Category: Makaryan News

  • Բյուջեի գործերը լավ են, հավաքագրումներն ավելացել են. ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյա…

    Բյուջեի գործերը լավ են, հավաքագրումներն ավելացել են. ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյան
    @MakaryanNews

  • Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս օրերին ես աշխատանքային այցով գտնվում եմ…

    📌 Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս օրերին ես աշխատանքային այցով գտնվում եմ արտերկրում։ Հայաստան վերադարձի տոմսս հոկտեմբերի 28-ին է: Իմ ծրագրերում ոչինչ չի փոխվել:
    Նիկոլից ու նրա կամակատար դատաիրավական համակարգից փախչելու միտքն անգամ բացառում եմ։ Շուտով կլինեմ Հայաստանում և բոլորս միասին կպայքարենք իմ, Սրբազան Հայրերի, այլ քաղբանտարկյալների և մեր ամբողջ երկրի ազատության համար։ Աստծով:
    Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան

  • Խոշոր վթար` Երևան-Սևան մայրուղու վրա, Արծվի թևերից քիչ վերևHyundai Sonata-ն դուր…

    Խոշոր վթար` Երևան-Սևան մայրուղու վրա, Արծվի թևերից քիչ վերև
    Hyundai Sonata-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Opel Astra-ին

  • Դուք Սերժ Սարգսյանին չօգնեցիք, դուք պետք ա սատար կանգնեիք նրան, բայց Սերժ Սարգսյ…

    Դուք Սերժ Սարգսյանին չօգնեցիք, դուք պետք ա սատար կանգնեիք նրան, բայց Սերժ Սարգսյանին չպաշտպանեցիք, ո´չ Ռոբերտ Քոչարյանի թիմը, ո´չ Դաշնակցությունը, նույնիսկ Հանրապետական կուսակցության որոշ տարրեր էդ օրերին, Սերժ Սարգսյանին, Ես որպես հակառակորդ եմ դա ասում, չպաշտպանեցին, որովհետև Ռոբերտ Քոչարյանն ուզում էր պատժել Սերժ Սարգսյանին` ցույց տալով, որ նա էդքան չկա, որքան ինքը, և պետք ա կախվածության մեջ լինի, որոշ ՀՀԿ-ականներ մտածում էին, որ արանքը կարող են ճղել և էդ շարժման շնորհիվ իրենք դառնան վարչապետ.
    Ալեն Սիմոնյանը` «Հայաստան» դաշինքին
    Հ.Գ. Ծափ տվեք, հարգելի Հանրապետականներ: Կարծում եմ` այս ելույթից հետո պետք է արժանին մատուցեք Ալեն Սիմոնյանին ձեր սրտից խոսելու համար, հատկապես, որ ճիշտ է ասում թե´ Քոչարյանի մասով, թե´ Դաշնակցության և մյուսների: Թեպետ` էն մյուս էն մյուսների մասով որոշ վերապահումներ կան, թե ոնց եղավ, որ էդպես եղավ, որովհետև, եթե պետք չլիներ, էդպես չէր լինի: Չէ՞, Ազատիչ: Ինչևէ 😊

  • Եղա՞վ, խասկըցա՞ք, դե, բարի լույս ձեզիկ, որ տենց ա …

    Եղա՞վ, խասկըցա՞ք, դե, բարի լույս ձեզիկ, որ տենց ա 😀😜😛

  • Գյումրու համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է. ՔԿԱռերևույթ փաստական տվյ…

    Գյումրու համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է. ՔԿ
    Առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի պաշտոնատար անձինք մի շարք աշխատակիցների ցուցում են տվել, որպեսզի վերջիններս հրահանգավորեն իրենց ենթակայության ներքո գտնվող մանկապարտեզների տնօրեններին՝ սաներին տուն ուղարկել և իրենց անձնակազմի հետ անմիջապես մեկնել համայնքապետարան՝ թույլ չտալու ձերբակալել համայնքի ղեկավարին:
    Չորս անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, համայնքապետարանի երեք աշխատակից ձերբակալվել է:

  • Ի՞նչքան կապիտալ պիտի ունենան կրիպտոյով ծառայություն մատուցողները:Ե՞րբ և ի՞նչպես …

    Ի՞նչքան կապիտալ պիտի ունենան կրիպտոյով ծառայություն մատուցողները:
    Ե՞րբ և ի՞նչպես է կատարվելու լիցենզավորումը. Արփինե Հովհաննիսյանը պարզաբանում է

  • Այսօր Հովհաննավանքում Նիկոլի ու նիկոլապետության կողմից ուղարկված ինչ-որ անբարոյա…

    Այսօր Հովհաննավանքում Նիկոլի ու նիկոլապետության կողմից ուղարկված ինչ-որ անբարոյականներ և անբարոյականի ծնունդներ, ամենավերջին խուժանի ու խուլիգանի նման հայհոյում և քաքշքում էին իմ գործընկեր լրագրողներին և օպերատորներին, տեղում իբր ծառայություն իրականացնող ոստիկաններն էլ իրենց բառացիորեն շլանգի տեղ էին դրել ու ոչ մի բան չէին անում` կանխելու նիկոլական բաշիբոզուկների կողմից բացահայտ խուլիգանական արարքները:
    Հա, տիկին նախարար, Ձեր ու Դանիելի դաստիարակած ոստիկաններն իրենց շլանգի տեղ էին դրել ու ոչինչ չէին ձեռնարկում` կանխելու առերևույթ խուլիգանական դրսևորումները: Այսինքն` հանցագործություն էին պարտակում:
    Այ էս ա նիկոլական իշխանության դեմքը: ՔՊ-ական պրոպագանդան էլ, արդարացնելու համար իրենց խուլիգանությունները, թիրախավորել է լրագրողներին ու նրանց աշխատանքը:
    #Ես_ձեր_տիրոջ
    #Տիրոջ_մերը

  • Ուշագրավ պատմություն` նախկին Տեր Արամի մասին Ասել էի, որ կպատմեմ Ստեփանի (նախկին…

    Ուշագրավ պատմություն` նախկին Տեր Արամի մասին

    Ասել էի, որ կպատմեմ Ստեփանի (նախկին Տեր Արամի) մասին, երբ մեր եկեղեցին նրան կարգալույծ անի։ Եվ հիմա, քանի որ դա այդպես է, պատմեմ։
    Իմ պսակադրության քահանան, դժբախտաբար, այս մարդն է եղել։ Պսակադրությունից առաջ Անիի հետ գնացինք ծանոթանալու քահանայի հետ, քանի որ մեր համար շատ կարևոր էր, թե ով է լինելու մեր պսակադրության քահանան։
    Հանդիպեցինք, ծանոթացանք նախկին Տեր Արամի հետ։ Ասացի, թե ով եմ ես, պատմեցի իմ հայացքների մասին, նշեցի, որ այս իշխանությունները ինձ անօրինական ձևով պահել են կալանքի տակ՝ ընդդիմադիր լինելու և Արցախի համար պայքարելու պատճառով։
    Նա շատ լավ էր վերաբերվում ասածներիս։ Ավելին՝ ինձ թվաց, թե համամիտ է իմ խոսքերի հետ։
    Վերջում ասացի նրան, որ պսակադրության արարողության ժամանակ իր քարոզի ընթացքում ինձ համար շատ կարևոր է, որ խոսի Արցախի մասին, խոսի ազգային թեմաներից։ Շեշտեցի, որ մեր եկեղեցին ինձ համար ոչ միայն հոգևոր, այլև ազգային կառույց է։ Նա համաձայնվեց, ողջունեց իմ խոսքերը և նույնիսկ իր բլոկնոտում գրեց՝ «Գոռ — Ազգային», որպեսզի չմոռանա։
    Եկավ պսակադրության օրը։ Սկսվեց արարողությունը, և ամբողջ ընթացքում նա ոչ մի բառ չխոսեց Արցախի կամ ազգային թեմաների մասին։ Միայն վերջում նայեց դեմքիս և ասաց. «Լավագույն հայրենասիրությունը ամուսնանալը, երեխա ունենալը և հանգիստ ապրելն է»։
    Ես և կինս զարմացանք։ Զգացի, որ ինչ-որ բան այն չէ։
    Հետո պարզվեց, որ նա արդեն Նիկոլի տուն է գնում-գալիս, արդեն հավաքագրվել է հայ ժողովրդի թշնամիների՝ Արցախի հանձնողների կողմից։ Բնականաբար, նա չէր խոսելու Արցախի մասին, չէր խոսելու ազգային թեմաներից, և բնականաբար ինձ կոչ էր անելու չպայքարել։
    Սա պատմեցի, որ հասկանաք՝ այս մարդը երբեք մեր Ազգային Եկեղեցու ազգային քահանա չի եղել։ Եվ այո՛, նա արժանի է կարգալույծ լինելու։ Ինչքան հնարավոր է, այս ապազգայն տարրը պետք է հեռու մնա մեր եկեղեցուց։ Տարբերակ չունի՝ վաղ թե ուշ դուրս է գալու մեր եկեղեցու շարքերից։
    Գոռ Սարգսյան, ՀՅԴ անդամ

  • Նիկոլական կարգալույծն արդեն վիրավորում է կաթողիկոսին…

    Նիկոլական կարգալույծն արդեն վիրավորում է կաթողիկոսին