Category: Makaryan News

  • Համացանցում է հայտնվել ռուս-ուկրաինական խաղաղության Թրամփի 28-կետանոց ծրագիրը։Ու…

    📍Համացանցում է հայտնվել ռուս-ուկրաինական խաղաղության Թրամփի 28-կետանոց ծրագիրը։
    ▫️Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին,
    ▫️ՌԴ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի միջև կկնքվի ամբողջական և համապարփակ չհարձակման համաձայնագիր,
    ▫️Ուկրաինայի ԶՈՒ-ն կսահմանափակվի,
    ▫️Ղրիմը, Դոնեցկը և Լուգանսկը de facto կճանաչվեն ռուսական,
    ▫️Ուկրիանան կստանա 200 մլրդ $ ներդրում վերականգնման համար և անվտանգության բարձր երաշխիքներ։

  • Լիդիան դասական քաղբանտարկյալ է` Հայաստանի միակ կին քաղբանտարկյալը: Եվ այստեղ երկ…

    Լիդիան դասական քաղբանտարկյալ է` Հայաստանի միակ կին քաղբանտարկյալը: Եվ այստեղ երկրորդ կարծիք լինել չի´ կարող: Նրան բանտում պահում են բացառապես քաղաքական վրեժխնդրությունից դրդված, և սրա տակ պետք չէ փնտրել իրավաբանություն կամ իրավական հիմք: Իրավական «հիմնավորումները» միայն նրա համար են, որ արդարացնեն Լիդիայի նկատմամբ քաղաքական հետապնդումները:
    Ուշադիր լսեք Լդիիային, տիկին Գալյան, որովհետև նա ձեր իշխանության ստեղծած միակ կին քաղբանտարկյալն է Հայաստանում: Նա քաղբանտարկյալ է դարձել ձեր` Հայաստանի կին պաշտոնյաներիդ լուռ հայացքների ու կին դատախազ Աննա Վարդապետյանի բարձր, բայց «հրեշավոր» հովանու ներքո: Ու դուք` կին պաշտոնյաներդ, պիտի գետինը մտնեիք այս փաստից, մեկը անձամբ Դուք` տիկին Սրբուհի Գալյան, որ զարմանում եք, թե ինչու են ադարադստության նախարարից արդարություն ակնկալում, նաև ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ձեր կառավարության անդամ հանդիսացող ու այդ կառավարության հրեշավոր քաղաքականության համար պատասխանատու մյուս կին նախարարները` Անահիտ Ավանեսյանը, Ժաննա Անդրեասյանը, Ձեր նշանակած էն ՔԿԾ պետ Ձեր ընկերուհին և այսպես շարունակ: Առնվազն էմոցիոնալ առումով դուք գոնե պիտի ամոթից գլուխներդ կախեիք Լիդիային այս վիճակում տեսնելով, որովհետև Դուք գոնե պիտի որ էմոցիաներ ու կանացի բնազդներ ունենաք` անկախ նիկոլական արժեհամակարգի կրող լինելուց:
    Աննա Վարդապետյանից ես ոչինչ չեմ ակնկալում, որովհետև… նրանից պետք չէ այդպիսի բաներ ակնկալել, նա ու Արթուր Դավթյանից հետո հենց միայն նա´ նշանակվել է այդ պաշտոնին, որ իրականացնի այն, ինչը չէր կարողանա իրականացնել ոչ միայն ձեզնից որևէ մեկը` որպես կին դատախազ, այլև այս քաղաքական հանակարգի` սեռով տղամարդ համարվող ամենանիկոլական որևէ մեկը: Դրա համար ընտրվել է հենց Աննա Վարդապետյանը: Բայց դուք` տիկին Գալյան, Ավանեսյան, Մանասյան և այլք, կարող եք գոնե ամաչել, գոնե ձեր կաբինետներում նստած ամաչել, եթե ոչ երբեմն նաև համարձակություն ունենալ այդ մասին հրապարակավ արտահայտվել….
    Ամո´թ բոլորիդ, հազա´ր ամոթ` տիկին դատախազի բարձր, «իրավական» հովանու ներքո…

  • Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը:ՔԿ…

    ❗️ Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը:
    ՔԿ

  • Առուշ Առուշանյանը Գորիսում ընդունել է ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանին…

    Առուշ Առուշանյանը Գորիսում ընդունել է ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանին

  • Տարոն Չախոյան, մի օր քո լկտի խոսալու համար ժողովուրդը ոչ թե ձեր մռթներինա իջնելո…

    Տարոն Չախոյան, մի օր քո լկտի խոսալու համար ժողովուրդը ոչ թե ձեր մռթներինա իջնելու այլ երիտկաշառակեր ականջներդ ա քաշելու: Սպիտակ նոր Մերսեդեսիցդ հանելու ա ու վերադարձնի քո տերերի համապատասխան վայրը քեզ:
    Ալիկ Ալեքսանյան

  • Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, պահան…

    Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, պահանջում է Տարոն Մարգարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել ավելի քան 2 մլրդ դրամի գույքեր ու դրամական միջոցներ:

  • Անահիտ Ավանեսյանը մտադիր է ազատվել իր տեղակալներից մեկից MakaryanNews-ի տեղեկո…

    Անահիտ Ավանեսյանը մտադիր է ազատվել իր տեղակալներից մեկից MakaryanNews-ի տեղեկություններով` առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանի օրերը հաշված են այդ պաշտոնում: Նախարար Անահիտ Ավանեսյանը մտադիր է ազատել նրան նախարարի տեղակալի պաշտոնից: Ինձ ասացին` թեև…

  • Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք, մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր …

    Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք, մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել. Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից
    Սիրելի՛ հայրենակիցներ,
    Շնորհակալ եմ ձեզ այն մեծ աջակցության համար, որ ստացել եմ ձեզնից անցած օրերին։ Լինեք փողոցում՝ հանրահավաքի, դատարանի առաջ՝ միասնականություն ցուցաբերելու, թե ձեր տներում՝ էկրանին նայելիս ու արդարության սպասելիս, ձեր աջակցությունը տեսանելի է, չափազանց թանկ է ու պարտավորեցնող է ինձ համար:
    Պատկերացնում եմ, թե որքան անհանգստացած ու հիասթափված եք այս շրջանում տեղի ունեցած խայտառակ ապօրինություններից և ցինիկ դատավարություններից։
    Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք։ Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով՝ գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի, երկրի արժանապատվությունը չե՛ս վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չե՛ս լավացնի, պետության խնդիրները չե՛ս լուծի։
    Նպատակասլացությունը բնորոշ է մեզ, մեր ժողովրդին, որի պատմությունը բազմաթիվ ծանր շրջաններ է ունեցել։ Մենք, միևնույնն է, հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը՝ հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին։ Այդպես է լինելու նաև հիմա, չկասկածե՛ք։
    Ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր՝ բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ:
    Ուրեմն՝ շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով։

  • Ջումայանին կփոխարինի ՋանիբեկյանըMakaryanNews-ի տեղեկություններով` Անահիտ Ավանեսյ…

    Ջումայանին կփոխարինի Ջանիբեկյանը
    MakaryanNews-ի տեղեկություններով` Անահիտ Ավանեսյանը պատրաստվում է Արտակ Ջումայանին ազատելուց հետո նրա փոխարեն իր տեղակալ նշանակել Զարուհի Ջանիբեկյանին:
    Ջանիբեկյանը «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» առողջապահական ծրագրերի կոորդինատորն է, ինչպես նաև «Բաց բժշկական ակումբ» հասարակական կազմակերպության հիմնադիրն է:
    2008թ-ից Քաղցկեղի դեմ Միջազգային միության անդամ է:
    2002թ-ից հանդիսանում է Եվրոպական Մանկաբուժական հետազոտման խորհրդի անդամ:
    Այլ տեղեկություն նրա մասին, թե ինչ քաղաքական հայացքներ ունի, ինչպես է կարողանալու ստանձնել քաղաքական պաշտոն (թեկուզ ձևական)` չլինելով քաղաքականության մեջ, հայտնի չէ: