Category: Makaryan News

  • Ոնց որ թե Նապոլեոնը մեր Նիկոլեոնի մասին ա ասել Բարի լույս …

    Ոնց որ թե Նապոլեոնը մեր Նիկոլեոնի մասին ա ասել 😀
    Բարի լույս ❤️

  • «Մենք հայցում ենք լրատվամիջոցների ներողամտությունը»․ ինչո՞ւ Սամվել Կարապետյանը չ…

    «Մենք հայցում ենք լրատվամիջոցների ներողամտությունը»․ ինչո՞ւ Սամվել Կարապետյանը չի պատասխանել լրագրողների հարցերին և ինչո՞ւ են արգելել նիստի տեսաձայնագրումը
    Ֆերոյանը նաև անդրադարձավ նրան, որ լրագրողներն այսօր դատական նիստից հետո մոտեցել են Սամվել Կարապետյանին և հարցեր ուղղել նրան, որոնց, սակայն, Կարապետյանը չի պատասխանել։ Փաստաբանը դա բացատրեց նրանով, որ տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին արգելված է հարցազրույցներ տալ։
    «Մենք հայցում ենք լրատվամիջոցների ներողամտությունը և խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այդ ամենին, քանի որ պարոն Կարապետյանն իրավունք չունի շփվելու լրագրողների հետ։ Նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք՝ իր սահմանափակումներով հանդերձ, և լրագրողների հետ շփումը դիտարկվելու է որպես տնային կալանքի պայմանի խախտում, որը բերելու է խափանման միջոցի վերանայման»,-ասաց պարոն ֆերոյանը՝ նշելով, որ այդ խնդրի կարգավորման համար իրենք հաջորդ դատական նիստերում այդ հարցը անպայման բարձրացնելու են։
    Մանրամասն` այստեղ 👇
    https://makaryannews.am/8317.html

  • Լավ կլիներ ինչ որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունե՞ս …

    📌 Լավ կլիներ ինչ որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունե՞ս Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, իսկ Գագիկ Ծառուկյանը իրավունք չու՞նի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լինել։
    📌 Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, ի՞նչ մարզական հետագիծ ունես, ծանրամարտի մասին ի՞նչ իմացություններ ունես։
    2004 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանը, 48 տարեկանում ստանձնում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պարտականությունները և հայկական սպորտը գտնվում էր խայտառակ ծանր վիճակում՝ շատերն էին հարցնում՝ արդյո՞ք դա պետք է իրեն։ Մարզադպրոցները կիսաքանդ էին, ենթակառուցվածքները՝ ավերված, միջազգային ասպարեզում հաջողությունները՝ սակավ, մարզիկները՝ անտեսված։ Շատ մարզադպրոցներում անգամ տարրական պայմաններ չկային մարզվելու համար, մարզիկներն արտագաղթում էին, հայկական սպորտը կանգնած էր լուրջ մարտահրավերների առաջ։
    📌 Բայց Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը հստակ էր՝ սա իր պատվի և երկրի արժանապատվության հարցն է ու ոչ մի դժվարություն չի կարող վախեցնել։ Նրա պաշտոնավարման շուրջ երկու տասնամյակների ընթացքում կառուցվեցին և վերանորոգվեցին տասնյակ մարզադպրոցներ, ապահովվեցին մարզագույքով, արտագաղթած մարզիկներից շատերը հետ վերադարձան ու սկսեցին եռագույնի ներքո հանդես գալ, սահմանվեց մարզիկների խրախուսման ու պարգևատրման նոր մշակույթ։ Հայ մարզաշխարհը վերածնվեց, իսկ մեր աշխարհասփյուռ հայրենակիցները բազմաթիվ առիթներ ունեցան հպարտանալու մեր մարզիկների հաղթանակներով, մեր եռագույնը հազարավոր անգամներ բարձրացվեց միջազգային ամենահեղինակավոր հարթակներում ու հնչեց ազգային օրհներգը։
    📌Այս հաղթանակների ճնշող մեծամասնությունը միշտ մեր ծանրամարտիկներն են նվաճել, քանզի ծանրամարտը մեր ամենաշատ մեդալ բերող մարզաձևն է դարձել Գագիկ Ծառուկյանի տարիների քրտնաջան աշխատանքից ու ահռելի ներդրումներից հետո։
    📌 Հիմա հարց Արայիկ Հարությունյանին՝ ո՞նց դու հայտնվեցիր Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ի՞նչ խոստումներ էիր տվել ծանրամարտի միջազգային ընտանիքում Հայաստանի դիրքերը բարելավելու մասին, որոնք այդպես էլ չկատարեցիր և ի վերջո՝ արդյո՞ք հայ մարզաշխարհը ընդունեց քեզ, որպես ֆեդերացիայի նախագահ։
    Հարցերս հռետորական չեն․․․
    Իվետա Տոնոյան
    🇦🇲 Գագիկ Ծառուկյանն այլևս իրավունք չունի հավակնելու Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին, քանի որ լրանում է նրա 70–ամյակը։ Արայիկ Հարությունյան Ինչի՞, 70-ից հետո մարդու կյանքն ավարտվում ա:

  • Գագիկ Ծառուկյանն այլևս իրավունք չունի հավակնելու Հայաստանի օլիմպիական կոմիտեի ն…

    🇦🇲 Գագիկ Ծառուկյանն այլևս իրավունք չունի հավակնելու Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին, քանի որ լրանում է նրա 70–ամյակը։
    Արայիկ Հարությունյան
    Ինչի՞, 70-ից հետո մարդու կյանքն ավարտվում ա:

  • Ըստ Փաշինյանի` Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբ…

    Ըստ Փաշինյանի` Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել են։
    «Մենք Ռուսաստանի հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Մեզ հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը` լինի քաղաքական, թե տնտեսական, սին են»,-ԱԺ-ում այսօր հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

  • Քաղաքացիական ավիացիայի կոմիտեՀաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ը…

    Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
    ❗️Հաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը։

  • Էս իբր գովազդային հոլովակի հեղինակն ո՞վ է: Իսկապես «Ուժեղ Հայաստանի՞» թիմն է սեն…

    Էս իբր գովազդային հոլովակի հեղինակն ո՞վ է: Իսկապես «Ուժեղ Հայաստանի՞» թիմն է սենց բաներ երկնում, թե՞ ինչ-որ մութ ուժեր «Ուժեղների» անունից էսպիսի «հանճարեղ-պրիմիտիվ» ռոլիկներ են նկարում, որ վարկաբեկեն Սամվել Կարապետյանի թիմին:
    Եթե իրոք «Ուժեղների» թիմն է սրանք նկարում, ապա Սամվել Կարապետյանն իսկապես պետք է օր առաջ դուրս գա կալանքից, որ անձամբ կանգնի թիմի գլխին ու թույլ չտա, որ էսպիսի ռոլիկներ նկարեն ու էժանացնեն իր նախընտրական արշավն ու քար գցեն իր շուրջ ձևավորած ուժեղ առաջնորդի կերպարի վրա:
    Մի´ արեք էսպիսի բաներ, տղաներ և աղջիկներ, գուցե ձեզ ձեր ներսում գտնվող կողքի աչքերն ասում են` թույն բան եք ստացել, բայց իրական կողքի աչքերոց հաստատ էդպես չի: Ավելին` խայտառակ վատ է էն, ինչ ներկայացվում է էս տեսքով:
    Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական ​​նիստը։ Նրա պաշտպանները միջնորդություն են ներկայացրել, որպեսզի դատական նիստը չնկարահանվի և չհեռարձակվի։ Միջնորդությունն բավարարվել է։

  • Կալանավորվել է Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգոր…

    Կալանավորվել է Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը

  • Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կվերսկսի ապրիլի 17-ին 13:…

    ❗️Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը հետաձգվեց, այն կվերսկսի ապրիլի 17-ին 13:30։

  • «Ես ՀՀ քաղաքացի եմ, ունեմ նաև Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագիր։ Քանի որ վստահ ենք …

    «Ես ՀՀ քաղաքացի եմ, ունեմ նաև Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագիր։ Քանի որ վստահ ենք հաղթանակի մեջ, սկսել ենք գործընթաց ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու»,–դատական նիստին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահը։
    Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական ​​նիստը։ Նրա պաշտպանները միջնորդություն են ներկայացրել, որպեսզի դատական նիստը չնկարահանվի և չհեռարձակվի։ Միջնորդությունն բավարարվել է։