Category: Infocom

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին կմեկնի Անկարա՝…

    🇦🇲🇹🇷 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ին կմեկնի Անկարա՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին եւ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: [ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ]

  • Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը իր ֆեյսբ…

    🗣 Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր տեղի է ունենալու Արցախի անվտանգության խորհրդի նիստ։
    📌 Նա կոչ է արել արցախցիներին այսօր համապետական ցույց իրականացնելու, որ «ռուսին ցույց տան, որ Արցախում ժողովուրդ է ապրում, ոչ թե նախիր»։
    📌 Պետրոսյանը նաև նշել է, որ իշխանությունները զրույց են ունեցել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ, որն ասել է՝ չորեքշաբթի մեկնելու է Բաքու՝ բանակցություններ վարելու։

  • Բաքուն անընդունելի է համարել Ֆրանսիայի արտգոծնախարար Կատրին Կոլոնայի այսօր Երևա…

    🇦🇲🇦🇿🇫🇷 Բաքուն անընդունելի է համարել Ֆրանսիայի արտգոծնախարար Կատրին Կոլոնայի այսօր Երևանում արած հայտարարությունները։
    🔸 «Կողմնակալ մոտեցում դրսևորելու փոխարեն ավելի օգտակար կլինի Ֆրանսիայի կողմից Հայաստանին խրախուսել՝ կատարելու համաձայնագրերից բխող իր պարտավորությունները և զսպել Հայաստանին Ադրբեջանի դեմ սադրանքներից։ հայկական կողմը դեռ ամբողջությամբ իր զինված ուժերը դուրս չի բերել Ադրբեջանի տարածքից, չի դադարեցրել Ադրբեջանի 8 գյուղերի օկուպացիան»: |azatutyun.am|

  • [ԵՄ] դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ միջազգային սահման…

    🗣 [ԵՄ] դիտորդների թվաքանակը բավարար չէ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմաններին մոնիթորինգ իրականացնելու համար։ Մեր բոլոր գործընկերներին առաջարկում ենք, որ ավելացնեն թե՛ մարդկանց թվաքանակը, թե՛ նաև այլ կարողություններ, որպեսզի դիտորդները կարողանան ավելի պատշաճ դիտարկում իրականացնել։ [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Ջերմուկում լրագրողների հետ զրույցում] |armenpress.am|

  • ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պա…

    🇷🇺 ՌԴ-ում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հայտարարել է Մարիա Զախարովան՝ նշելով, որ հանդիման օրն ավելի ուշ կհայտարարվի: 🇦🇲 ՀՀ ԱԳՆ-ից նույնպես երեկ հայտնել էին, որ ռուսական կողմի հետ…

  • Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ …

    🇹🇷 Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ |armenpress.am|

  • ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Երևանում առանձնազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախար…

    🇦🇲🇷🇺 ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Երևանում առանձնազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ 🔸 Ուշադրության կենտրոնում է եղել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ մտքերի փոխանակումը: Կողմերն…

  • Ապրիլի 21-ին Հայաստանը սահմանված ժամկետում ներկայացրել է նախնական առարկությունն…

    ⚖️ Ապրիլի 21-ին Հայաստանը սահմանված ժամկետում ներկայացրել է նախնական առարկություններ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող գործի շրջանակում Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ։ Առարկությունները վերաբերում են հայցադիումում տեղ գտած պահանջների մեծ մասին։
    🇦🇲🇦🇿 Միաժամանակ Հայաստանը ստացել է նաև Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Հայաստանի ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ։ [Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ]

  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակ…

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ՝ նշելով․
    🗣 «Այսօր մենք դադար ենք վերցնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության զոհերին և թարմացնում ենք մեր խոստումը՝ երբեք չմոռանալ:
    📌 Այս ցավալի պատմությունը հիշելիս միանալով աշխարհի տարբեր երկրներին՝ մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոկունությանը և վճռականությանը: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը հույսով է դիմավորել ատելության չարիքին։ Նրանք վերակառուցեցին իրենց համայնքները: Նրանք դաստիարակեցին իրենց ընտանիքները և պահպանեցին իրենց մշակույթը: Նրանք հզորացրին մեր ազգը։ Նրանք նաև պատմեցին իրենց և իրենց նախնիների պատմությունները՝ հիշելու և համոզվելու, որ 108 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունն այլևս երբեք չկրկնվի»:

  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը առաջին …

    🇦🇲🏋🏻‍♂️ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը առաջին տեղում է: Ապրիլի 15-23-ը կայացած առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ, ընդհանուր առմամբ՝ 13-ը: |armenpress.am|