Category: Makaryan News

  • Գևորգ Գևորգյանն ազատ արձակվեց ՔԿ-ից 5 մլն դրամ գրավի դիմաց:…

    Գևորգ Գևորգյանն ազատ արձակվեց ՔԿ-ից 5 մլն դրամ գրավի դիմաց:

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով` «Նոր դա…

    ❗️«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով` «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի հետ միասին:
    Կուսակցությունն այսօր համագործակցության հուշագիր ստորագրեց կողմերի հետ:

  • Հակակոռուպցիոն կոմիտեն փնտրում է նորմալ մոնտաժնիկի, որ կարողանա ՔՊ-ի փոխարեն ավե…

    Հակակոռուպցիոն կոմիտեն փնտրում է նորմալ մոնտաժնիկի, որ կարողանա ՔՊ-ի փոխարեն ավելի շատ ընդդիմադիր ուժերին կապել ընտրակաշառքի հետ

    Իսկ ինչու՞ են Արթուր Նահապետյանի (նկարի մարդն է) ղեկավարած կառույցում նորմալ մոնտաժնիկ փնտրում: Որովհետև երեկվա տարածած տեսանյութում լսվող գաղտնի ձայնագրությունների մեջ (որոնց օրինականությունը դեռ պետք է ստուգվի) որևէ քաղաքական ուժի, այդ թվում` «Մեր ձևով» շարժման անունը չի հնչում, որ ուզում են նրա անունից այսպես ասած ընտրակաշառք բաժանել: Փոխարենը հնչում է ՔՊ-ի անունը, որ` «էդ 180 հոգուն կտանեմ, կտամ ՔՊ-ին»: Այսինքն` էս ձայնագրությունից ստացվում է, որ եթե ինչ-որ ուժի օգտին փողով ձայն են ուզում բերել, ապա այդ ուժը ՔՊ-ն է` մարդը պարզ ասում է:
    Իսկ եթե ուզում էիք դա կապել որևէ ընդդիմադիր ուժի, այս դեպքում` «Մեր ձևովի» հետ, ապա գոնե նորմալ մոնտաժնիկ գտնեիք, որ կարողանար արհեստական բանականությամբ Սամվել Կարապետյանի անունն ու ձայնը ավելացներ էդ տեսանյութում, որ լսողը հավատար` էդ հաստատ իրենք են: Ու կարող ա իրոք իրենց հետ կապ ունեցող մարդիկ են էդ ձայնագրություններում խոսում ու ասում` 180 հոգու կտանք ՔՊ-ին, բայց մեկ է` ձեր մոնտաժածով նման բան չի հասկացվում:
    Հ.Գ. Եթե AI-ից օգտվելու ձևերը չգիտեք, կարող եք հենց Տաշիրենց թիմին էլ դիմել` իրենք էդ արհեստական բաներով ռոլիկներ սարքելուց լավ են, ձեզ կսովորեցնեն (կարծում եմ` անվճար, բայց որ բարեգորմական հիմունքներով, դա օրենքով արգելված է): 😀
    Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` «Մեր ձևովը» փորձել է ընտրակաշառք բաժանել (ձայնագրություն)

  • Սոնայից ավելի լայն լսարան ունեցող ու ավելի սիրված երգչուհինե՞ր կանԼու՞րջ եք ասու…

    Սոնայից ավելի լայն լսարան ունեցող ու ավելի սիրված երգչուհինե՞ր կան
    Լու՞րջ եք ասում: Մենակ չասեք` Սոնայի պապան նիկոլական իշխանության բարձրաստիճան պաշտոնյա է, հետն էլ լիքը փող ունի ու դրա հաշվին Սոնային առաջ ա տանում:
    Իրականում, կարող է իսկապես արժեր այլ երգ ընտրել որպես «Տարվա հիթ», որովհետև Սոնայի էդ երգը ես էլ չէի լսել կամ էնքան հայտնի ու հիթային չէր, որ չեմ հիշում, բայց հերիք ա ամեն ինչյ տակ բան դավադրություն փնտրեք: Կարո՞ղ ա ՔՊ-ական որևէ պատգամավորի ելույթն էիք ուզում ճանաչել «Տարվա հիթ», հիմա դրանից վառված` ընկել եք էլի էս աղջկա հետևից:

  • 2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձե…

    2026 թվականի մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը):
    Քննչական կոմիտե

  • ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, որ անկուսակցական է ու իրեն միշտ փորձել է հեռու պահե…

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, որ անկուսակցական է ու իրեն միշտ փորձել է հեռու պահել ՔՊ-ից, տարանջատվել ՔՊ-ականներից, հերիք չի` հայտնվել է նիկոլականների միջավայրում, հետն էլ ընկել է նիկոլական կնիկների խելքին ու էժան, թինեյջերական թրենդի մոտիվներով` ինչ-որ Ալխասի ծնունդ է շնորհավորում:
    Էս տեմպերով` կարո՞ղ է հաջորդն էլ սրտիկ-մրտիկ անեք, տիկին նախարար, ու Ալխասենց հետ փողեցները չափչփելով` ձեր շինած «Իրական Հայաստանի» քարտեզը բաժանեք:
    Ձեզ մի քիչ ծանԴր պահեք, հասկացանք` ՔՊ-ականների հետ նույն կաբինետում նստող նախարար եք: Թե՞ տեսել եք` Քրիստիկը գնում ա, Դուք էլ եք որոշել հետ չմնալ:
    Ի դեպ, ձեր նորանշանակ պարեկայինի պետը կարո՞ղ ա պատահաբար էս փարթիից հետո ստուգել է, թե Ալխասին շամպայնով շնորհավորողներից քանի՞սն են վերջում խմած նստել ղեկին ու քշել, թե՞ նախարարը հետներն էր` նիկոլականներն արխային են ընկել:

  • ՍԴ-ի նվերը՝ Ավինյանին և մյուս համայնքապետերին․ ՊՎԾ-ն այլևս չի կարողանա ստուգել հ…

    ՍԴ-ի նվերը՝ Ավինյանին և մյուս համայնքապետերին․ ՊՎԾ-ն այլևս չի կարողանա ստուգել համայնքների ֆինանսական շարժերը
    https://makaryannews.am/6792.html

    ՍԴ-ի նվերը՝ Ավինյանին և մյուս համայնքապետերին․ ՊՎԾ-ն այլևս չի կարողանա ստուգել համայնքներ ֆինանսական շարժերը

    Սահմանադրական դատարանը օրերս տարածեց մի ուշագրավ հաղորդագրություն, համաձայն որի՝ 2026 թվականի մարտի 24-ին կայացրած ՍԴՈ-1822 որոշմամբ անվավեր է ճանաչել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրեն…

  • Իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է«…

    ‼️‼️Իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է
    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին։
    Առաջիկա ընտրական գործընթացում միակ աղաղակող ու շարունակական ապօրինի գործողությունը մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խայտառակ, ակնհայտ ապօրինի, շուրջ տասն ամիսների տևող կալանքն է։
    «Ուժեղ Հայաստան»-ը իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է։
    Ակնհայտ է, որ այն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ, քանի որ բոլորը գիտեն` օրվա իշխանությունները հետապնդում են մարդկանց նույնիսկ մեկ նախադասության համար, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է:
    Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` «Մեր ձևովը» փորձել է ընտրակաշառք բաժանել (ձայնագրություն)

  • Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջել է 1918թ. իրադարձո…

    ‼️ Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջել է 1918թ. իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։
    «1918 թվականի մարտ-ապրիլյան իրադարձությունների ընթացքում քաղաքացիական բնակչության սպանությունն՝ իրենց ազգային և կրոնական պատկանելության համար և ցեղասպանության հանցագործությունները, ցավոք, մինչ օրս միջազգային մակարդակով արդարացի գնահատական չեն արժանացել»,-ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի` նշել է նա:

  • Ինչպե՞ս է գյուղացու կյանքը փոպելու մթերման կայանը. Նարեկ Կարապետյան…

    Ինչպե՞ս է գյուղացու կյանքը փոպելու մթերման կայանը. Նարեկ Կարապետյան