Category: Makaryan News

  • ՀԾԿՀ-ն մտադիր է մինչև նոյեմբերի 18-ը ՀԷՑ-ն անաղմուկ զրկել լիցենզիայից Ռոմանոս Պ…

    ❗️ՀԾԿՀ-ն մտադիր է մինչև նոյեմբերի 18-ը ՀԷՑ-ն անաղմուկ զրկել լիցենզիայից Ռոմանոս Պետրոսյանին իբրև թե միանձնյա, «սեփական կամքով» ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակած ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մտադիր է ՀԷՑ-ին անաղմուկ զրկել լիցենզիայից: Նոյեմբերի 18-ին լրանում…

  • Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադր…

    Հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան, Ադրբեջանից Թուրքիա՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով. Նիկոլ Փաշինյան
    ԱԺ-ում այսօր տեղի է ունեցել 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկումը

  • Սամվել Կարապետյանը նոր ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանիցՍիրելի՛ հայրենակիցներ,Երեկ …

    Սամվել Կարապետյանը նոր ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից
    Սիրելի՛ հայրենակիցներ,
    Երեկ և անցած օրերին տեղի ունեցած իրադարձությունները եկան ապացուցելու իմ ամենավատ կանխատեսումները։
    Փոքրիկ խմբակը ցույց տվեց, որ բառի ամենաուղիղ իմաստով պատրաստ է անցնել յուրաքանչյուր սրբության վրայով։ Հանուն իշխանության պահպանման այդ մարդիկ հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում չտեսնված արարք գործեցին՝ փորձելով թշնամաբար կոտրել Հայ Առաքելական Եկեղեցու կարգը և արատավորել Սուրբ պատարագն իրենց միջամտությամբ։ Դրանով ազգային պառակտման ճանապարհին այս իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին։
    Կարելի է վստահ լինել, որ այսքանով փոքրիկ խմբակը կանգ չի առնելու մեր կարևորագույն ազգային ինստիտուտին՝ մեր Մայր Աթոռին հարվածներ հասցնելու ու վարկաբեկելու համար։ Սակայն նրանք պետք է իմանան, որ մենք էլ շարունակելու ենք պաշտպանել մեր արժեքներն ու սրբությունները ճիշտ այնպես, ինչպես արել ենք դարեր առաջ, արել ենք երեկ ու անելու ենք վաղը։ Ոչ մի զրկանք չի՛ կարող կանգնեցնել մեր շարժման ընթացքը դեպի հաղթանակ։ Ոչ մի բանտարկություն չի՛ կարող կոտրել այսօրվա բազմաթիվ քաղբանտարկյալների՝ Միքայել, Բագրատ և Մկրտիչ Սրբազանների, տասնյակ գյումրեցիների, այդ թվում՝ «Մեր Ձևով» շարժման Գյումրու պատասխանատու Ռուբեն Մխիթարյանի, մեր այլ ընկերների և գործընկերների կամքը՝ ապրելու բռնապետությունից ու օտարի ազդեցությունից ազատ, իրական քրիստոնեական արժեքներով առաջնորդվող, արժանապատվությունը վերականգնած, բարեկեցիկ քաղաքացիների Հայաստանում:
    Անելու ենք՝ Մեր ձևով։

  • Այսօր Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 26-րդ տարելիցն է1999 թվականի այս օրը Նաիրի …

    ◼️ Այսօր Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 26-րդ տարելիցն է
    1999 թվականի այս օրը Նաիրի Հունանյանի հանցախումբը, ներխուժելով Ազգային ժողով, սպանեց ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին, ևս 8 հոգի վիրավորվեց։
    Ու թեև Նաիրի Հունանյանն ու իր հանցակիցները ազատազրկված են, բայց բուն ահաբեկչությունը` իր ամբողջ էությամբ և ծավալով, մինչ օրս բացահայտված չէ: Հավանաբար որևէ իշխանության, այդ թվում` այս իշխանություններին, ձեռնտու չէ բացահայտել 20-րդ դարավերջին Հայաստանում տեղի ունեցած ամենամեծ ոճրագործությունը:

  • «Մեր ձևով» շարժումը Վանաձորում գրասենյակ է բացել…

    «Մեր ձևով» շարժումը Վանաձորում գրասենյակ է բացել

  • ՀԾԿՀ-ն մտադիր է մինչև նոյեմբերի 18-ը ՀԷՑ-ին անաղմուկ զրկել լիցենզիայիցՌոմանոս Պե…

    ՀԾԿՀ-ն մտադիր է մինչև նոյեմբերի 18-ը ՀԷՑ-ին անաղմուկ զրկել լիցենզիայից
    Ռոմանոս Պետրոսյանին իբրև թե միանձնյա, «սեփական կամքով» ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակած ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը մտադիր է ՀԷՑ-ին անաղմուկ զրկել լիցենզիայից:
    Նոյեմբերի 18-ին լրանում է ՀԷՑ-ի դեմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարուցած վարույթի ժամկետը, որից հետո ՀԾԿՀ-ն պետք է որոշում կայացնի, թե ինչպես է վարվելու ՀԷՑ-ի հետ, արդյոք զրկելու՞ է լիցենզիայից, թե՞ այլ լուծում է տալու:
    Եվ հիմա, MakaryanNews-ի տեղեկություններով, ՀԾԿՀ-ում մտադիր են մինչև նոյեմբերի 18-ը (10-14-ն ընկած հատվածում) որևէ փոքր դահլիճում կազմակերպեն ՀԷՑ-ին վերաբերող հարցի քննարկումը, և, դահլիճային պայմանները պատրվակ բերելով, արգելեն լրագրողների և այլ շահագրգիռ անձանց մուտքը նիստին, որպեսզի վերջնական և անխոչընդոտ զավթեն ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից: Ի դեպ, Մեսրոպ Մեսրոպյանն ավելի վաղ ինձ հետ զրույցում չէր բացառել, որ վարույթի ժամկետի ավարտին հնարավոր է զրկեն ՀԷՑ-ին լիցենզիայից:
    Հիշեցնենք, ՀԾԿՀ-ն նախկինում տեղակայված էր Սարյանի փոստի շենքում, սակայն շենքը օտարելուց հետո տեղափոխվել է Պլանի գլուխ` Մնասնիկյան 5/1 հասցե, որտեղ դահլիճը այս օրերին վերանորոգում են: Մեզ հասած տեղեկություններով` հատուկ ձգձգելու են նորոգման աշխատանքները, որ մինչև ՀԷՑ վարույթի քննությունը «չհասցնեն» ավարտել և այդ պատրվակով նիստը անցկացնեն որևէ այլ` չափերով ավելի փոքր դահլիճում:
    Տեղեկության վերաբերյալ մենք կփորձենք վաղը մեկնաբանություն ստանալ հենց ՀԾԿՀ-ից, թե արդյոք մտադի՞ր են ՀԷՑ-ի դեմ հարուցված վարույթը քննող նիստն անցկացնել առանց լրագրողների մասնակցության:
    Աղբյուրը` MakaryanNews

  • Ստեփան Ասատրյանի եղբայրը` Անուշավան սարկավագը եղբոր քայլերի մասին։…

    Ստեփան Ասատրյանի եղբայրը` Անուշավան սարկավագը եղբոր քայլերի մասին։

  • Հովհաննավանքում «պատարագից» հետո այդ խորանը պետք է 7 օր գինով և մեռոնով լվացվի, …

    Հովհաննավանքում «պատարագից» հետո այդ խորանը պետք է 7 օր գինով և մեռոնով լվացվի, որովհետև դա սրբապղծություն էր. նախկին քահանա Նիկողոս Հովհաննիսյան
    «Հովհաննավանքում այդ կադրերը նայելուց հետո լացս եկավ։ Միայն Ստեփան Ասատրյանը չէր այնտեղ, նրա կողքին էին նախկին սարկավագներ, որոնցից մեկն, օրինակ, համացանցում հայտնի է իր հայհոյախոսությամբ»,-ասաց նա:

  • Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց…

    Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի է ունենում քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի
    Այ սա էր պետք գնալ ու զանգվածաբար լուսաբանել` իգնոր անելով կեղծ արարածների կողմից պղծված «պատարագը»

  • Հովհաննավանքում մի քաղաքացի բարձր բղավեց, որ Ստեփան Ասատրյանը իրավունք չունի պա…

    🇦🇲 Հովհաննավանքում մի քաղաքացի բարձր բղավեց, որ Ստեփան Ասատրյանը իրավունք չունի պատարագ մատուցելու
    Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը, քաղաքավու բերանը փակելով, նրան դուրս հանեց եկեղեցուց