Category: Makaryan News

  • Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները չեղարկելու մա…

    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները չեղարկելու մասին բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին։

  • ԲԿ-ների տնօրեններին մարզերից բերել անիմաստ հասցրել են Երևան, որ մի նախադասությու…

    ԲԿ-ների տնօրեններին մարզերից բերել անիմաստ հասցրել են Երևան, որ մի նախադասություն փոխանցեն
    MakaryanNews-ի տեղեկություններով` Առողջապահության նախարարությունն այսօր 15:30-ին Հայաստանի բոլոր պետական բուժհաստատությունների ղեկավարներին հրավիրել էր նախարարություն` մասնակցելու լիցենզավորման հանձնաժողովի նիստին, որտեղ իբրև թե պիտի քննարկեին ԲԿ-ների լիցենզավորման հարցը:
    Բոլոր մարզերից, այդ թվում` հեռավոր մարզերից ԲԿ-ների տնօրենները մի քանի ժամ ճանապարհ են կտրել-անցել, որ շտապ հասնեն նախարարություն` քննարկման, սակայն վերջում պարզվել է` անիմաստ են եկել:
    Մեզ ասացին` նախարարության դիմաց հավաքված տնօրեններին մի կին է մոտեցել և լիցենզավորման հանձնաժողովի անունից ընդամենը փոխանցել, որ հիվանդանոցային բուժհաստատությունների լիցենզիան գործում է մինչև սույն թվականի հունիսի 16-ը, իսկ արտահիվանդանոցայիններինը` մինչև դեկտեմբերի 16-ը:
    Հավաքվածները զարմացել են, թե այս մի նախադասություն ասելու համար, որ կարող էին նաև գրավոր ծանուցել, ինչու՞ են իրենց գործից կտրել ու, ասենք, Սյունիքի մարզից բերել-հասցրել Երևան: Որոշները, ամեն դեպքում, բարձրացել են նիստին, իսկ մեծ մասը քոռ ու փոշման հեռացել է` մի ամբողջ օր անիմաստ կորցնելով:

  • «Միացյալ Նահանգները սերտորեն կաշխատի Իրանի հետ, որը, ինչպես մենք ենթադրում ենք,…

    ❗️🇺🇸🇮🇷 «Միացյալ Նահանգները սերտորեն կաշխատի Իրանի հետ, որը, ինչպես մենք ենթադրում ենք, անցել է ռեժիմի շատ արդյունավետ փոփոխության միջով: Ուրանի հարստացում չի լինի, և Միացյալ Նահանգները, աշխատելով Իրանի հետ, կփորի և կվերացնի խորը թաղված (B-2 Bombers) միջուկային «Փոշին»:
    Այն այժմ արբանյակային խիստ հսկողության ներքո (Տիեզերական ուժեր) է և եղել է: Հարձակման օրվանից ոչինչ չի շոշափվել։ Մենք Իրանի հետ խոսում ենք և կխոսենք սակագների և պատժամիջոցների մեղմացման մասին.
    15 կետերից շատերն արդեն համաձայնեցված են։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար։ Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»:

  • Ձերբակալվել են նաև նախկին սոցապնախարար Արտեմ Ասատրյանն ու վարչապետի նախկին խորհր…

    Ձերբակալվել են նաև նախկին սոցապնախարար Արտեմ Ասատրյանն ու վարչապետի նախկին խորհրդական Հայկ Դավթյանը
    MakaryanNews-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն Արման Սահակյանի հետ միասին ևս մի քանի նախկին պաշտոնյայի է ձերբակալել։ Մենք տեղեկացանք, որ ձերբակալվածների մեջ է նաև նախկին սոցապնախարար Արտեմ Ասատրյանը, նախկին վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի օրոք խորհրդական աշխատած Հայկ Դավթյանը, որ այժմ կառուցապատման ոլորտում է գործունեություն ծավալում և այլ անձինք։ Ընդհանուր մոտ 5-6 անձ է ձերբակալվել։
    MakaryanNews-ին ասացին՝ սա 2019 թվականի գործ է, որով անցնում են Արման Սահակյանն ու մյուսները, գործն էլ հարուցվել է խարդախության և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածներով։ Մասնավորապես՝ ինչ-որ գույքի վաճառքի հետ կապվցած գործ է, մասնավորապես՝ սոցապնախարարությունը Դավթյան Հայկից թանկ գնով գույք է ձեռք բերել, գործարքն էլ կայացել է Պետգույքի կառավարման վարչության միջոցով, որն այն ժամանակ ղեկավարում էր Արման Սահակյանը։
    Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

  • Միջադեպ՝ 97 համարի ավտոբուսում․ TelCell-ի պատճառով վարորդը բղավել է ուղևորների վ…

    Միջադեպ՝ 97 համարի ավտոբուսում․ TelCell-ի պատճառով վարորդը բղավել է ուղևորների վրա և իջեցրել ավտոբուսից
    «Ասացի՝ չեմ իջնելու, որովհետև ձեր ապարատը չի աշխատում։ Մատը աչքս մտցնելով էր խոսում, էնպիսի տպավորություն էր, որ խմած էր վարորդը։ Ի վերջո, ինքը իջավ ավտոբուսից, ու մի 15 րոպե կլինի՝ դրսում կանգնած էր ու չէր քշում։ Վերջը մենք էլ իջանք ավտոբուսից, ես իրեն այդ պահին նկարեցի, հետո նստեցինք 58 համարի ավտոբուսը»,-MakaryanNews-ին պատմեց 97 համարի վարորդի պահվածքից տուժած ուղևորը։
    Դեպքը տեղի է ունեցել Մաշտոց-Թումանյան խաչմերուկի կանգառում։ Այս ամենը Տիգրան Ավինյանի սխալ կառավարման հետևանքն է, երբ մի կողմից չի կարողանում նորմալ համակարգ ներդնել, որ ուղևորները վճարման հետ կապված խնդիրներ չունենան, մյուս կողմից՝ սա Հասարակական կարգի պահպանման ծառայության գործառույթն է, բայց այդ ծառայության աշխատակիցները, փաստացի, իրենց վերապահված գործառույթները չեն իրականացնում, ու փոխանակ Ավինյանը նրանցից պահանջի, որ ավտոբուսներում հսկողություն իրականացնեն, վարորդներից է պահանջում։
    https://makaryannews.am/7610.html

    Միջադեպ՝ 97 համարի ավտոբուսում․ TelCell-ի պատճառով՝ վարորդը բղավել է ուղևորների վրա և իջեցրել ավտոբուսից

    Տիգրան Ավինյանի՝ երկուշաբթի օրը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անզորությունից արած հայտարարությունը, թե այսուհետ ավտոբուսի վարորդները իրենք պետք է հետևողական լինեն, որ ուղևորները վճարեն …

  • Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամա…

    Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս մասին հայտնում է MediaHub-ը։
    Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունը․ «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։
    Հատկանշական է, որ իրավապահները հենց այսօր՝ ապրիլի 8-ին՝ Արման Սահակյանի հոր՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի ծննդյան օրով են իրականացրել իրենց գործողությունները։

  • Փաշինյան VS Կարապետյան. առավոտյան battle բոմժ լինելու մասին …

    Փաշինյան VS Կարապետյան. առավոտյան battle բոմժ լինելու մասին 😀

  • ՆԳՆ քրեական ոստիկանության և ՔԿ ծառայողները խուզարկությունների արդյունքում զենք-զ…

    ՆԳՆ քրեական ոստիկանության և ՔԿ ծառայողները խուզարկությունների արդյունքում զենք-զինամթերք և թմրամիջոցներ են հայտնաբերել. 4 անձ ձերբակալվել է:

  • Ամերիկյան կործանիչները շարժվում են Իրան Իսրայելական հեռուստաալիքը «սկսել է» իրան…

    Ամերիկյան կործանիչները շարժվում են Իրան
    ⚡️Իսրայելական հեռուստաալիքը «սկսել է» իրանական «քաղաքակրթության ոչնչացման» հետհաշվարկը։

  • Կադրեր` Լուսնից NASA-ն հրապարակել է Լուսնի լուսանկարը՝ արված Արտեմիս 2-ի անձնակ…

    Կադրեր` Լուսնից
    🚀🌕 NASA-ն հրապարակել է Լուսնի լուսանկարը՝ արված Արտեմիս 2-ի անձնակազմի կողմից։ Պատկերի աջ կողմում երկրից երևացող հատվածն է, ձախ կողմում՝ մարդկային աչքով երբեք չերևացածը։