Category: Makaryan News

  • Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյան «Խնդրու…

    Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյան
    «Խնդրում եմ համայնքային իշխանությունների հետ միասին շարունակել արարել, աշխատել, ապրել և արժանապատիվ հայ մնալ՝ հանուն մեր համայնքի և մեր երկրի ապագայի»,-ասված է Դավիթ Համբարձումյանի ուղերձում:

  • Բացառիկ ձայնագրություն ՀԾԿՀ նիստից, որտեղ երևում է, թե ինչպես է իշխանությունը դե…

    ❗️Բացառիկ ձայնագրություն ՀԾԿՀ նիստից, որտեղ երևում է, թե ինչպես է իշխանությունը դեմ արտահայտվում էլեկտրաէներգիայի սակագնի իջեցմանը
    Ավելի լավ է` ուղիղ խոստովանեն, որ նման քայլերը թողնում են ընտրություններից առաջ «իրենց ձևով», այսինքն` պոպուլիստաբար ու ժողովրդին խաբելով անեն, որ ձայն փախցնեն!

  • Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի…

    Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից
    Աննա Հակոբյանի միջնորդությամբ պաշտոնի նշանակված Բաբայանը կնշանակվի նոր ձևավորվող ոստիկանության գվարդիայի հրամանատար:

  • Պատգամավոր Աննա Գրիգորյանը Եվրանեսթ ԽՎ 12-րդ լիագումար նստաշրջանում, որն անցկացվ…

    Պատգամավոր Աննա Գրիգորյանը Եվրանեսթ ԽՎ 12-րդ լիագումար նստաշրջանում, որն անցկացվել է Երևանում, անդրադարձել է Արցախի, արցախցիների և Բաքվի բանտերում պահվող ռազմագերիների հարցին

  • Տիգրան Ավինյանը հանդիպել է Դուբայի շեյխին…

    Տիգրան Ավինյանը հանդիպել է Դուբայի շեյխին

  • Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱԱԾ մեկուսարանից«Բռնաճնշումների …

    🇦🇲 Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նամակը՝ ԱԱԾ մեկուսարանից
    «Բռնաճնշումների ինձ ազատությունից զրկելու օրերի ընթացքում, չեմ կարողացել իմ զորակցությունն ու երախտագիտությունը հայտնել բոլոր այն գյումրեցիներին, հանրապետության տարբեր մարզերից հայրաքաղաք Գյումրի հասած հայերին, ովքեր 2025 թվականի հոկտեմբերի 20-ին շիրակցիների հետ միասին, պաշտպանում էին Գյումրին։
    Սիրելի՛ հայրենակիցներ, դուք դրսևորեցիք հաստատակամ կամք
    միասնական դիմադրությամբ և խաղաղ բողոքի իրացմամբ քաղաքապետարանում ու քաղաքապետարանից դուրս։ Վարդանանց հրապարակում էլ հայոց երկու սուրբ տաճարների զանգերի ներքո, դեմ արտահայտվեցիք վայրագություններին Երևանից բերված ոստիկանական ուժերի ծեծին ու ջարդին:
    Իմ զորակցությունն եմ հայտնում ազատությունից հանիրավի զրկված իմ բոլոր հայրենակիցներին, ընկերներին, մերձավորներին, անչափահասներին, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներին, ինչպես նաեւ Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի չորս կանանց
    անկախ իրենց կուսակցական պատկանելությունից և իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկի ընտանիքի անդամ լինելուց: Ես տեղյակ եմ, որ Վարդանանց հրապարակում խաղաղ բողոքի մասնակիցների շուրջ հինգ տասնյակի նկատմամբ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթ է առանց ընդհատումների, «non stop» ռեժիմով, բավարարում է քննիչների կողմից ներկայացված կալանքի միջնորդությունները:
    Ես զորակցում եմ բոլոր նրանց, ովքեր հայտնվել են շինծու մեղադրանքների թիրախում և դատապարտում եմ նրանց դեմ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը:
    Սիրելի գյումրեցիներ, անհոգ եղեք, թեպետ ընդհատվել են յուրաքանչյուր շաբաթ օրվա մեր հանդիպումները, սակայն ժամանակավոր այդ ընդհատումը կլրացվի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից: Ե՛վ հույս, և՛ հավատք, և՛ սեր»։

  • MakaryanNews-ի տեղեկություններով` Շիրակի մարզպետի օգնական Գոռ Սարոյանն այսօր ոստ…

    MakaryanNews-ի տեղեկություններով` Շիրակի մարզպետի օգնական Գոռ Սարոյանն այսօր ոստիկանության ծառայողների հետ միջադեպ է ունեցել: Մասնավորապես, ինձ ասացին` Սարոյանը վիճաբանել, ապա քաշքշել ու հարվածել է մի պարեկի և քրեական ոստիկանության ծառայողի: Դեպքի մասին տեղեկացել…

  • Սպիտակ-Արջուտ հատվածում տեղի է ունեցել բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախում։1 մ…

    Սպիտակ-Արջուտ հատվածում տեղի է ունեցել բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախում։
    1 մարդ մահացել է։
    «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ

  • Դեռ որևէ հետք չկա․ Գեղարքունիքի մարզպետը՝ Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի կորելու մասի…

    ❗️Դեռ որևէ հետք չկա․ Գեղարքունիքի մարզպետը՝ Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի կորելու մասին

  • ՔՊականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջ…

    ՔՊականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին
    Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊական պատգամավորները դեմ քվեարկեցին իմ, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը (որպես ներկայացված զեկույցի փոփոխության առաջարկ), որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան: Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել…
    Արթուր Խաչատրյան