🔖 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն բարիդրացիական հարաբերություններ ունի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Նա հավելել է, որ Հայաստան ադրբեջանական պատվիրակության այցն էլ պատմական իրադարձություն էր:
Հաջիևը նաև նշել է, որ տարածաշրջանում ձևավորվում է նոր ստատուս քվո՝ հիմնված օրինականության, լեգիտիմության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։
🌦️ Հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-6-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: 🌡️ Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
🔖 Ուկրաինայի փոխվարչապետ Տարաս Կաչկան հայտնել է, որ Եվրամիության հետ անդամակցության շուրջ բանակցությունների մեծ մասն իրատեսական է ավարտել 12-18 ամսում, իսկ անդամակցության պայմանագրի ստորագրումը հնարավոր է արդեն հաջորդ տարի:
Նրա խոսքով` դրա համար Կիևը պետք է կատարի օրենսդրության համապատասխանեցման վերաբերյալ Եվրամիության 145 պահանջները. այժմ աշխատանքն ընթանում է բոլոր վեց բանակցային կլաստերների ուղղությամբ։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում Ռուսաստանի նախագահն առաջարկել էր Հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հաստատել։ Սակայն այնուհետև Կրեմլից հայտարարել էին, որ Պուտինը դեռևս վերջնական որոշում չի կայացրել հրադադարի ժամկետների վերաբերյալ։