Category: Makaryan News

  • Նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Ե…

    Նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող պատարագին:
    Նիկոլ Փաշինյան
    Հ.Գ.
    Հետո էլ կասեն` եկեղեցին դեմ ա Նիկոլին ու նիկոլական իշխանությանը: Էս չի՞ սրանց դեմը, որ սրա առաջ հերթով, խոնարհաբար պատարագ են մատուցում: Բնականաբար էդ հոգևորականներին տեղեկացրել են, չէ՞, որ սա գալու ա իր անհավատների, իր` եկեղեցու դեմ արշավողների խմբով, ու գալու է, որպեսզի ցույց տա` ևս մի տերտերի կոտրեցի: Էդ տերտերն էլ, բնականաբար, համաձայնել է սրան ընդունել ու պատարագ մատուցել նրա ներկայությամբ, որովհետև «Աստծո դռները բոլորի առջև են բաց»: Իսկ դա նշանակում է, որ Նիկոլի ու իր խմբակի համար պատարագ մատուցող ցանկացած հոգևորական ինքն էլ նիկոլականների պես մտածում է, որ կաթողիկոսը Կտրիճ Ներսիսյան է, ոչ թե Գարեգին Բ, և նա պետք է անհապաղ հեռացվի վեհարանից:
    Հ.Գ. 2 Ես սրա բարբաջանքները սովորաբար չեմ տարածում իմ հարթակում` շատ թունդ ընդդիմադիր լրատվականների նման, հազարից մեկ կարող է դնեմ` կոնկրետ առիթով. էս մեկը դրեցի, որ պարզ դառնա` ինչի մասին է խոսքը:

  • Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը դուրս եկավ «Արթիկ» ՔԿՀ-իցԼավ նորություն վերջին օրերի…

    Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը դուրս եկավ «Արթիկ» ՔԿՀ-ից
    Լավ նորություն վերջին օրերի գաղջի մեջ:

  • Այո, ես Գևորգ Պապոյանի և´ կնունքի քավորն եմ, և´ հարսանիքի քավորն եմ, բայց թույլ …

    Այո, ես Գևորգ Պապոյանի և´ կնունքի քավորն եմ, և´ հարսանիքի քավորն եմ, բայց թույլ տվեք ես էդ դաշտ չմտնեմ. Սևակ Խաչատրյան

  • Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց: Դե, ծանր հանցագործ ա, ո՞նց …

    ⛓️ Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց: Դե, ծանր հանցագործ ա, ո՞նց կարելի ա ազատության մեջ լինի, հո մարդասպա՞ն չի, որ բաց թողնեն:

  • Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց:Դե, ծանր հանցագործ ա, ո՞նց կա…

    ⛓️ Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց:
    Դե, ծանր հանցագործ ա, ո՞նց կարելի ա ազատության մեջ լինի, հո մարդասպա՞ն չի, որ բաց թողնեն:

  • Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է, նա քայլելու խնդ…

    Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է, նա քայլելու խնդիր ունի, անվասայլակի կարիք ունի, ինչը նրան չեն տրամադրել:

  • Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը դատարանը կհրապարակի այսօր, ժամ…

    ‼️Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը դատարանը կհրապարակի այսօր, ժամը 11:30-ին:

  • Խուզարկություններ են ընթանում Վաղարշապատ խոշորացված համայնքի ընդդիմադիր «Հաղթան…

    🇦🇲 Խուզարկություններ են ընթանում Վաղարշապատ խոշորացված համայնքի ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի անդամների տանը։   Խոսքը նոր հարուցված քրեական վարույթների մասին։

  • Իշխան Սաղաթելյան. Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի ընտրությունների առնչութ…

    Իշխան Սաղաթելյան. Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի ընտրությունների առնչությամբ
    Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի չտվեցին ստին ու կեղծիքին, խայտառակ ճնշումներին և քվեարկեցին Վաղարշապատի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի օգտին, մասնավորապես, «Հաղթանակ» դաշինքի օգտին (շուրջ 32% կամ 10,000 քվե)։
    Պետք է գնահատել նաև բոլոր այն ուժերին, ովքեր չխուսափեցին քաղաքական պատասխանատվությունից, վաղարշապատցուն ներկայացրին այլընտրանք և իրենց ուժերի չափով պայքարեցին գործող վարչախմբին հեռացնելու համար։
    Ակնհայտ է, որ․
    1. իշխող ուժը մեկ համայնքի վրա կենտրոնացրել և օգտագործել է իր ռեսուրսների ողջ արսենալը` վարչականը, ուժայինը, մոբիլիզացրել է իր ամբողջ զանգվածը և կարողացել է ստանալ Վաղարշապատ համայնքում ընտրողների ընդհանուր թվի 21,8 տոկոսը։ Ու միայն 45 տոկոս մասնակցության պարագայում են այդ ձայները կազմել են 48․5 տոկոս,
    2. որևէ ընդդիմադիր ուժ չունի հնարավորություն և ռեսուրս միայնակ իշխանություն ձևավորելու, իսկ իշխանությունը (նույնիսկ կցորդ ուժերով) չունի վերարտադրվելու շանս՝ հատկապես ընտրողների բարձր մասնակցության պարագայում։
    3. ընդդիմադիր այն ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, սակայն չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմադիր ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը։
    Այս խնդիրները հաշվի առնելով` ընդդիմադիր ուժերիս անելիքները պետք է լինեն հետևյալը.
    1. բացատրել հանրությանը ընտրություններին մասնակության կարևորությունը, ապահովել բարձր մասնակցություն,
    2. ստեղծել արդյունավետ համակարգ իր մեխանիզմներով, որը կկարողանա կանխել կամ նվազեցնել վարչական ռեսուրսների կիրառումը, ընտրախախտումները և բռնաճնշումները,
    3. անցողիկ շեմը հաղթահարելու վտանգ ունեցող ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց հնարավորությունները, միավորվեն կամ ընդգրկվեն ավելի խոշոր դաշինքներում։
    Այսպիսով, Վաղարշապատի ընտրությունները ցույց են տալիս այն ուղղությունները, որոնցով կա հսկայական անելիք և աշխատանք 2026-ին նախատեսված համապետական ընտրություններից առաջ։
    Չարախնդալու, մեղավորներ նշանակելու, շարունակ բողոքելու, մարդկանց հուսալքության հասցնելու և դրանով սեփական անգործությունն ու անպատասխանատու վարքագիծը արդարացնելու փոխարեն պատասխանատու քաղաքական ուժերը և գործիչները պետք է լծվեն վերը նշված խնդիրները լուծելու գործին։
    Մենք գնալու ենք այդ ճանապարհով․․․

  • Էջմիածնի ընտրություններից հետո ՔՊ-ականները այնպես էին ուրախացել, որ տպավորությու…

    Էջմիածնի ընտրություններից հետո ՔՊ-ականները այնպես էին ուրախացել, որ տպավորություն էր, թե չէին հավատում, որ որևէ տեղ ընտրություն կարող էին հաղթել այսքան պարտություններից հետո։
    Այս ընտրությունները հայկական քաղաքական օրակարգում վերջիններից են, որտեղ պայքարում են մինչ հունիսի 18-ի ընդդիմությունն ու իշխանությունը։
    Եվ այն ցույց տվեց, որ Նոր Ուժն է լինելու նոր հայկական հաղթանակի գրավականը։
    Նարեկ Կարապետյան