Category: Makaryan News

  • Սպիտակ-Արջուտ հատվածում տեղի է ունեցել բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախում։1 մ…

    Սպիտակ-Արջուտ հատվածում տեղի է ունեցել բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախում։
    1 մարդ մահացել է։
    «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

  • Դեռ որևէ հետք չկա․ Գեղարքունիքի մարզպետը՝ Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի կորելու մասի…

    ❗️Դեռ որևէ հետք չկա․ Գեղարքունիքի մարզպետը՝ Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի կորելու մասին

  • ՔՊականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջ…

    ՔՊականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին
    Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊական պատգամավորները դեմ քվեարկեցին իմ, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը (որպես ներկայացված զեկույցի փոփոխության առաջարկ), որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան: Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել…
    Արթուր Խաչատրյան

  • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀանրայինը վերադարձնե´լ հանրությանը Հանրային հեռուստաընկերությունը…

    ❗️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ❗️Հանրայինը վերադարձնե´լ հանրությանը
    Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու անհրաժեշտության մասին
    27 հոկտեմբերի 2025 թ., Երևան
    Մենք՝ հասարակական և քաղաքական տարբեր շրջանակների ու կազմակերպությունների ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ օրենքով հանրային շահին ծառայելու և բազմակարծություն ապահովելու նպատակով ստեղծված Հանրային հեռուստաընկերությունը, կորցնելով իր անկախ գործելու հիմնական առաքելությունն ու կոչումը, վեր է ածվել իշխանությունների շահերը սպասարկող քարոզչամիջոցի։
    Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերի հաշվին գործող այդ Հանրային մեդիա համակարգը խաթարում է հանրային խոսքի հավասարակշռությունը, խեղաթյուրում է հասարակական իրողությունները և, հակասելով ՀՀ օրենքներին ու հանրային բարոյականության նորմերին, դարձել է իշխող քաղաքական ուժի ազդեցության հիմնական գործիքը։
    Ստեղծված իրավիճակը ուղղակիորեն հակասում է խմբագրական անկախություն երաշխավորելու, քաղաքական և գաղափարական չեզոքություն ապահովելու, հանրային շահին ծառայելու, միակողմանի քարոզչությունն արգելելու «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի Հանրային հեռարձակողի պարտավորությունների հստակ սահմանումներին։
    «Հանրայինը վերադարձնենք հանրությանը» խորագրով կլոր սեղանի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին թե´ իրավական և թե´ կազմակերպական առումներով հետևողականորեն աշխատել առկա անառողջ կացությունը շտկելու ուղղությամբ։
    Հանրային լրատվամիջոցները չեն կարող լինել մասնավոր շահերն ու տեսակետները սպասարկող քարոզչական հարթակ։ Մենք համոզված ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոն, իրենց կոչմանն հավատարիմ մնալով, պարտավոր են ապահովել հեղինակություն և վստահություն հանրության շրջանում։
    Սույն հայտարարությունը բաց է միանալու բոլոր այն քաղաքացիների և կազմակերպությունների համար, որոնք կիսում են այս մտահոգություններն ու նպատակները։
    Երևան, 2025 թ. հոկտեմբերի 27
    Պարույր Հայրիկյան
    Հայաստանի անկախության պայքարի առաջնորդ
    Հայկ Դեմոյան
    Պատմական գիտությունների դոկտոր
    Վահե Դարբինյան
    «Վահան Թեքեյան» սոցիալ-մշակութային հիմնադրամ
    Ժաննա Ալեքսանյան
    «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
    Լարիսա Ալավերդյան
    «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, գործադիր տնօրեն
    Նինա Կարապետյանց
    ՆԺԱՐ սահմանադրական շարժում
    Սուսաննա Մուրադյան
    Տնտեսագետ
    Վիկտոր Մնացականյան
    «Հաղթանակ» կուսակցություն
    Կարեն Քոչարյան
    Հեռուստահաղորդավար, վերլուծաբան
    Գարեգին Չուգասզյան
    Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ
    Տիգրան Խզմալյան
    Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ
    Դավիթ Մարգարյան
    «Ապրելու Երկիր» կուսակցություն
    Տիգրան Պետրոսյան
    Լրագրող
    Արտաշես Իկոնոմով
    Գյուտարար, բիզնեսմեն

  • «Հայաստան» խմբակցության գործընկերներ Ագնեսա Խամոյանի և Աղվան Վարդանյանի հետ ԱԱԾ …

    «Հայաստան» խմբակցության գործընկերներ Ագնեսա Խամոյանի և Աղվան Վարդանյանի հետ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Բագրատ և Միքայել Սրբազաններին:
    Սրբազան հայրերի ոգին, տրամադրությունն ու վճռականությունը տեղում էին: Հերթական անգամ մեզ դիմավորեցին իրենց բնորոշ հանդարտությամբ և լավատեսությամբ:
    Բագրատ և Միքայել Սրբազաններն անազատության մեջ հայտնվելով՝ իրենց ամենօրյա աղոթքներում մշտապես հիշատակում են մեր ազգն ու հայրենիքը: Սրբազանների կոչն է, որ փորձություններով լի այս ժամանակներում բոլորս համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Որևէ պահի չընկրկենք, չնահանջենք ճշմարիտի ու արդարության համար մղվող պայքարից:
    Եթե մեր հոգևոր հայրերը պատվով և արժանապատվությամբ են ընդունում իրենց ուղղված հալածանքները, ապա մենք՝ ազատության մեջ լինելով՝ որևէ պահի տրտնջալու, վարանելու իրավունք չունենք:
    Սրբազանների մեկուսացումը մեծագույն ամոթ և խարան է գործող իշխանությունների համար: Բայց վստահ եմ, որ միասնական լինելու դեպքում թերթելու ենք այս ամոթալի էջը ևս:
    «Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա’ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին»
    Հովհաննես 16։33
    Գառնիկ Դանիելյան
    ԱԺ պատգամավոր

  • Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէ՝ ըստ նրա կանոնի. Սոս Հակոբյան…

    Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէ՝ ըստ նրա կանոնի. Սոս Հակոբյան

  • Վաղարշապատի ընտրություններում նախնական քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 անձ,…

    Վաղարշապատի ընտրություններում նախնական քվեարկելու իրավունք ունի 70 հազար 22 անձ, բայց ցուցակները դեռ մաքրվում են:
    ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառաության պետ Նելլի Դավթյանը MakaryanNews-ի հետ զրույցում խոսել է Վաղարշապատի ընտրությունների մասին` նշելով, թե ովքեր կարող են մասնակցել քվեարկությանն ու արդյոք փախստականները քվեարկելու իրավունք ունե՞ն, թե՞ ոչ:

  • Հոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է։ Հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մի…

    Հոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է։ Հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), մենք՝ ՀԷՑ-ի անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների…

  • Չքաղաքականացնել …

    🔞 Չքաղաքականացնել 😜

  • ՔՊ-ականը դպիր է աշխատել Հովհաննավանքում ֆեյք հոգևորականի մատուցած «պատարագի» ժամ…

    ՔՊ-ականը դպիր է աշխատել Հովհաննավանքում ֆեյք հոգևորականի մատուցած «պատարագի» ժամանակ
    @MakaryanNews