🥇Ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը 52 վայրկյանում 10:0 հաշվով հաղթեց մրցակցին և դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն։ Եզրափակչում նրա մրցակիցը թուրք ըմբշամարտիկ Մուհամետ Քարավուսին էր։
🇦🇲🇩🇪Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին։
🗣 Այս մասին նշում է ՀՀ ՊՆ-ն՝ հայտնելով Սուրեն Պապիկյանը և Գերմանիայի ազգային պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարճատև հանդիպման մասին։ 🤝 Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական համագործակցության ընթացքը, հայտնել իրենց գոհունակությունը և պայմանավորվել ընդլայնել համագործակցությունը։ Նախարարները կարևորել են նաև Հարավային Կովկասում անվտանգության և կայունության իրավիճակը։
🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ: Նիկոլ Փաշինյանը և Հելգա Շմիդը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ: [Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան]
🇩🇪 Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպմանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես է եկել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների արագ ավարտի օգտին, բարձր է գնահատել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու նրանց ձգտումները․ «Եռակողմ զրույցի ընթացքում կանցլերը կողմ է արտահայտվել երկու երկրների միջև խաղաղ բանակցությունների շուտափույթ ավարտին։ Գերմանիան և Եվրոպան պատրաստ կլինեն աջակցել դրան իրենց ուժերով», — ասված է Գերմանիայի կառավարության հաղորդագրության մեջ: 📌 Նշվում է, որ կանցլերը բարձր է գնահատել է «տարաձայնությունները և բաց հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով և առանց բռնության կիրառման լուծելու՝ երկու կողմերի այսօրվա խոստումը»: |1lurer.am|
❗️Մյունխենում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։
🇺🇸🇦🇲 Այսօր արդյունավետ զրույց ունեցանք Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, թե ինչպես կարող ենք աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին եւ ինչպես կարող ենք շարունակել ամրապնդել մեր երկկողմ հարաբերությունները։ [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն]
🇦🇲🇩🇪🇦🇿 Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մյունխենում ավարտվել է Փաշինյան-Շոլց-Ալիեւ եռակողմ հանդիպումը։ Հանդիպմանը, բացի երկրների ղեկավարներից, ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիեւն ու ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
🤝 Փաշինյանը տեսանյութ է հրապարկել Շոլցի եւ Ալիեւի հետ հանդիպումից. «Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում եռակողմ հանդիպում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»,- տեսանյութին կից գրել է նա։
🇦🇲🇩🇪 Կայացել է վարչապետ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը: 🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգին վերաբերելի հարցեր, ինչպես նաև անդրադարձել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: