🔹 Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր
📌 ԵԱ. 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ 📌 Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սլավիկը 5-3 հաշվով հաղթել է Ալեքսանդր Հրուշինին ու նվաճել կարիերայի եվրոպական 3-րդ բրոնզե մեդալը։ 📌Սուրեն Աղաջանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։
🔹 Ծանրամարտի ֆեդերացիա | Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 79 կգ քաշային կարգում Մարտին Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 148 կգ ու 152 կգ:
📌 Հրում վարժությունում Պողոսյանը բարձրացրեց 186 կգ: Այս ձևում նա երկրորդն էր: Երկամարտի 338 կգ արդյունքով` Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: