Category: Infocom

  • 2025 թվականին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, …

    🇺🇸 2025 թվականին հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի մեծ առաջընթաց են գրանցել, քան Հայաստանի անկախացումից ի վեր որևէ այլ տարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ ամանորյա ուղերձում
    📣 «Հայ-ամերիկյան հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Նախագահ Թրամփի հետ պատմական հանդիպմանը նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը, որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար: Միասին մենք աշխատում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ», — նշել է Քրիստինա Քվինը։
    🗣 Քվինն ընդգծել է՝ մեկնարկում են նաև նոր հայ-ամերիկյան նախաձեռնություններ տեխնոլոգիաների, էներգետիկայի, կապուղիների և անվտանգության ասպարեզներում։

  • Հունվարի առաջին տասնօրյակում՝ հատկապես հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում, …

    🥶 Հունվարի առաջին տասնօրյակում՝ հատկապես հունվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում, մեր երկիրը հիմնականում արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում կլինի: Այս օրերի համեմատությամբ՝ օդի ջերմաստիճանը երկրի ամբողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով: Արկտիկական ցուրտ օդային հոսանքները հանրապետությունում կմնան մինչև հունվարի 8-9-ը ներառյալ:
    ⛅️ Հունվարի երկրորդ և երրորդ տասնօրյակներում հիմնականում կգերակշռեն հարավ-արևմուտքից, հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հունվարի երկրորդ տասնօրյակին առաջին տասնօրյակի համեմատությամբ զգալի կբարձրանա:
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյան] |1lurer.am|

  • Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հայտարարել են, որ Ֆլորիդայում կայացած բանակց…

    🇺🇸🇺🇦 Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հայտարարել են, որ Ֆլորիդայում կայացած բանակցությունների ընթացքում առաջընթաց է գրանցվել Ուկրաինայում պատերազմի կարգավորման գործում։ Միաժամանակ, ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ տարածքային հարցը մնում է «չլուծված»։
    💬 Զելենսկին հայտնել է, որ համաձայնության են եկել խաղաղության ծրագրի 20 կետերից 90%-ի շուրջ: Թրամփը նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները գրեթե 95%-ով ավարտված են։ |1lurer.am|

  • Հայաստանը շահագրգռված է ամբողջական ապաշրջափակմամբ. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան…

    Հայաստանը շահագրգռված է ամբողջական ապաշրջափակմամբ. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան
    🔸 Ադրբեջանական բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է Հայաստանի քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյկոտի կոչեր կան, բայց իմացա նաև, որ հերթեր կան այդ բենզինի ձեռքբերման համար»։
    🔸 Եթե խաղաղություն է հաստատվել, և համագործակցություն պետք է ձևավորվի, ուրեմն՝ Հայաստանի տարածքով պիտի անցնեն թե՛ ադրբեջանցիները, թե՛ Թուրքիայի բեռները, նաև Հայաստանից պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, և՛ Հայաստանը պետք է իրենցից ապրանք գնի, և՛ իրենք պետք է Հայաստանից ապրանք գնեն։
    [Միրզոյանը՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցին] |civilnet.am|

  • Դեկտեմբերի 28-ին Գյումրի–Ազատան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա երեք զոհ և…

    ❗️Դեկտեմբերի 28-ին Գյումրի–Ազատան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա երեք զոհ և երկու տուժած։

    📌 Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս հայտաբերվել է ուղևորի դին։
    🔸 «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    📌 Փրկարարները «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • 91 տարեկանում մահացել է կինոյի և երաժշտության լեգենդ Բրիժիտ Բարդոն։ Նշվում է, որ…

    ❗️91 տարեկանում մահացել է կինոյի և երաժշտության լեգենդ Բրիժիտ Բարդոն։

    📌 Նշվում է, որ նա այս տարի հոսպիտալացվել էր նախ սեպտեմբեր ամսին, ապա նաև՝ նոյեմբերի վերջին՝  շնչառական անբավարարության պատճառով։
    🔸 Գրեթե 20-ամյա կարիերայի ընթացքում Բարդոն նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմերում և կատարել ավելի քան 70 երգ։ |factor.am|

  • Դեկտեմբերի 27-ին, հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 237 պ…

    ❗️Դեկտեմբերի 27-ին, հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 237 պատահար, որոնց հետևանքով զոհեր չկան։
    📌 Նշված պատահարների մասնակից 471 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 5-ի անվադողերն են եղել ամառային, իսկ 1-ինը՝ համասեզոնային։
    🔸 Միայն մեկ օրում՝ դեկտեմբերի 27-ին, պարեկները հանրապետությունում ստուգել են 1240 տրանսպորտային միջոցների անվադողեր, 129-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
    [ՆԳՆ մամուլի ծառայություն]

  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու պատարագի։…

    ❗️Նիկոլ Փաշինյանը ժամանել է Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ մասնակցելու պատարագի։
    📌 Երեկ վարչապետը հայտարարել էր, որ ակնկալում է՝ պատարագի ժամանակ չի հնչի Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի անունը։

  • [Երեկ կեսգիշերին] ՀԷՑ-ի ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել է«…

    🔥 [Երեկ կեսգիշերին] ՀԷՑ-ի ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել է
    «Էրեբունի» վարչական շրջանն ամբողջությամբ,
    «Սարի Թաղ» թաղամասը, «Խորենացի» փողոցը, «Տիգրան Մեծ» փողոցը, «Չարենց» փողոցից մի հատված:

    ⚡️ ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:
    [Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ]

  • Համաճարակային պատրաստվածության միջազգային օրը նշվում է 2020 թվականից՝ ՄԱԿ-ի Գլխ…

    🦠 Համաճարակային պատրաստվածության միջազգային օրը նշվում է 2020 թվականից՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։
    📌 Օրը հաստատվել է՝ ընդգծելու COVID-19 համաճարակի փորձը և դրա բացահայտած դասերը՝ առողջապահական համակարգերի պատրաստվածությունը ամրապնդելու և համաճարակների դեմ միջազգային համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը։
    Երբ սկսվեց համաճարակը՝ ի՞նչ ունեինք, և ի՞նչ ունենք այսօր։
    #ինֆոքարտ՝ Հայաստանի առողջապահական համակարգի հակահամաճարակային ռեսուրսների մասին։