Ժուռնալիստների միության շենքը ևս կխլեն ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գրել է. «Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ սեփականությանը. հայցն արդեն մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրեական գործ: Տարածքը գտնվում է Երևանի կենտրոնում՝ շուրջ 2400 քմ, իսկ շուկայական արժեքը՝ մոտ 3-5 մլն ԱՄՆ դոլար։ Գլխավոր դատախազությունից տեղեկացա, որ կառույցն ընթացք է տվել ամիսներ առաջ իմ և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղարկած նամակին։ Սա միայն մեկն է այն հազարավոր գույքերից, որոնք մեր կարծիքով անկախացումից հետո դարձել են ՀՀ սեփականություն և ոչ իրավաչափ եղանակներով փոխանցվել տարբեր անհատների կամ կազմակերպությունների։ Գույքերի մեծ մասը երբեք չի ծառայել հանրության շահին, իսկ ոլորտի ներկայացուցիչները դրանց օտարումից կամ վարձակալության գումարներից գրեթե ոչինչ չեն ստացել։ Ժուռնալիստների միության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Վարչական դատարանն առաջիկայում կքննի դատախազության՝ փաստաթղթերն առ ոչինչ համարելու և գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին հայցը»:
Այսօր ժամը 13:30-ի սահմաններում Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան տարածքում, կնոջ մարմին է հայտնաբերվել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Լճի ափին էլ հայտնաբերվել են իրեր, որոնք հավանաբար պատկանում են մահացածին։
Ի՞նչ են անելու մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող կամ գրանցված աշխատող չհանդիսացող քաղաքացիները, եթե չեն կարողանալու օգտվել ապահովագրական համակարգից. «մի կերպ յոլլա են գնալու» Մանրամասն` Անահիտ Ավանեսյանի հետ հարցազրույցում, որտեղ նախարարը մանրամասնում է, թե ում սկզբնական ում համար և ինչպես է գործելու 2026 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր ապահովագրական համակարգը:
⚡️⚡️Արտակարգ դեպք՝ Գյումրիում. 2-ամյա տղան իրենց տան 3-րդ հարկի պատուհանագոգից անզգուշաբար վայր է ընկել. Գյումրու շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Երևան, Գյումրի հետ վերադառնալիս էլ շտապօգնությունը վթարի է ենթարկվել.
Դավիթ Ղազինյանը քֆուր է դրած եղել տեսուչների վրա, որ «լևի փող» չաշխատեն «Մի դեպք պատմեմ. լրագրողներից մեկը մի անգամ զանգեց, ասաց` տեսուչին ասում եմ, որ դու հավելագրում ես արել, ասաց` ես հո անբարոյականի տղա՞ չեմ, որ հավելագրում անեմ»,-ասաց Ղազինյանը` չհերքելով, որ երբեմն օրենքին չհակասող այլ մեթոդներ է կիրառել: «Ինչպես կասեր դասականը` լա ես ու Շմայս քֆուր դնեինք` ջհանդամ, Դուք` կուլտուրական մարդ, ինչու՞ եք քֆուր դրել»,-արձագանքեցի ես: Մանրամասն` տեսանյութում