Category: Makaryan News

  • Վարդան Ղուկասյանը ցանկացել է տեղափոխվել սրբազանների խուց` թույլ չեն տվել Makarya…

    Վարդան Ղուկասյանը ցանկացել է տեղափոխվել սրբազանների խուց` թույլ չեն տվել
    MakaryanNews-ի տեղեկություններով` «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, ժողովրդին առավել հայտնի ԱԱԾ պադվալում իր կալանքը կրող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն օրերս ցանկություն է հայտնել իր խցից տեղափոխվել Բագրատ և Միքայել սրբազանների խուց, որտեղ մեկ ազատ մահճակալ է եղել:
    ՔԿՀ ղեկավարությունը, սակայն, մերժել է Ղուկասյանի ցանկությունը, բայց որպեսզի այդ մերժման համար «լեգիտիմ» հիմք ունենան, նրանք գնացել այդ երրորդ ազատ մահճակալը հանել են խցից, որ պատճառաբանեն, թե ազատ տեղ չկա:
    Օրեր անց, սակայն, երբ Արշակ սրբազանին ևս կալանավորել են ու տարել ԱԱԾ մեկուսարան, երրորդ մահճակալը նորից վերադարձրել են «սրբազան խուց», որ Արշակ սրբազանին ևս տեղավորեն Բագրատ և Միքայել սրբազանների խցում ու երեքին միասին գաղտնալսեն:
    Ընդ որում, ինձ ասացին` Արշակ սրբազանի կալանքի նիստը սկսելուց մեկ ժամ առաջ են այդ մահճակալը նորից տարել սրբազաների խուց, այսինքն` իրենք նախապես տեղյակ են եղել, որ իրենց սրտի դատավոր Մասիս Մելքոնյանն անվրեպ «կիրացնի» կալանքի որոշումը:

  • Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ վիրահատության կ…

    Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ վիրահատության կենթարկվի։
    Պաշտպանական թիմ

  • Որքան է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասնաբաժինը պետական պարտքում. պետական պարտքը …

    Որքան է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մասնաբաժինը պետական պարտքում. պետական պարտքը գնալով մեծանում է, հույսը՝ փոքրանում․ մենք փոխելու ենք այդ պատկերը.
    «Մեր ձևով» շարժման հերթական վերլուծությունը

  • Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տ…

    ✈️🇷🇺 Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում՝ փակ օդային տարածքի պատճառով
    Գիշերն անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 170 չվերթ։
    Ըստ «Բազա»-ի՝ Փաշինյանի «ACJ319»-ը մոտ մեկ ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով՝ սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ չի ստացվել։ Ինքնաթիռը, ի վերջո, ուղղվել է դեպի «Պուլկովո» օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 2:00-ին։ Փաշինյանը Գերմանիա կատարած այցից հետո թռչել է Մոսկվա և պատրաստվել է մասնակցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին։

  • Իսկ դուք գիտեի՞ք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մայրը` տիկին Արտեմի…

    Իսկ դուք գիտեի՞ք, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մայրը` տիկին Արտեմիս Քեշքերյանը, մինչև 2018 թիվը կարկառուն ՀՀԿ-ական է եղել, ՀՀԿ կանանց ակտիվից, Վարդաշենի թիվ 101 դպրոցի տնօրենն ու Տարոն Մարգարյանի և այլ հայտնի հանրապետականների մտերիմը:
    2018-ի «հեղափոխությունից» հետո, սակայն, ինչպես շատ նախկիններ, Գալյանի մայրը ևս «դավանափոխ» է եղել` անցնելով ՔՊ-ի կողմը, որպեսզի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրենց կուրսում գերազանց գիտելիքներով և առաջադիմությամբ առանձնապես աչքի չընկած դուստրը իր «լավ սովորելու» հաշվին կարիերա անի, այսինքն` ՔՊ-ական իշխանության օրոք դատախազ դառնա ու ընկնի իրենց` նախկինների հետևից, հետո նախարար դառնա և կյանքի անարդարությունների դեմ պայքարի գործիքակազմ մշակի ու վերջում իր գիտելիքների շնորհիվ 50 մլն դրամանոց տուն ձեռք բերի:
    Հետաքրքիր է` Դուք գիտեի՞ք այդ մասին, տիկին Գալյան, որ Ձեր մայրը ապօրինի հարստացման հոդվածներով անցնող «նախկին թալանչիների» թիմի անդամ ու կարկառուն ներկայացուցիչ է եղել, և, ասում են, մտերիմ է եղել «հին սրբերից» Հերմինե Նաղդալյանի հետ:
    Ես չգիտեի ու էսօր Ձեր ճեպազրույցից հետո իմացա, բայց հիմա արդեն շատերը գիտեն 😜
    Բարի գիշեր ու հակակոռուպցիոն երազներ բոլորիդ 😄

  • Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրանտ․ պարզվել է, որ խմբավորման առաջնորդի մոտ …

    ⚡️Մոսկվայում ձերբակալվել է 53,197 միգրանտ․ պարզվել է, որ խմբավորման առաջնորդի մոտ ուկրաինական և բուլղարական անձնագրեր կան։

  • Կոչ եմ անում կոտրել լռության շղթաները․ Ապօրինաբար ազատազրկված են մեր 4 Սրբազան հ…

    Կոչ եմ անում կոտրել լռության շղթաները․ Ապօրինաբար ազատազրկված են մեր 4 Սրբազան հայրերը, բարերար Սամվել Կարապետյանը և մեր տասնյակ հայրենակիցներ․ Գոհար Մելոյան

  • Լավ եմ սովորել ժամանակին, ունեմ լավ վարձատրվող աշխատանք և կարողացել եմ վարկով ձե…

    Լավ եմ սովորել ժամանակին, ունեմ լավ վարձատրվող աշխատանք և կարողացել եմ վարկով ձեռք բերել 50 մլն դրամանոց բնակարան: Նորմալ է, որ նախարարը ապագայի համար մեկ-երկու տուն կարողանա ձեռք բերել. Սրբուհի Գալյան

  • Սա արդեն կաթողիկոսի տեղապահ ա ընտրում…

    Սա արդեն կաթողիկոսի տեղապահ ա ընտրում

  • Էս յանիմ չեզոք ու ապաքաղաքական բլոգե՞րը չէր, որ խնդրում էր իրեն քաղաքական գովազդ…

    Էս յանիմ չեզոք ու ապաքաղաքական բլոգե՞րը չէր, որ խնդրում էր իրեն քաղաքական գովազդի առաջարկ չանել` իբր ինքը չի ուզում որևէ մեկի շահը սպասարկել:
    Բա հիմա դու ու՞մ շահն ես սպասարկում` Մարտի 1-ի նամյոկ անելով, ու քո արածը ի՞նչ ա, քաղաքակա՞ն, թե՞ նիկոլական գովազդ` հօգուտ Նիկոլի և ընդդեմ նախկինների:
    Ով գիտի` էդ նույն 2008-ին փողով նախկիններին ընտրած ընտանիք են սրանք, հիմա եկել հազար տարվա կույսի դեմքով սուրբ են խաղում: Ինձ մոտ տպավորություն է, որ էս «ապաքաղաքական» բլոգերների մեծ մասը, իրականում, թաքնված կամ բացահայտ նիկոլականներ են` էն աղանդավորի նմանծ համարյա…
    Թե բա` վաղը ընտրությունների գնացող սերունդը 2008-ի մարտի 1 չի տեսել: Փոխարենը 2020-ի պատերազմ, Արցախի հանձնում, հազարավոր երիտասարդների կոտորած ու քաղաքական բռնաճնշումներ է տեսել: