇲🇫🇦🇲 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից հայտնում են՝ դեսպան Օլիվիե Դըկոտինյին եղել է հայկական տարածքի ռազմավարական կետ հանդիսացող Թեժքար լեռան լանջին, Ադրբեջանի (Նախիջևանի) հետ սահմանում։
    «Ֆրանսիան հատկապես զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության և 1991 թվականի սահմանների հարգման հարցում, որի մասին կրկին հիշատակվել է Պրահայի հայտարարության մեջ»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում:

  • ԱՄՆ Կոնգրեսում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման ժամանակ ԱՄ…

    🇺🇸 ԱՄՆ Կոնգրեսում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը ասել է, թե որ հիմնական ուղղություններով են աշխատում ՀՀ-ի հետ։ 🗣 Ըստ նրա՝ ուղղություններից մեկը Հայաստանին…

  • Ցանկացած երկիր իրավունք ունի պաշտպանական ուժ ունենալու, իսկ երբ խոսքը վերաբերու…

    🇬🇪 Ցանկացած երկիր իրավունք ունի պաշտպանական ուժ ունենալու, իսկ երբ խոսքը վերաբերում է պայմանագրերով ձեռք բերված տեխնիկային կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զինատեսակներին, ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերելու այն։
    🇦🇲🇦🇿 Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրներին էլ հնարավորություն ընձեռվի հավասար պայմաններում օգտվելու տրանզիտային գործառույթից, որն ունի մեր երկիրը։ Ըստ այդմ, սա է մեր պատասխանն այս հարցի վերաբերյալ, և այս հարցով ակնարկները անտեղի են։
    🗣 Վրաստանի ԱԳ նախարարը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք տարածված տեղեկությունը, որ Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա է տեղափոխվում Վրաստանով, խոչընդոտում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում երկրի՝ միջնորդի դերին։ |1tv.ge|

  • ՔՊ խմբացությունից Տիգրան Պարսիլյանը և «Հայաստան» խմբակցությունից Լևոն Քոչարյանը…

    ՔՊ խմբացությունից Տիգրան Պարսիլյանը և «Հայաստան» խմբակցությունից Լևոն Քոչարյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները։

  • Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որը ՀՀ կառավարությունը տվել է ԼՂ-ից բռնի…

    🔸 Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը, որը ՀՀ կառավարությունը տվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, կոլեկտիվ կերպով մի խումբ մարդկանց պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է․ Արմեն Ղազարյան
    🗣 «Այդ կարգավիճակը տրամադրվում է, երբ տեղի է ունենում զանգվածային տեղահանություն և մենք ունեինք այդպիսի իրավիճակ։ Մեր օրենսդրությունն այդ մասով որոշակի առանձնահատկություն ունի` բացի պաշտպանության վերցնելուց, նաև ճանաչում է այդ անձնանց փախստական, եթե առկա են օրենքով սահմանված հիմքերը (ծագման վայրում մարդու իրավունքների զանգվածային, հասարակական խախտումներ)։ Այս ամենից ելնելով ԼՂ բնակչությունը ժամանակավոր պաշտպանության տակ է վերցվել և ճանաչվել նաև փախստական»,- նշել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ |armeniansputnik.am|

  • Լեւոն Քոչարյանի գործով քիչ առաջ ծանոթացանք դատաբժշկական փորձաքննությունների եզր…

    ⚖️ Լեւոն Քոչարյանի գործով քիչ առաջ ծանոթացանք դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին, ըստ որոնց՝ «տուժողներ» Հրաչիկ Խաչատրյանի եւ Վարդան Հովհաննիսյանի մարմնի վրա որեւէ բռնի հետք, մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։
    📌 Նշվածը եւս մեկ անգամ փաստում է Լեւոն Քոչարյանի անմեղությունը եւ կարմիր բերետավորների ցուցմունքների անարժանահավատությունը։
    [Լեւոն Քոչարյանի պաշտպաններ]