🔸 Իրանում ավելի քան 82 հազար քաղաքացիական օբյեկտ է տուժել ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով:
🔸 Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարի խոսքով՝ այդ թիվը ներառում է ավելի քան 62 հազար բնակելի տուն: Վնաս է հասցվել նաև 281 բուժհաստատության և մոտ 5 հարյուր դպրոցի։
🔹 Լիբանանի արտաքին գործերի նախարարությունն Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին «ոչ ցանկալի անձ» է հայտարարել:
«Լիբանանը հետ է կանչում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիի ագրեմանը և նրան անցանկալի անձ է հայտարարում»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Իրանի դեսպանը պետք է լքի Բեյրութը մարտի 29-ից ոչ ուշ: Լիբանանը խորհրդակցությունների համար հետ է կանչել նաև Իրանում իր դեսպանին՝ մատնանշելով «Թեհրանի կողմից դիվանագիտական նորմերի խախտումը»:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ ԳՐԵԿՈ-ում (ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբ): Այդ մասին Ֆեյսբուքում հայտնել է Ջուլհակյանը: