Պուտինը Փաշինյանին ակնարկել է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագնի մասին.
Հիմա՝ ինչ վերաբերում է էներգետիկային։ Հույս ունեմ, որ այստեղ էլ իրավիճակը կկարգավորվի։ Սակայն այսօրվա դրությամբ, Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ՝ գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է։ Տարբերությունը էական է։
Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք։ Ես գիտեմ, որ Դուք պնդում եք էներգակիրների գնի որոշման այլ եղանակների վրա, բայց սրանք, այնուամենայնիվ, այլ իրավիճակ է՝ 600 և 177,5։
Մենք չենք թաքցրել մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, մենք 2022-ին ունեցել ենք կոնկրետ իրավիճակ, մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չաշխատեցին. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին «Մենք չենք մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու…