Category: Infocom

  • Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 745 քաղաքացիական անձ է սպանվել Սիրիայի նոր կառա…

    🇸🇾 Ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ 745 քաղաքացիական անձ է սպանվել Սիրիայի նոր կառավարության և Ասադի հավատարիմ գրոհայինների միջև երկու օրվա բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն»…

  • Վերջին օրերին Սիրայի ծովափնյա շրջաններում տեղի ունեցած բախումների ընթացքում ավե…

    🇸🇾 Վերջին օրերին Սիրայի ծովափնյա շրջաններում տեղի ունեցած բախումների ընթացքում ավելի քան 340 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Մեծ Բրիտանիայում գործող «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կենտրոն» կառույցի ղեկավար Ռամի Աբդուլռահմանը։ 🔸 Նրա…

  • Դպրոցներում ուսուցիչների քանի՞ տոկոսն է կին12 նախարարներից քանի՞սն են կինՈվքե՞ր …

    🔸Դպրոցներում ուսուցիչների քանի՞ տոկոսն է կին
    🔸12 նախարարներից քանի՞սն են կին
    🔸Ովքե՞ր են ավելի երկար ապրում՝ տղամարդի՞կ թե՞ կանայք
    🔸Ովքե՞ր են ավելի շատ կրթություն ստանում՝ կանա՞յք թե տղամարդիկ
    📊Թերթի՛ր ինֆոքարտերը՝ իմանալու ավելին։
    #Ինֆոքարտ
  • Կրակոցների ձայները լսվում են նաև Սիրիայի հայաշատ շրջաններում․ Սիրիայում շարունա…

    🇸🇾 Կրակոցների ձայները լսվում են նաև Սիրիայի հայաշատ շրջաններում․ Սիրիայում շարունակվում են Ասադի կողմնակիցների և նոր իշխանությունների զինված կազմավորումների միջև բախումները 🗣 «Մարդիկ զգուշություն են դրսևորում և այդ պահերին իրենց բնակարաններից դուրս չեն գալիս…

  • Առնվազն 12 մարդ է վիրավորվել Կանադայի խոշորագույն քաղաքում՝ Տորոնտոյում տեղի ու…

    🇨🇦 Առնվազն 12 մարդ է վիրավորվել Կանադայի խոշորագույն քաղաքում՝ Տորոնտոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան քաղաքի փաբերից մեկում։
    📌 Կանադական ոստիկանության տեղեկություններով՝ վիրավորներից առնվազն վեցը հրազենային վիրավորումներ ունեն, նրանց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում։
    Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հեղինակները երեքն են եղել, նրանց հաջողվել է անարգել լքել հանցագործության վայրը։ Հարձակման դրդապատճառների մասին այս պահին որևէ բան հայտնի չէ։ |azatutyun.am|

  • Մարտի 8-ին՝ ժամը 10:31-ին, գրանցվել է 3․2 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 9…

    ❗️Մարտի 8-ին՝ ժամը 10:31-ին, գրանցվել է 3․2 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ։ 📌 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: 🔸 Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր…

  • Մարտի 8-ին՝ ժամը 10:31-ին, գրանցվել է 3․2 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 9…

    ❗️Մարտի 8-ին՝ ժամը 10:31-ին, գրանցվել է 3․2 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ։ 📌 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: 🔸 Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր…

  • Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում երեկ երթեր, հանրահավաքներ են անցկացվել եր…

    🇬🇪 Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում երեկ երթեր, հանրահավաքներ են անցկացվել երկրում հակակառավարական ցույցերի սկսվելուց ի վեր 100 օրվա կապակցությամբ:
    📌 Երեկվա ակցիաների կարգախոսն էր «մինչև վերջ»։ Ցուցարարների հիմնական պահանջը արդեն 3 ամիս մնում է անփոփոխ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նրանք կոչ են անում նաև ազատ արձակել իրենց մոտ 50 համախոհներին, որոնց դեմ քրեական գործեր են սկսել շարունակվող բողոքի ակցիաների համատեքստում:
    🔸 Եթե առաջին երկու շաբաթվա ընթացքում ոստիկանությունը բազմիցս ուժ էր կիրառում ցուցարարների դեմ՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, ապա այժմ ցուցարարներին զանգվածաբար խոշոր տուգանքների են ենթարկում «հանրահավաքների անցկացման կանոնները խախտելու համար»: |azatutyun.am|

  • Ժամը 10:20-ի դրությամբ տուժածների և վնասների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել: …

    ❗️Ժամը 10:20-ի դրությամբ տուժածների և վնասների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել: 🔸 ՆԳՆ Փրկարար ծառայությունը ՏԻՄ-երի հետ այս պահին իրականացնում է միջոցառումներ՝ տեղի ունեցած երկրաշարժի հնարավոր վնասների հայտնաբերման ուղղությամբ։ 📌 Երկրաշարժի հետևանքով…

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Կանանց իրավունքների պաշտպանության…

    🌹Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։
    🗣 «Մեզանում մարտի 8-ի նշանակությունը մեծանում է նաեւ նրանով, որ կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են, եւ հետեւաբար, կանանց ներուժի լիարժեք ներառումը մեր պետության զարգացման կարեւորագույն գրավականն է: Մեր երկրում կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում տեսանելիորեն մեծանում է:
    🌷 Սա ինքնին դրական գործընթաց է, բայց այս երեւույթի խորքային վերլուծությունն առաջ է բերում մի շարք անհանգստություններ եւ մարտահրավերներ: Տղաների շրջանում որոշ ենթամշակույթների մի քանի տասնամյակի հետեւողական ներդրման հետեւանքով աղջիկները դարձել են առավել կենտրոնացած կրթության եւ աշխատանքի վրա՝ ձեռք բերելով մրցակցային առավելություններ, եւ առաջիկայում կանանց մրցակցային առավելություններն ավելի են ընդգծվելու:
    🌷 Հանրային, տնտեսական կյանքում կանանց ակտիվացումն իր հետ բերում է մեկ այլ մարտահրավեր. երեխա ունենալու համար նրանք կարող են ավելի ու ավելի քիչ «ժամանակ ունենալ» եւ սա նույնպես խնդիր է, որ պիտի լինի մեր ուշադրության եւ խորհրդածությունների կենտրոնում:
    🌷 Ի վերջո, մարտի 8-ի ծաղիկներից անդին հայրենիք-պետությունն է, որը պիտի նույնքան ծաղկուն լինի, որքան մարտի 8-ը», — նշված է շնորհավորական ուղերձում։