🇺🇸 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կմիջամտի, եթե Իրանը դաժանորեն ճնշի խաղաղ ցույցերը։ 📣 «Եթե Իրանը սկսի կրակել և դաժանորեն սպանել խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները օգնության կհասնի։ Մենք պատրաստ ենք», — գրել է ԱՄՆ նախագահը:
⚡️ ՀԷՑ-ը հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների՝ առատ ձյան տեղումների հետևանքով հոսանքազրկված են մի քանի մարզերի տասնակից ավելի բնակավայրեր։ 📌 Նշվում է, որ այդ բոլոր բնակավայրերում էլեկտրամատակարարումը կվերականգնվի առաջիկա 3 ժամվա ընթացքում: 📣 Լոռու մարզի մի շարք հասցեներ էլ հոսանքազրկված են Այրում 35 կՎ օդային գծի երկու մետաղական հենարանների վնասման հետևանքով։
❗️🇮🇷 Ազգային արժույթի կտրուկ արժեզրկման ֆոնին Իրանում սկիզբ առած ցույցերը 5 օր է՝ չեն դադարում: 🚔 Պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հունվարի 1-ին հաղորդել են ցուցարարների և անվտանգության ուժերի միջև…
🥶Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը ՀՀ ողջ տարածքում այսօրվա համեմատ կնվազի 14-18 աստիճանով։ ☁️ Ձնառատ ցիկլոնը հեռանում է։ Երեկոյան ժամերից ՀՀ ողջ տարածքում տեղումները կդադարեն։ Երեկոյան ժամերից եղանակը կսկսի պարզել, նաև Հայաստան կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ։ ⛸ Ճանապարհներից սպասվում է մերկասառույց։ [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյան]
🇨🇭 Շվեյցարիայում առնվազն 40 մարդ է զոհվել, 100-ից ավելին՝ վիրավորվել Կրան Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի բարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի շարքում օտարերկրացիներ կան, վիրավորների մեծ մասը ծանր վիճակում է։ 🔥 Պայթյունը տեղի է ունեցել Le Constellation ակումբում՝ Նոր տարվա տոնակատարության ժամանակ, դրանից հետո տեղում մեծ հրդեհ է բռնկվել։ 💬 Թե որն է եղել պատճառը, դեռ հստակ չէ, տեղի դատախազը միայն հայտնել է, որ դիտարկվում է տեխնիկական պատճառներով բռնկված հրդեհի, ոչ թե դիտավորյալ հարձակման վարկածը։ |azatutyun.am|
🇷🇺 Գիշերը 3 անօդաչու թռչող սարքեր հարվածել են Խերսոնում գտնվող սրճարանի և հյուրանոցի։ 24 մարդ է զոհվել որոնցից մեկը՝ երեխա։ Վիրավորվել է ավելի քան 50 մարդ, որոնցից չորսը՝ երեխաներ։ 📣 Այս մասին հայտնել է Խերսոնի մարզի ղեկավար Վլադիմիր Սալդոն՝ նշելով, որ «ուկրաինայի զինված ուժերը հարվածել են այն վայրին, որտեղ քաղաքացիները նշում էին Նոր տարին»։ 🇺🇦 Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել միջադեպը։ 📸 Լուսանկարում՝ հարվածի վայրը
🗣 Անկախությունից ի վեր 2025 թվականն առաջին տարին է, որ Ադրբեջանի հետ հրաձգության հետեւանքով ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ Սա հանգամանքների պատահական բերում չէ, այլ Հայաստանի ժողովրդի կողմից 221 թվականի արտահերթ ընտրություններում ՀՀ կառավարությանն ու խորհրդարանական…
🇪🇺🇦🇲ԵՄ-ն Հայաստանի հուսալի գործընկերն է. ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ամանորյա ուղերձը 🗣️ «Մեր գործընկերության հիմքում ընդհանուր արժեքներն են՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքները: Դրանք օգնում են արժանապատիվ կյանք ապահովել մեր քաղաքացիներին»,- ասել է նա՝ նշելով, որ 2026-ին ԵՄ-ն շարունակելու է լինել Հայաստանի կողքին: | factor.am |
❄️☃️ Այսօր երեկոյան ժամերից սկսած Երևանում, շրջանների մեծ մասում, ինչպես նաև հունվարի 1-2-ին սպասվում է ձյուն: 💨 Lեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ 🥶 Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ը հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով` Երևանում գիշերը հասնելով մինչև -19 աստիճանի։
⚖ Դատարանը 2 ամսով կալանավորեց «Հայրենիք» կուսակցության քարտուղար Խաչիկ Գալստյանին։ 🔸 Այս մասին լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Սոս Հակոբյանը՝ դատարանի որոշումը համարելով անարդար եւ ապօրինի։ 📌 Հակոբյանը ասել է, որ որոշումը սահմանված ժամկետում բողոքարկվելու…