Category: Makaryan News

  • «Պռոշյանի» կոնյակը համարվել է կեղծ և արգելվել դրա մուտքը ՌուսաստանՌուս հեռուստամ…

    «Պռոշյանի» կոնյակը համարվել է կեղծ և արգելվել դրա մուտքը Ռուսաստան
    Ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի տելեգրամյան էջում հայտնում է, որ Ռուսաստանում «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան չեղյալ է հայտարարվել` «կեղծված արտադրանք» ճանաչվելու պատճառով։
    Սոլովյովի էջում ասվում է, որ «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլ»-ը հիշեցնում է, որ Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող բոլոր ալկոհոլային խմիչքները պետք է խստորեն համապատասխանեն ստանդարտներին և տեխնիկական բնութագրերին: Իսկ հայտնաբերված խախտումները լիցենզիան չեղյալ համարելու հիմք են»:
    Ըստ նույն աղբյուրի` գործակալությունն արդեն դատական ​​հայց է ներկայացրել լիցենզիան կասեցնելու համար: Գործը քննվելու է արբիտրաժային դատարանում: Սա, թերեւս, Փաշինյան-Պուտին հանդիպման առաջին արձագանքներն են:

  • ՊՆ-ն` ընդդեմ Հայկ ՍարգսյանիԵրեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգայ…

    ՊՆ-ն` ընդդեմ Հայկ Սարգսյանի
    Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարարություններ «պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի մասին», ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ պատգամավորի պնդումն առ այն, թե իբր 2024 թվականին՝ փակ նիստերից մեկի ժամանակ, տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում, ապատեղեկատվություն է:
    Հավելենք, որ 2024 թվականին զինված ուժերում թոքաբորբի հետևանքով մահացության որևէ դեպք առհասարակ չի արձանագրվել:
    2023 թվականից սկսած իրականացվող պատվաստումային գործընթացի, ինչպես նաև հիվանդների վաղ հայտնաբերման ու պատշաճ բուժօգնության կազմակերպման արդյունքում՝ ընդհանուր հիվանդացության մեջ թոքաբորբով հիվանդացության մակարդակը զգալիորեն նվազել է՝ յուրաքանչյուր տարի 8-13 %, ինչպես նաև էականորեն նվազել է թոքաբորբի պատճառով ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թվաքանակը:
    Հաջորդիվ պատգամավորը հնչեցրել է զորակոչի և զորահավաքի վերաբերյալ ենթադրյալ թվեր, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին:
    Առիթ ենք ունեցել նաև նշելու, որ 2022 թվականի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25,3 %:
    Նմանատիպ ապատեղեկատվությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն և ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում առկա պայմանների վերաբերյալ:
    Նաև հայտարարում ենք, որ զինծառայողների հիգիենայի ապահովումը մշտապես համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում է։

  • 67 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովի արտահերթ նիստում 2–րդ ընթերցմ…

    ❗️67 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովի արտահերթ նիստում 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

  • Արտակարգ դեպք` Սյունիքում. այրել են Մեղրիի մաքսակետի բաժնի պետի տեղակալի մեքենան…

    🔥Արտակարգ դեպք` Սյունիքում. այրել են Մեղրիի մաքսակետի բաժնի պետի տեղակալի մեքենան
    MakaryanNews-ի տեղեկություններով` օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Մեղրիում: Մեզ ասացին, որ այհայտ անձինք այրել են Մեղրիի մաքսակետի Մաքսային սպասարկման և հսկողության թիվ 7 բաժնի պետի տեղակալ Աշոտ Մանուկյանին պատկանող ավտոմեքենան: Թե որն է պատճառը, առայժմ հայտնի չէ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
    Մանրամասն` այստեղ 👇
    https://makaryannews.am/7499.html

  • Հատուկ Սուրեն Պապիկյանի և իր զինվորական շրջապատի համար շուտով հետաքրքիր նկարներ …

    Հատուկ Սուրեն Պապիկյանի և իր զինվորական շրջապատի համար շուտով հետաքրքիր նկարներ կհրապարակեմ, թե ինչ պայմաններում են «բնակվում» վարժական հավաքի մասնակիցները: Նախնական ասեմ` Սուրեն Պապիկյանի կառավարական առանձնատանը չեն հասնի, իհարկե, իրենց շքեղությամբ և կոմֆորտով, բայց Պապիկյանի` «Բյուրեղ» թաղամասում համարյա վարկով գնած բնակարանի պայմաններին բացարձակ չեն զիջում, ավելին` նույնիսկ ինտերիերը, պատուհանների ձևն ու կահ-կարասին ճիշտ այնպիսին է, ինչ նախարար Պապիկյանի բնակարանում է:
    Մանրամասները` շուտով 😉
    ⚡️ԱՀԱԶԱՆԳ․ Վարժական հավաքի մասնակիցները մեկ շաբաթ է՝ չեն լողացել, ՊՆ-ն էլ խոստացել է մեկ օրով տուն ուղարկել ու չի ուղարկում Փաստորեն, երեկ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ճիշտ էր ասում, որ զինվորները շաբաթը մեկ են լողանում, հիմա այս մարդկանց անգամ այդ շաբաթը…

  • ԱՀԱԶԱՆԳ․ Վարժական հավաքի մասնակիցները մեկ շաբաթ է՝ չեն լողացել, ՊՆ-ն էլ խոստացել…

    ⚡️ԱՀԱԶԱՆԳ․ Վարժական հավաքի մասնակիցները մեկ շաբաթ է՝ չեն լողացել, ՊՆ-ն էլ խոստացել է մեկ օրով տուն ուղարկել ու չի ուղարկում
    Փաստորեն, երեկ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ճիշտ էր ասում, որ զինվորները շաբաթը մեկ են լողանում, հիմա այս մարդկանց անգամ այդ շաբաթը մեկ լողանալու հնարավորությունից էլ են զրկում, քանի որ, եթե թույլ չտան՝ գնան տուն և միանգամից ուղարկեն դիրքեր, այնտեղ ևս օրերով լողանալու հնարավորություն չեն ունենա։
    «Շաբաթը մեկ լողանալն էլ ծանոթի հաշվով ա։ Դիրքերինը մի տեղ հասկանալի ա, եթե մեզ, օրինակ, ասեին՝ 25 օրով գնալու ես դիրքեր ու չես լողանալու, հարց չկա, գնայինք՝ չլողանայինք։ Բայց, երբ որ ասում են՝ գնա, մի շաբաթ հետո դու հետ ես գալու տուն, լողանալու ես, քո վեշերը վերցնելու ես, սիգարետը վերցնելու ես, կասեինք՝ հա։ Բայց երեկ իրիկունը մեզ ասում են՝ վաղը դուք գնալու եք տուն, իսկ էսօր ասում են՝ չեք գնալու»,-ասաց վարժական հավաքի մեկ այլ մասնակից։
    https://makaryannews.am/7512.html

    ԱՀԱԶԱՆԳ․ Վարժական հավաքի մասնակիցները մեկ շաբաթ է՝ չեն լողացել, ՊՆ-ն էլ խոստացել է մեկ օրով տուն ուղարկել ու չի ուղարկում

    Վարժական հավաքների մասնակիցներից MakaryanNews-ին ահազանգում են, որ իրենք մի շաբաթ է՝ գտնվում են Բաղրամյանի «պալիգոններում», որտեղից պետք է մեկ օրով տուն գնան, նախապատրաստվեն, իրենց կարգի բերեն, և հ…

  • Իմ պատվիս լսերը գալիս են, մի´ վախենա դու. Վարդան Ղուկասյանը` դատարանում Հակակոռո…

    Իմ պատվիս լսերը գալիս են, մի´ վախենա դու. Վարդան Ղուկասյանը` դատարանում
    Հակակոռուպցիոն դատարանում հոսանք չկա. Վարդան Ղուկասյանի գործով նիստը մեկնարկել և անցնում է «90-ականների» տեխնոլոգիաներով

  • Ըստ Gallup-ի հարցման արդյունքների՝ ՔՊ-ն 24,3% ձայն ունի, «Ուժեղ Հայաստանը»՝ 13,4…

    Ըստ Gallup-ի հարցման արդյունքների՝ ՔՊ-ն 24,3% ձայն ունի, «Ուժեղ Հայաստանը»՝ 13,4%, ԲՀԿ-ն՝ 7,9%, «Հայաստան» դաշինքը՝ 5,5% ձայն:

  • Սամվել Կարապետյանը շուտով կխոսի` առանց AI-ի. «Ուժեղ Հայաստանը» անակնկալ է պատրաս…

    Սամվել Կարապետյանը շուտով կխոսի` առանց AI-ի. «Ուժեղ Հայաստանը» անակնկալ է պատրաստել
    Այսօր Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու չի խոսում Սամվել Կարապետյանը, եթե քննիչը թույլ է տվել, ասաց, որ քննիչը սահմանափակումներով է թույլ տվել «խոսել»:
    Ըստ Վարդևանյանի` քննիչը Սամվել Կարապետյանին թույլ է տվել ոչ թե ուղիղ եթեր մտնել, այլ ընդամենը ուղերձ հղել, այն էլ` ընդամենը մեկ անգամ: Իրենք էլ բողոքարկել են դա, որ գոնե ուղերձների քանակական սահմանափակումը վերացվի, սակայն մինչ այս պահը դեռ չի վերացվել:
    MakaryanNews-ի տեղեկություններով` Սամվել Կարապետյանի թիմը որոշել է անակնկալ մատուցել ապրիլի 11-ին կայանալիք մեծ հանրահավաքի ժամանակ: Անակնկալը լինելու է այն, որ այդ օրը Ազատության հրապարակում կխոսի նաև Սամվել Կարապետյանը` այս անգամ առանց արհեստական բանականության, այսինքն` էկրանին կհեռարձակվի հենց իր իրական տեսքով ու ձայնով ուղերձը: Քանի որ քննիչը թույլ է տվել, որ Սամվել Կարապետյանն ընդամենը մեկ ուղերձով հանդես գա, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշել է այդ մեկ հնարավորությունն օգտագործել հենց այդ օրը` ապրիլի 11-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ:

  • Վարդան Ղուկասյանին տանում են դատարան…

    Վարդան Ղուկասյանին տանում են դատարան