Category: Makaryan News

  • Այսօր ազատ պայմաններում ապրում է 18 առանձնյակ՝ հաստատելով, որ տեսակի վերականգնու…

    Այսօր ազատ պայմաններում ապրում է 18 առանձնյակ՝ հաստատելով, որ տեսակի վերականգնումը Հայաստանում իրականություն է դառնում
    Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյան
    Բարի գիշեր, առանռնյակներ և իրարից առանձնացածներ 😍

  • Դավիթի և Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը, բաց նամակ է գրել դատարանի…

    ‼️‼️Դավիթի և Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը, բաց նամակ է գրել դատարանին, որն այժմ քննում է Դավիթի խափանման միջոցի հարց։
    Մոր նամակում, մասնավորապես, նշվում է.
    «Հարգելի դատարան, Գայանե Մինասյանս հանդիսանալով Դավիթ Մինասյանը մայրը, խնդրոււմ եմ որդուս ընձեռնել հնարավորություն դատական նիստերին սպասել ազատության մեջ։
    Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։
    Ինքս լինելով մասնագիտությամբ բժիշտ, ամենօրյա հոգ եմ տանում նրա առողջության մասին, այդպիսով որպես ծնող, որպես մայր, խնդրում եմ Ձեզ ըմբռնումով մոտենալ իմ խնդրանքին, քանի որ 18 ամյա տղայիս առողջական վիճակը իսկապես անհամատեղելի է կալանքի հետ և կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։
    Հավաստիացնում եմ, որ ես և իմ ընտանիքը պատրաստ ենք աջակցել դատարանի անաչառ քննությանը, ուստի կրկին խնդրում եմ ընդառաջել ինձ և թույլ տալ որդուս խնամել տանը՝ մինչ հիմնական դատավարությունը։
    Շնորհակալություն
    Հարգանքով՝ Գայանե Մինասյան»։
    Նշենք, որ ՔԿ-ն միջնորդել է 2 ամսով կալանավորել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից մեկին՝ Դավիթ Մինասյանին:

  • Ռուսները նորից ծաղրում ու հեգնում են Փաշինյանին, այն էլ ՌԴ այցի նախօրեինhttps://…

    Ռուսները նորից ծաղրում ու հեգնում են Փաշինյանին, այն էլ ՌԴ այցի նախօրեին
    https://www.ntv.ru/novosti/2974682

  • Ամբողջ համաշխարհային ինտերնետը կարող է անջատվել արդեն վաղվանից։ ԻՀՊԿ-ն սպառնացե…

    ⚡️Ամբողջ համաշխարհային ինտերնետը կարող է անջատվել արդեն վաղվանից։
    ԻՀՊԿ-ն սպառնացել է ոչնչացնել ամերիկյան տեխհսկաների մերձավորարևելյան օբյեկտները։ Հարվածի տակ կարող են հայտնվել Microsoft — ը, Apple-ը, Google-ը, Nvidia-ն, Tesla-ն եւ Boeing-ը:
    Զինվորականները հայտարարել են, որ այդ կորպորացիաներն օգնում են հետևել Իրանին հարվածելու թիրախներին, ուստի այժմ դրանք համարվում են օրինական թիրախներ: Իրանի տարածքում յուրաքանչյուր սպանության համար պատասխան գրոհները նախատեսվում է սկսել ապրիլի 1-ին Հայաստանի ժամանակով 20:30-ից:

    ԻՀՊԿ-ն ընկերությունների աշխատակիցներին կոչ է արել շտապ թողնել իրենց աշխատատեղերը և փրկվել:

  • «Հեզբոլլահը» ռմբակոծում է Իսրայելի հյուսիսը…

    «Հեզբոլլահը» ռմբակոծում է Իսրայելի հյուսիսը

  • Գյումրիում ուժեղացված ծառայություն է. ի՞նչ են փնտրում ոստիկանները MakaryanNews-ն…

    Գյումրիում ուժեղացված ծառայություն է. ի՞նչ են փնտրում ոստիկանները

    MakaryanNews-ն այսօր ֆիքսեց, որ Գյումրի-Մարմաշեն ճանապարհին ոստիկանները կանգնեցնում են տարածքով անցնող անխտիր բոլոր մեքենաներն ու վարորդի փաստաթղթերը ստուգում, մեքենայի բեռնախցիկն են նայում: Մեզ ևս կանգնեցրին` պահանջելով մեր փաստաթղթերը: Երբ հարցրինք` ո՞րն է կանգնեցնելու պատճառը, քաղաքացիական հագուստով ոստիկանը, որը նախապես ներկայացել էր, ասաց` ուժեղացված ծառայություն են իրալանացնում:
    Մանրամասն` տեսանյութում 👇
    https://youtu.be/hmAkHsIbumQ?si=2umNnEykb0E9aHVA

    Գյումրիում ուժեղացված ծառայություն է. ի՞նչ են փնտրում ոստիկանները

    Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

  • Գևորգ Գևորգյանն ազատ արձակվեց ՔԿ-ից 5 մլն դրամ գրավի դիմաց:…

    Գևորգ Գևորգյանն ազատ արձակվեց ՔԿ-ից 5 մլն դրամ գրավի դիմաց:

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով` «Նոր դա…

    ❗️«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով` «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի հետ միասին:
    Կուսակցությունն այսօր համագործակցության հուշագիր ստորագրեց կողմերի հետ:

  • Հակակոռուպցիոն կոմիտեն փնտրում է նորմալ մոնտաժնիկի, որ կարողանա ՔՊ-ի փոխարեն ավե…

    Հակակոռուպցիոն կոմիտեն փնտրում է նորմալ մոնտաժնիկի, որ կարողանա ՔՊ-ի փոխարեն ավելի շատ ընդդիմադիր ուժերին կապել ընտրակաշառքի հետ

    Իսկ ինչու՞ են Արթուր Նահապետյանի (նկարի մարդն է) ղեկավարած կառույցում նորմալ մոնտաժնիկ փնտրում: Որովհետև երեկվա տարածած տեսանյութում լսվող գաղտնի ձայնագրությունների մեջ (որոնց օրինականությունը դեռ պետք է ստուգվի) որևէ քաղաքական ուժի, այդ թվում` «Մեր ձևով» շարժման անունը չի հնչում, որ ուզում են նրա անունից այսպես ասած ընտրակաշառք բաժանել: Փոխարենը հնչում է ՔՊ-ի անունը, որ` «էդ 180 հոգուն կտանեմ, կտամ ՔՊ-ին»: Այսինքն` էս ձայնագրությունից ստացվում է, որ եթե ինչ-որ ուժի օգտին փողով ձայն են ուզում բերել, ապա այդ ուժը ՔՊ-ն է` մարդը պարզ ասում է:
    Իսկ եթե ուզում էիք դա կապել որևէ ընդդիմադիր ուժի, այս դեպքում` «Մեր ձևովի» հետ, ապա գոնե նորմալ մոնտաժնիկ գտնեիք, որ կարողանար արհեստական բանականությամբ Սամվել Կարապետյանի անունն ու ձայնը ավելացներ էդ տեսանյութում, որ լսողը հավատար` էդ հաստատ իրենք են: Ու կարող ա իրոք իրենց հետ կապ ունեցող մարդիկ են էդ ձայնագրություններում խոսում ու ասում` 180 հոգու կտանք ՔՊ-ին, բայց մեկ է` ձեր մոնտաժածով նման բան չի հասկացվում:
    Հ.Գ. Եթե AI-ից օգտվելու ձևերը չգիտեք, կարող եք հենց Տաշիրենց թիմին էլ դիմել` իրենք էդ արհեստական բաներով ռոլիկներ սարքելուց լավ են, ձեզ կսովորեցնեն (կարծում եմ` անվճար, բայց որ բարեգորմական հիմունքներով, դա օրենքով արգելված է): 😀
    Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` «Մեր ձևովը» փորձել է ընտրակաշառք բաժանել (ձայնագրություն)

  • Սոնայից ավելի լայն լսարան ունեցող ու ավելի սիրված երգչուհինե՞ր կանԼու՞րջ եք ասու…

    Սոնայից ավելի լայն լսարան ունեցող ու ավելի սիրված երգչուհինե՞ր կան
    Լու՞րջ եք ասում: Մենակ չասեք` Սոնայի պապան նիկոլական իշխանության բարձրաստիճան պաշտոնյա է, հետն էլ լիքը փող ունի ու դրա հաշվին Սոնային առաջ ա տանում:
    Իրականում, կարող է իսկապես արժեր այլ երգ ընտրել որպես «Տարվա հիթ», որովհետև Սոնայի էդ երգը ես էլ չէի լսել կամ էնքան հայտնի ու հիթային չէր, որ չեմ հիշում, բայց հերիք ա ամեն ինչյ տակ բան դավադրություն փնտրեք: Կարո՞ղ ա ՔՊ-ական որևէ պատգամավորի ելույթն էիք ուզում ճանաչել «Տարվա հիթ», հիմա դրանից վառված` ընկել եք էլի էս աղջկա հետևից: