Category: Infocom

  • Հանցավոր արարք կատարելուց հետո ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորնե…

    ⚖️ Հանցավոր արարք կատարելուց հետո ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորներ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեմն։
    🔸 Նրանք մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու համար։ |1lurer.am|

  • Չի բացառվում, որ արդեն մի քանի օրից համացանցն Իրանում կրկին հասանելի դառնա։ Այս…

    🇮🇷 Չի բացառվում, որ արդեն մի քանի օրից համացանցն Իրանում կրկին հասանելի դառնա։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի՝ Մեջլիսի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին։ 📣 Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ երեկ երեկոյան անհայտ հաքերները…

  • Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղա…

    ⛪️ Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում, հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը:
    🔸 «Հայ առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում, ուստի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում փետրվարի 16-19-ը»,- ընդգծել է քահանա Արթենյանը։ |news.am|

  • Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը արժանացել է Մարդկային եղբայրության «…

    🏆 Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը արժանացել է Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակին։
    🗣 Մրցանակի հանձնաժողովի կողմից համաձայնագիրը արժանացել է բարձր գնահատանքի՝ որպես երկու պետությունների կողմից իրականացվող խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթաց։
    📌 Մրցանակը տրվում է տասնամյակներ տևած հակամարտությունը վերջ դնելուն ուղղված ջանքերի, խաղաղության, հարաբերությունների կարգավորման համար։
    🤝 ՀՀ կառավարությունից հայտնել են, որ մրցանակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհանձնվի փետրվարին՝ Աբու Դաբիում։

  • Քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են կատարվում Հայոց ցեղասպ…

    ⚖️ Քրեական վարույթի շրջանակում քննչական գործողություններ են կատարվում Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի տանը։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
    📣 Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քննչական մարմինները մուտք են գործել իր բնակարան և առանց իր ներկայության խուզարկություն են իրականացնում։

  • Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից։ Այս մասին լրագրողներին…

    ❗️Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից։ Այս մասին լրագրողներին հայտնեց Նարեկ Մալյանը։ 🔸 Օդանավակայանում էին նաեւ Համբարձումյանի կինը՝ Քրիստինե Հակոբյանը, եւ նրանց անչափահաս երեխաները․ 🗣 «Դավիթն ուներ չվերադառնալու հնարավորություն, բայց…

  • Ինքնակամ շինությունների հաշվառման կարգավորման գործող ժամկետը երկարացվել է ևս մե…

    🏠 Ինքնակամ շինությունների հաշվառման կարգավորման գործող ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով. նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից և կգործի մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը։
    📣 Նոր փոփոխությամբ հնարավորություն է տրվում հաշվառել այն ինքնակամ կառույցները, որոնք «արտացոլված են 2021-ին ՀՀ օդային լուսանկարում»։
    📌 Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ քաղաքացիները հաճախ հայտնել են, որ «ժամանակ են բաց թողել», «տեղեկացված չեն եղել» կամ «հանրապետությունում չեն եղել» և նախորդ կարգավորումների ընթացքում չեն հասցրել հաշվառել 2021-ից առաջ կառուցված ինքնակամ շինությունները։ |civilnet.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Հնդկաստանը սկսել է Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի մատակարարումը …

    🇮🇳 Հնդկաստանը սկսել է Pinaka կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակի մատակարարումը Հայաստան՝ հաղորդում է The Hindu Business Line կայքը։
    📌 Առաքման մեկնարկը տրվել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի մասնակցությամբ՝ Նագպուրում գործող Solar Defence and Aerospace Limited (SDAL) ընկերության արտադրական հարթակում կազմակերպված արարողության ընթացքում։
    🔸 Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ հրթիռները Հայաստան կուղարկվեն պատրաստի վիճակում: |civilnet.am|

  • «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի աջակիցները բողոքի ակցիա են…

    🗣 «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՄԻՊ գրասենյակի առջև՝ բողոքելով, որ ՄԻՊ գրասենյակից հացադուլի 11 օրվա ընթացքում որևէ մեկը չի այցելել Նարեկ Սամսոնյանին։
    📌 Քաղաքացիները 11 օրվա սնունդ դրեցին դռների առջև:

  • ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան հաստատակամ են Գրենլանդիայի և Դանիայի Թագավորության ինքնիշ…

    🇬🇱 ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան հաստատակամ են Գրենլանդիայի և Դանիայի Թագավորության ինքնիշխանության պահպանման իրենց հանձնառության մեջ:
    🇪🇺 Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը. «Մենք միշտ պաշտպանելու ենք մեր ռազմավարական տնտեսական և անվտանգության շահերը»:
    🔸 Նա X-ում իր գրառման մեջ հայտնել է, որ Գրենլանդիայի շուրջ զարգացումները քննարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ:
    📌 Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ փետրվարի 1-ից ԱՄՆ ապրանքներ արտահանող եվրոպական մի շարք երկրների համար 10% մաքսատուրք կսահմանվի, որն ուժի մեջ կմնա այնքան, քանի դեռ գործարք չի կնքվել ԱՄՆ կողմից Գրենլանդիայի ամբողջական գնման վերաբերյալ։ |azatutyun.am|