🔥 ՀԷՑ-ի շուրջ քաղաքական արկածախնդրությունը. ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐ 📍Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ին նախատեսում է դադարեցնել Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) բաշխման լիցենզիան։ 📍Այս որոշումը բացահայտում է իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով։ ❗Գործընթացը սկսվել է այն պահից, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դարձավ մտացածին քրեական հետապնդման թիրախ։ 📌Այժմ նույն մեխանիզմը օգտագործվում է նրա բիզնես կառույցների նկատմամբ՝ ՀԷՑ-ը «հանրային գերակա շահ» ճանաչելու և այն իշխանական կառավարման ներքո վերցնելու պատրվակով։ ❗Լիցենզիայի դադարեցումը՝ առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի, նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։ ❗Դա համարժեք է բռնազավթման՝ փոխհատուցման քողի տակ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին։ ❗Փաշինյանի կառավարության արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը:
Հովհաննես Մովսիսյանը վերանշանակվել է Հանրային հեռուստաընկերության տնօրեն, որ շարունակի Հանրայինը ծառայեցնել ոչ հանրությանը, այլ իշխանությանը, ՔՊ-ին, Նիկոլին ու Աննային)) Ասենք շնորհավոր 😜
❗️Նիկոլական լինելը և Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական հայր ունենալ պատիվ է. ՔՊ-ական Էմմա Պալյան Նա, ի դեպ, ինձ ասաց, թե ես էլ, իր պես, քաղաքական հայր կամ հայրեր ունեմ: Ես պահանջեցի բերել մեկ օրինակ, մի քաղաքական գործչի անուն, որը իմ քաղաքական հայրն է համարվում…
Երկիրը կիսել են, խաղաղությունի՞ց են խոսում. մենք մանկապարտեզների թիվը կփորձենք լրացնել, որ Վաղարշապատում մանկապարտեզի խնդիր չլինի. Սևակ Խաչատրյան, «Հաղթանակ» դաշինքի թեկնածու
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 17։17-ին, ՕԿԿ զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի «Կինոյի շենքի» հատվածում դանակահարված քաղաքացի կա, ով արնահոսում է։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր։ ՆԳՆ
Համացանցում տարածված Ամուլսարի հանքի տարածքում շինաշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։ ԲԸՏՄ