Նոյեմբերի 10-ին՝ ժամը 17։17-ին, ՕԿԿ զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի «Կինոյի շենքի» հատվածում դանակահարված քաղաքացի կա, ով արնահոսում է։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր։ ՆԳՆ
Համացանցում տարածված Ամուլսարի հանքի տարածքում շինաշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ։ ԲԸՏՄ
⚡️24 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի աճյունը կարտաշիրիմեն: ‼️‼️Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քիչ առաջ որոշեց բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը:
🤦♂️ ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին, ժամը 14:00-ին Տիգրան Մեծի պող. 4 հասցեում տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի օրակարգում կքննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։
ՔՊ-ն Էջմիածնում ասֆալտի վրայից ասֆալտ է փռում` գլխառադ անելով և խախտելով շինարարական նորմերը MakaryanNews-ը ֆիքսել է, որ նախընտրական շրջանում քաղաքային իշխանությունները Էջմիածնում առանց ասֆալտի վերին շերտը քերելու, առանց ասֆալտապատման նորմերը պահպանելու, հենց ասֆալտի վրայից ասֆալտ են փռում` ցույց տալու, թե բնակիչների համար լուրջ գործ են անում: Սա ոչ այլ ինչ է, քան պետական միջոցների մսխում` նախընտրական քարոզչության շրջանակներում և քողարկված նախընտրական կաշառքի տեսքով:
Գյուղապետարանում քուջուջ էին անուն, երևի ինչ-որ բան ծնել են. Անդրանիկ Թևանյանը` Վաղարշապատում «Մայր Հայաստան» կուսակցության թեկնածուների դեմ սպասվող քրեական գործերի մասին