Category: Infocom

  • Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Արցախի նախկին պետնախարար, Բ…

    🇦🇿 Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Արցախի նախկին պետնախարար, Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի դիմումին:
    📌 Ադրբեջանի ՄԻՊ-ը հայտարարել է, որ հայազգի դատապարտյալների իրավունքներն ապահովվում են առանց խտրականության, հայտնում է ադրբեջանական APA-ն՝ հղում անելով օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությանը։
    🔹Վարդանյանը նախօրեին դիմել էր Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին, թվարկել է մի շարք խախտումներ, որոնք վերաբերում են հայ բանտարկյալների իրավունքներին։ |azatutyun.am|
    ‼️ Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է հղել Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ բարձրաձայնելով Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալների իրավունքներին վերաբերող մի շարք խնդիրներ:

  • ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությ…

    🇺🇦🇺🇸 ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքին։
    📌 Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ եթե Կիևի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը վերջնական տեսքի բերվի, Ուկրաինան կֆինանսավորվի եվրոպական ներդրումների և Ջո Բայդենի վարչակազմի կողմից հատկացված՝ ԱՄՆ-ի «Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում»  ծրագրի միջոցների համակցմամբ։
    🔹 Ուկրաինան ԱՄՆ-ից հայցել է զինամթերք և հակաօդային պաշտպանության համակարգերի արդիականացման ծառայություններ։ |armenpress.am|

  • Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա ա…

    🇷🇺🇦🇲 Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ կատարած ամենամյա այցի շրջանակում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ։
    🔸 Ինչպես տեղեկացնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից, դեսպանին ուղեկցել են Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինը, ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Ա. Իվանովան և «Ռուսական արտահանման կենտրոն» ԲԸ ներկայացուցչության ղեկավար Վ. Ենոքյանը։|armenpress.am|

  • Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել ե…

    🇦🇲🇺🇸 Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները:
    📢 ԱՄՆ պատերազմի քարտուղարի փոխտեղակալ Էնդրյու Լումիսը նշել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ դրա շրջանակում իրականացվող բանակի կերպափոխման գործընթացներում ներդնելով իր խորհրդատվական, փորձի փոխանակման, նաև այլ ուղղություններով աջակցության ծրագրերի ամբողջ կարողությունը։
    📌 Խորհրդակցությունների ավարտին կողմերը ստորագրել են կատարված աշխատանքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ արձանագրություն։
    [ՀՀ պաշտպանության նախարարություն]

  • Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը հայտարարել է Հայաստան կատարելիք իր…

    🇷🇺 Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը հայտարարել է Հայաստան կատարելիք իր այցի և նախատեսված բոլոր միջոցառումների չեղարկման մասին։ Այս որոշման պատճառը Հայաստան մեկնելու հետ կապված «լուրջ ֆիզիկական ռիսկերն ու սպառնալիքներն են», հայտնել է Յաշինը՝ առանց այլ մանրամասներ նշելու։
    🗣 «Վաշինգտոնում ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին։ Ես չեմ կարող բացահայտել մանրամասները, բայց խոսքը ֆիզիկական սպառնալիքի մասին է: Ցավոք, ես չեմ կարող անտեսել այս տեղեկությունը և ստիպված եմ հետևել անվտանգության կանոնակարգերին», — «Ինստագրամում» գրել է Յաշինը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավորություն կունենա այցելել Երևան։ |azatutyun.am|

  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 21-ին: Ե…

    🚌 Ավտոբուսային երթուղիների փոփոխություն տեղի կունենա Երևանում սեպտեմբերի 21-ին:
    📌 Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ խոսքը վերաբերում է 22, 33, 75, 44, 54, 58, 67, 97 համարների երթուղիներին։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ ս…

    🇺🇸🇷🇺 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանող օրինագիծը, հայտնում է Սպիտակ տունը:
    📢 Օրենսդրությունն ուղղված է Ռուսաստանի էներգետիկ և պաշտպանական ոլորտների, ինչպես նաև գործող պատժամիջոցներից խուսափող տանկերների «ստվերային նավատորմի» դեմ՝ նպատակ ունենալով Մոսկվային զրկել Ուկրաինայի հետ պատերազմի ֆինանսավորման համար օգտագործվող միջոցներից։ |azatutyun.am|
    🇺🇸🇷🇺 ԱՄՆ Սենատն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ և երկրորդային մաքսատուրքեր սահմանելու մասին օրինագիծը։ 🔸 Քվեարկության արդյունքներով փաստաթղթին աջակցել է 86 սենատոր, 11-ը դեմ է հանդես եկել։ Այժմ օրինագիծը կուղարկվի Ներկայացուցիչների պալատի…

  • Երեք տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, 9-ամսյա տոտալ բլոկադայից հետո Ադր…

    Երեք տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, 9-ամսյա տոտալ բլոկադայից հետո Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության դեմ։
    Մեկօրյա պատերազմի հետևանքով արցախյան կողմն ունեցավ 200-ից ավելի զոհ և 400 վիրավոր։ Զոհերի թվում էին նաև քաղաքացիական անձինք և երեխաներ։
    Սեպտեմբերի 20-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ Դրանից հետո օրերի ընթացքում շուրջ 120 000 արցախցի բռնի տեղահանվեց, և Արցախն ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։
    Լուսանկարը՝ Ինֆոքոմի

  • ՀՀ Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմի պետական ծա…

    🔶 ՀՀ Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։ Այս մասին կարգադրություն է ստորագրել Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
    🔹 Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու են պարգևավճարներից։

  • 1979 թվականից ի վեր Գրենլանդիան և Անտարկտիդան կորցրել են 12,5 տրիլիոն տոննա սառո…

    🧊1979 թվականից ի վեր Գրենլանդիան և Անտարկտիդան կորցրել են 12,5 տրիլիոն տոննա սառույց, ինչը հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի մոտ 3,2 սանտիմետր բարձրացման, ասվում է խոշոր գիտական հետազոտությունում։
    🔹 Գիտնականները պարզել են, որ վերջին տասնամյակներին սառույցի կորուստն արագացել է, հատկապես՝ 1990-ականներից սկսած։
    🔸 Այդ կորուստների մեծ մասը կապված է օվկիանոսի ավելի բարձր ջերմաստիճանների հետ, որոնց պատճառով սառցադաշտերն ավելի շատ սառույց են թափում ծով, հաղորդում է Euronews-ը։ |news.am|