Category: Makaryan News

  • Հիմա էլ Սարիկ Մինասյանն է ներողություն խնդրում հայհոյանքների համարՍիրելի ընկերնե…

    Հիմա էլ Սարիկ Մինասյանն է ներողություն խնդրում հայհոյանքների համար
    Սիրելի ընկերներ, նախ շնորհավորում եմ բոլորիս երեկվա աննախադեպ երթի և ստացված համերգի առիթով:
    Որոշ շրջանակներ չկարողանալով զսպել իրենց նախանձն ու անբարո վարքագիծը՝ ֆեյք օգտահաշիվներով գրոհեցին էջս, մեկնաբանություններում անպարկեշտ, վիրավորական գրառումներ անելով, թիրախավորելով ոչ միայն իմ անձը, այլ ընտանիքս, քաղաքական թիմիս։ Հայկական մտածելակերպին տուրք տալով` որպես արժանապատիվ տղամարդ, տրվեցի նպատակաուղղված սադրանքներին և որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։
    Որպես հանրային և քաղաքական գործիչ սխալ եմ թույլ տվել, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։
    Նաև շնորհակալ եմ հարյուրավոր նամակների և մեկնաբանությունների համար, որտեղ դուք ձեր անկեղծ աջակցությունն եք հայտնել։
    Բոլորիս խնդրում եմ լինել զգոն մեր վարքագծում, ցուցաբերել սառնություն նման սադրանքների դեպքում։
    Նաև հորդորում եմ` մարդկանց չթիրախավորել և չվիրավորել քաղաքական հայացքների համար։ Աստված բոլորիս օգնական:
    🔞ՔՊ-ական Սարիկ Մինասյանի հայհոյանքներն ու «քուչի բազառները» Ֆեյսբուքում Բարի գիշեր, կուլտուրական քֆուրչիներ 😀

  • Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղ…

    ‼️ Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանություն կատարած երկու պաշտպանյալիս մասով Դատարանը մերժեց քննիչների միջնորդությունները: Տղերքը արդեն տանն են: Մնաց 48 օր:
    Փաստաբան Վահան Հովհաննիսյան
    Թբիլիսյան խճուղում լարված իրավիճակ է. քաշքշուկ է սկսվել Սամվել Կարապետյանի օգտին ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանների միջև Բազմաթիվ քաղաքացիներ բերման ենթարկվեցին ակցիայի վայրից Այդ նույն պահին Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Սամվել Կարապետյանի…

  • ՔՊ-ական Սարիկ Մինասյանի հայհոյանքներն ու «քուչի բազառները» ՖեյսբուքումԲարի գիշեր…

    🔞ՔՊ-ական Սարիկ Մինասյանի հայհոյանքներն ու «քուչի բազառները» Ֆեյսբուքում
    Բարի գիշեր, կուլտուրական քֆուրչիներ 😀
  • Makaryan News pinned «Եթե այսօր լինեին ԱԺ ընտրությունները, ո՞ր առաջնորդին կտայիք…

    Makaryan News pinned «Եթե այսօր լինեին ԱԺ ընտրությունները, ո՞ր առաջնորդին կտայիք Ձեր ձայնը»

  • Այսօր հարկ վճարողի օրն է. այդ առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստ…

    🇦🇲Այսօր հարկ վճարողի օրն է. այդ առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության եռագույնով։
    Արդեն մի քանի տարի շարունակ Ապրիլի 19-ը նշվում է որպես Հարկ վճարողի օր։ Այս օրը ևս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու բարեխիղճ հարկ վճարողներին և հիշեցնելու մեր քաղաքացիներին հարկային պարտավորությունների կամավոր, ժամանակին և ճշգրիտ կատարման կարևորության մասին։

  • Նայում ես` լուրջ պաշտոններ զբաղեցնող այրեր են, մեկը` մարզպետ, մյուսը` նախարար, է…

    Նայում ես` լուրջ պաշտոններ զբաղեցնող այրեր են, մեկը` մարզպետ, մյուսը` նախարար, էն մյուսը` էլի մարզպետ….
    Բայց գնացել տեսախցիկի դիմաց կանգնել` եսիմ ինչով են զբաղված:
    Տղերք, դուք քանի՞ տարեկան եք, իսկ մանկապատանեկան ո՞ր համույթից եք: Իսկ դուք ձեր արածից չե՞ք ամաչում, հը՞, սպարապետ Պապիկյան: Թշնամին քեզ տեսնի` ի՞նչ կմտածի մեր բանակի մասին)) Մենակ չասես` քո սրտիկների վախից լեղաճաք կլինի 😀

  • Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը աներևակայելի նման են իրար. Միքայել ՄինասյանԻ…

    Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը աներևակայելի նման են իրար. Միքայել Մինասյան
    Իրականում, կա ճշմարտություն մեր փեսու (չշեշտեմ` կոնկրետ որ փեսու) գրածի մեջ` Քոչարյանին բնորոշումների մասով:
    Բայց լավ կլինի` մի այսպիսի հոդված էլ ինքն իր մասին երկնի ու նկարագրի, թե ինքը ինչով է նման այն Նիկոլին, որին ինքը «շանտաժի ահի տակ» ֆինանսավորում էր տարիներ շարունակ, որ նաև Քոչարյանի դեմ աշխատեր ու նրա շուրև ձևավորեր այն կերպարը, որն այսօր այդքան քննադատվում է:
    Թե չէ իսկապես Քոչարյանը կտրված էր ու մինչ օրս է, կտրված է ժողովրդից էլ, իրականությունից, ու Նիկոլն էլ, ինչպես նրբորեն գովում է նրան ժամանակին իրեն հովանավորած մեր փեսեն, էս ժողովրդին, որին դուք տարիներ շարունակ էժանագին սերիալներով փորձում էիք «կրթել», որ միշտ մնա 5000 դրամանոց էլեկտորատ, իրոք շատ լավ է ճանաչում:
    Բայց ինքը քեզ ու ձեզ` իրար միս ուտող քաղաքական գործիչներիդ էլ է շատ լավ ճանաչում, դրա համար էլ 8 տարի շարունակ ձեզ` բոլորիդ, շատ լավ օգտագործում է իրար դեմ ու ի շահ իրեն:
    Դուք բոլորդ` Քոչարյան, Սարգսյան, Միքայել Մինասյան և այլք, կամա թե ակամա աշխատում եք Նիկոլի օգտին ու սպասարկում եք «ձեր սիրելի» Նիկոլի շահը:
    2021 թվից մինչ օրս դուք ուզում եք իրար հաղթել իբրև թե Նիկոլի դեմ պայքարում, արդյունքում դեռևս Նիկոլն է հաղթում ձեզ:
    Կարճ ասած` ամոթ ձեզ, քեզ էլ` մեր փեսա (ոչ էն լավ փեսա), քո «սիրելի» Քոչարյանին էլ, ձեր երկուսի շատ սիրելի Նիկոլին էլ:
    Հոդվածն ամբողջությամբ` այստեղ 👇
    https://makaryannews.am/8631.html

  • Մենք առաջարկում ենք կառուցել անվտանգ ու մրցունակ Հայաստան, կարող ենք երկրին բերե…

    Մենք առաջարկում ենք կառուցել անվտանգ ու մրցունակ Հայաստան, կարող ենք երկրին բերել կայունություն, անվտանգություն և զարգացում. Իշխան Սաղաթելյան

  • Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց«Nissan M…

    ‼️Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց
    «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Լերմոնտովո բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում։