Category: Infocom

  • ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում փետրվարի 17-21-ն անցկաց…

    📌 ՆԱՏՕ-ի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում փետրվարի 17-21-ն անցկացվում է «Գործընկերային ներդաշնակված կարողությունների գնահատում» խորագրով վարժանքի առաջին փուլը։
    🤝 Վարժանքի նպատակը ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդումն է։ [ՀՀ ՊՆ]

  • Երևանի կենտրոնական, ինչպես նաև այլ վարչական շրջանների փողոցները խիստ խցանված են…

    📌 Երևանի կենտրոնական, ինչպես նաև այլ վարչական շրջանների փողոցները խիստ խցանված են։ Առատ ձյուն է տեղում, փողոցները մաքրված չեն։ Հանրային տրանսպորտի աշխատանքի ինտեսիվությունը խիստ ցածր է, հատուկենտ ավտոբուսներ են պատահում Կենտրոնի գլխավոր փողոցներում, իսկ ավտոբուսները գերբեռնված են։
    🚧 Ճանապարահները դժվարանցանելի են նաև մարդատար փոքր ավտոմեքենաների համար։ Չնայած շարունակում է ձյուն տեղալ, և մայթերը պատված են ձնով՝ շատերը տեղաշարժվում են ոտքով։ Կանգառները մարդաշատ են։
    ❗️Որոշ տրանսպորտային միջոցներ դադարեցրել են ընթացքը, քանի որ չեն կարողանում առաջ շարժվել։
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում…

    🚧 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
    🔸 Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
    🚚 Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները փակ են բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։ Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։
    [ՆԳՆ ՓԾ]

  • Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, հայտնել են …

    🇷🇺🇸🇦 Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ, հայտնել են Կրեմլից։
    🤝 ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել փետրվարի 18-ին Էր Ռիադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար բարենպաստ պայմանների ստեղծման համար։
    🔸 Հաստատվել է համագործակցության հետագա զարգացման հանձնառությունը, որ կողմերը կշարունակեն համագործակցել ՕՊԵԿ+-ի շրջանակներում նավթի շուկայում կայունությունը պահպանելու համար։

  • Բերման են ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը…

    🚔 Բերման են ենթարկվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը: Այս մասին հայտնում է Ղուկասյանի ֆեյսբուքյան էջը՝ նշելով՝ «սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը»։ 📌 Հաղորդագրության…

  • Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպում է տեղի ունեցել Վիեննայում Ե…

    🇦🇲🇹🇷 Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպում է տեղի ունեցել Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում։
    📌 Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը:
    [Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյան]

  • Երուսաղեմի Հայոց պատրիարքության սեփականությունը կարող է բռնագրավվել և աճուրդով …

    ✝️ Երուսաղեմի Հայոց պատրիարքության սեփականությունը կարող է բռնագրավվել և աճուրդով վաճառվել․ պատրիարքը դիմել է Իսրայելի վարչապետին։
    ⚖️ Որպես բռնագրավման պատճառ բերվում է 1994 թվականից չվճարված գույքահարկը։ Երկուշաբթի տեղի կունենա վարչական միջնորդության լսում, որտեղ Պատրիարքարանը կփորձի կանխել Արևմտյան Երուսաղեմում դարեր շարունակ իրեն պատկանող գույքի օտարումը։ Եթե միջնորդությունը մերժվի, քաղաքապետարանը կսկսի գույքի բռնագրավման և աճուրդի գործընթացը՝ ձգտելով հավաքել այն, ինչը Պատրիարքարանը համարում է «վիճելի պարտքեր»։ Ըստ Պատրիարքարանի՝ այս պարտքերը երբևէ չեն հաստատվել դատական կարգով։
    📄 Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը Նեթանյահուին ուղղված նամակում հորդորել է միջամտել և դադարեցնել քաղաքապետարանի գործողությունները, վերսկսել իր նշանակած կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար:
    📌 Այս հարկային վեճը չի առնչվում Հայոց թաղամասում գտնվող «Կովերի պարտեզի» հայտնի խնդրին։ |civilnet.am|

  • Մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստար…

    🚨🚙 Մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել Հանրապետության Մ-1 ավտոճանապարհի Մաստարա-Լանջիկ հատվածում։
    📌 Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա 4 տուժած, և դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է:
    👮 Նշված հատվածում ծառայություն են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ։
    [ՆԳՆ մամուլի քարտուղար]

  • Գյումրիում ավագանու ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։ ԿԸՀ-ն հաստատել է…

    🗳 Գյումրիում ավագանու ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին։ ԿԸՀ-ն հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։
    👤 Նշենք, որ մինչ այս պահը ընտրություններին մասնակցության մասին հայտնել են ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբ․ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությամբ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակով նախկին ԲՀԿ-ական, ապա անկուսակցական Արտյոմ Ղարաղազարյանը: «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորում է «Մենք» ՀԿ-ի ղեկավար Կարեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագրինը»՝ քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Միասյանը: Մասնակցության մասին հայտնել է նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ «Կոմկուս»-ի ցուցակով: «Ապրելու երկիր», «Հանուն Հանրապետության», «ՀՅԴ», ԴՕԿ կուսակցությունները ևս մասնակցության ցանկություն են հայտնել։

  • Մայիսի 1-ից վարորդներին մեկ տարվա համար տրվող միավորները կավելանան՝ 9-ից դառնալ…

    🚗 Մայիսի 1-ից վարորդներին մեկ տարվա համար տրվող միավորները կավելանան՝ 9-ից դառնալով 13․ Կառավարությունը հավանություն է տվել նախագծին
    🗣 ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ կարգավորումը թույլ կտա ճկունություն ունենալ, և այն իրավախախտումների պարագայում, որոնք կախված չեն երթևեկության անվտանգության կազմակերպման հետ, քաղաքացիները կկարողանան ավելի ազատ լինել։
    📌 Ըստ նրա՝ 9 միավորից 13-ի անցնելու դեպքում կա կոնսենսուս, որ կխստացվեն այն խախտումների համար պատասխանատվության միջոցները, որոնք վերաբերում են անվտանգությանը․ օրինակ՝ չամրակապված վարելը, հանդիպակաց գոտի դուրս գալը, վարելիս կապի միջոցներից օգտվելը։
    🗓 Չսպառված միավորներ ունեցող քաղաքացիների բալերի շեմը ինքնաշխատ եղանակով կդառնա 13 միավոր։ Իսկ վարելու իրավունքը կասեցված լինելու դեպքում՝ կասեցումն ավարտվելու հաջորդ օրվանից, կտրամադրվի 13 միավոր։
    [ՀՀ ՆԳՆ]