Category: Infocom

  • ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը Իրաքյան …

    🔶 ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը Իրաքյան Քուրդիստանի առևտրի նախարարի տեղակալ Սարվար Քամալ Հավարիի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները։
    🔹 Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրաքի, մասնավորապես՝ Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի հետագա զարգացման, առևտրաշրջանառության ծավալների ավելացման և գործարար շփումների ակտիվացման հնարավորությունները։
    [ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն]

  • ԱՄՆ զինված ուժերն այսօր հայտարարել են, որ հարվածներ են հասցրել և ոչնչացրել Իրա…

    🇺🇸 🇮🇷 ԱՄՆ զինված ուժերն այսօր հայտարարել են, որ հարվածներ են հասցրել և ոչնչացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված երեք նավթատար նավ՝ այն բանից հետո, երբ իրանական ռազմական կառույցը կրակ է բացել ամերիկյան ռազմանավերի ուղղությամբ։
    📌Հայտարարության համաձայն՝ թիրախավորված երեք նավերն էլ «ԻՀՊԿ-ին և տարածաշրջանում նրա դաշնակից խմբավորումներին ֆինանսավորող բազմամիլիարդանոց ստվերային ցանցի» մաս են կազմել։ |azatutyun.am|

  • Հունաստանի ռազմաօդային ուժերի F-4 Phantom կործանիչը կործանվել է «Athens Flying …

    🇬🇷 Հունաստանի ռազմաօդային ուժերի F-4 Phantom կործանիչը կործանվել է «Athens Flying Week» ավիաշոուի ցուցադրական թռիչքի ժամանակ։
    📌 Associated Press-ը գրում է, որ վթարը տեղի է ունեցել Աթենքից շուրջ 50 կմ հեռավորության վրա գտնվող Տանագրա ավիաբազայում՝ հազարավոր հանդիսատեսների ներկայությամբ։
    🔹 Հանդիսատեսների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան։ Հունաստանի ռազմաօդային ուժերը դեռ չեն հայտնել՝ արդյոք օդաչուներին հաջողվել է կատապուլտավորվել։|armenpress.am|

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է 3 օր չհարվածել Կիևի ուղղությամբ…

    🇷🇺🇺🇸 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է 3 օր չհարվածել Կիևի ուղղությամբ՝ ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ժամանման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները։
    📌 Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը TASS լրատվական գործակալությանը հայտնել է, որ Պուտինը շաբաթ օրը պետք է հանդիպեր ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ |azatutyun.am|
    🇷🇺🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն այսօր ժամանել են Մոսկվա, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները։ 📌 Նրանք եկել են Ուկրաինայում ավելի քան չորս տարի շարունակվող պատերազմին վերջ տալու ծրագիրը քննարկելու…

  • Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն ի…

    ⚖️ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Այդ գործով քրեական հետապնդումն իրականացրել և մեղադրական եզրակացությամբ գործը դատարան է ուղարկել հենց տվյալ դատախազը։
    📌 Դատախազությունից հայտնում են, որ աշխատանքից ազատումը որևէ կապ չունի կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործի հետ։ |iravaban.net|
    🔸 Ամենայն Հայոց կաթողիկոսը և վեց եպիսկոպոսները չեն ներկայանալու օգոստոսի 28-ին նշանակված դատական նիստին, մասնակցելու են պաշտպանները: 🗣 Այս մասին հայտնում է պաշտպան Արա Զոհրաբյանը:

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն այս…

    🇷🇺🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշներն այսօր ժամանել են Մոսկվա, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները։
    📌 Նրանք եկել են Ուկրաինայում ավելի քան չորս տարի շարունակվող պատերազմին վերջ տալու ծրագիրը քննարկելու նպատակով։
    🇺🇦 Մոսկվայում բանակցություններից հետո ակնկալվում է, որ նրանք կմեկնեն Կիև։
    🔸ԱՄՆ հատուկ բանագնացների հետ կհանդիպի Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը: |azatutyun.am|
    🇺🇦🇷🇺🇺🇸  Ուկրաինան Ռուսաստանի ուղղությամբ ավիահարվածներ չի իրականացնի ԱՄՆ ներկայացուցիչների՝ Մոսկվա այցի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 🔹 Նա կոչ է արել Ռուսաստանին ևս նույն կերպ վարվել։|factor.am|

  • Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարա…

    🇦🇲🇹🇷 Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։
    🇨🇿 Այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
    📌 Նախագահի խոսքով՝ սահմանային անցակետերում անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են, և դրանք պատրաստ են ապահովելու մարդկանց, ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
    🗣 «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի իրականում և՛ սահմանները բացվեն, և՛ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն։ Դիվանագիտական դադար է վերցվել, և փորձում ենք այնպիսի լուծում գտնել, որով ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունները զարգանան, այլև ընդհանրապես տարածաշրջանում ընդհանուր խաղաղություն հաստատվի»,- ասել է Խաչատուրյանը։ |armenpress.am|

  • Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացրել է, որ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն …

    🇦🇲 🇫🇷 Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը տեղեկացրել է, որ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր ստանձնում է իր պաշտոնը: Այդ մասին հայտնում են դեսպանատան Ֆեյսբուքի էջից:
    📢 «Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան պարոն Ֆլորիան Էսկյուդիեին, որն այսօր ստանձնում է իր պաշտոնը»,- ասված է գրառման մեջ:

  • Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 2-ի երե…

    👮 Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 2-ի երեկոյան օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մայրաքաղաքի Գոգոլի փողոցում զինված անձինք վիճաբանում են։
    🚨 3 երիտասարդ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև սառը զենք և հրազեն ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալվել են և տեղափոխվել Քանաքեռ-Զեյթունի բաժին։
    📌 Կիևյան փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գաղտնի փականով դանակ և մարտական ատրճանակ։ Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են լիցքավորված ինքնաձիգ և գաղտնի փականով դանակ։
    ⚖️ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել, որում զինծառա…

    📌 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել, որում զինծառայողները փորձարկում են ՀՀ բանակի նոր համազգեստը: