Category: Makaryan News

  • Բագրատաշենի անցակետում բեռնատարների հսկայական հերթ է գոյացել…

    Բագրատաշենի անցակետում բեռնատարների հսկայական հերթ է գոյացել

  • Մասացյոտն թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը պատարագ է մատուցում Նիկոլ Փաշինյանի և նրա…

    Մասացյոտն թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը պատարագ է մատուցում Նիկոլ Փաշինյանի և նրան շրջապատող նիկոլականների համար:
    Երբ ես այս «պատվելի սրբազանին» մի անգամ քննադատեցի, հազար տեղից ինձ զանգեցին, թե` մեր ախպերն ա, բան մի ասա, կարգին մարդ ա` չնայած նրան, որ իրենց գոված էդ «կարգին մարդը» որոշ թունդ ընդդիմադիր լրատվամիջոցներով իմ դեմ հոդված էր պատվիրել կամ ուղղակի գրել տվել էր, որ հրապարակեն:
    Համեմատության համար նշեմ, որ Հայաստանի երկու ամենապատվելի սրբազսնները մի քանի ամիս է` ապօրինի բանտարկված են այսօր, իսկ սրբազան համարվող մեկն էլ կա` պատարագ է մատուցում իր հոգևոր եղբայրներին քաղաքական նպատակներով և իր էժանագին ամիցիաների համար բանտարկած մարդու ու մարդկանց խմբակի համար: Զգացեք տարբերությունը!
    Այ էս ա ձեր գոված «լավ ախպերը», այ սրան էիք դուք ինձնից պաշտպանում` էդպես էլ չգիտակցելով, որ ես հենց էնպես ոչ մեկի չեմ քննադատում, ու եթե որոշել եմ մեկի մասին մի բան գրեմ, ուրեմն մի բան գիտեմ կամ առնվազն մի բան տեսնում ու զգում եմ:
    Բարով վայելեք ձեր լավ ախպոր նոր` ավելի նինոլական ու նիկոլաբարո «մկրտությունը», հարգելի ընդդիմադիրներ:
    #Աստված_օգնական
    #Կամ_նման_մի_բան

  • Եկեք չքաղաքականացնենք, բայց հաճելի էր վարչապետի կողմից ընտրվել որպես միակ արտիստ…

    Եկեք չքաղաքականացնենք, բայց հաճելի էր վարչապետի կողմից ընտրվել որպես միակ արտիստ՝ ելույթ ունենալու ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ՝ 7,000 քաղաքական գործիչների համար.
    Իվետա Մուկուչյան
    Առանց քաղաքականացնելու. դու էս տեմպերով, սենց պլավնը մտնելով ուր պետք ա մի օր կեղծ պատարագի էլ կգնաս քո սիրելի վարչապետ ես ասում, ինչ ես ասում, իր հետ ու չի բացառվում, որպես միակ արտիստ, խորան էլ բարձրանաս ու «քայլ արա, դուխովը» երգես:

  • Սյունիքում բացվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» …

    Սյունիքում բացվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալները:
  • Կողքիս նստած ֆիլիպինցին ու հնդիկը հարցնում են` սա հայկակա՞ն սար է, ասացի` հայկակ…

    Կողքիս նստած ֆիլիպինցին ու հնդիկը հարցնում են` սա հայկակա՞ն սար է, ասացի` հայկական է, բայց մերը չի, մերը Արագածն է, սրա հետ գործ չունեք` ես ձեզ Արագածի տեղը ցույց կտամ, գնացեք դրանով հիացեք` շառից, փորձանքից հեռու… հետո չբռնեն դեպորտ անեն)))

  • Թևոնյա՞ն, լա ես ու Շմայս լրագրողների հետ արա-ով խոսենք` ջհանդամ, դու` մե կուլտու…

    Թևոնյա՞ն, լա ես ու Շմայս լրագրողների հետ արա-ով խոսենք` ջհանդամ, դու` մե կուլտուրական մարզպետ, քեզ գովում-մովում էին, հընչի՞ ես լրագրողի հետ արա-ով խոսում: Ինքը քեզ արա-ո՞վ է դիմել, որ դու իրեն արա-ես ասում:
    Եվ հետո, էդ ի՞նչ սխալ հարց է տալիս, որ տենց նեղվում ես, բա դու՞ չէիր ժամանակին կտրուկ բացառում, որ Տիգրանաշենը կարող է հանձնեք, հիմա ի՞նչ փոխվեց տենց կտրուկ: Պահի տակ հիշեցիր, որ նիկոլակա՞ն ես, նիկոլի՞զմը մեջդ արթնացավ, թե՞ հիշեցիր, որ Տիգրանաշենն էլ, Արցախի նման, «նախկիններն են հանձնել դեռ նախկինների ժամանակ»:

  • Կա՛մ կորցնել արժանապատվությունը, կա՛մ ընդունել ծանր 28 կետերը. Զելենսկին` իր ժող…

    Կա՛մ կորցնել արժանապատվությունը, կա՛մ ընդունել ծանր 28 կետերը. Զելենսկին` իր ժողովրդին
    «Հիմա Ուկրաինան կանգնել է բավական բարդ ընտրության առաջ․ կա՛մ կորցնել արժանապատվությունը, կա՛մ կարևոր գործընկերոջը` ԱՄՆ-ին, կա՛մ ընդունել ծանր 28 կետերը, կա՛մ փորձել հաղթահարել ձմեռը՝ ամենածանրը՝ հետագա բոլոր ռիսկերով»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

  • Ինչու՞ և ինչպե՞ս Սամվել Կարապետյանը գնեց ՀԷՑ-ըՆարեկ Կարապետյանը պատմում է. «Էլեկ…

    Ինչու՞ և ինչպե՞ս Սամվել Կարապետյանը գնեց ՀԷՑ-ը
    Նարեկ Կարապետյանը պատմում է. «Էլեկտրիկ Երևանի օրերն էին: Մարդիկ դուրս էին եկել փողոց՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:
    Ինչպես ամեն ամառ Սամվել Կարապետյանը Հայաստան էր ժամանել: Կարծես ավանդույթ էր դարձել, և ամեն անգամ երկրի համար մի կարևոր հարց քննարկվում էր նրա հետ:
    Օրինակ՝ մի տարի նա սուբսիդավորեց Հայաստանի բոլոր քաղաքացիների գազի վճարը ,որի մասին կպատմեմ հետագայում և որի մասին գրեթե ոչ ոք չգիտի:
    Այդ տարի երկրի ղեկավարը մի խնդրանքով էր դիմել նրան ՝գնել Հայաստանի էլեկտրական ցանցերը, որպեսզի, այսպես կոչված, blackout -ը կանխվի, և համակարգը պարտքերի պատճառով չկանգնի:
    Հիշում եմ մեր տանը հորս և հորեղբորս խոսակցությունը: Հայրս դեմ էր՝ բոլորիս առաջարկում էր չանել, քանի որ ժողովրդի համար այդպիսի նուրբ ոլորտ ,ինչպիսին լույսն է չի կարող խոցելի չլինել և մարդիկ դժգոհ լինելով այդ կառույցից, որը չէր կարող անթերի լինել, իրենց դժգոհությունը կարող էին փոխանցել ընտանիքի անվանը, իսկ կործանվող ընկերությունը բեռ կլիներ մեզ համար:
    Հիշում եմ հորեղբորս խոսքերը` եթե անգամ չստացվի ընկերության վիճակը լավացնել, տարին 15 մլն $ կհատկացնենք և կհամարենք դա բարեգործություն Հայաստանի համար:
    Երկար բանավեճից հետո որոշվեց գնել: Տարիների աշխատանքի արդյունքում մի օր երբեմնի համարյա սնանկ ընկերությունը դասվեց Moody’s ի վարկանիշով Հայաստանի պետական վարկանիշից բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների շարքը: Իհարկե աշխատանքը անթերի չէր և չէր կարող լինել, դա կոմունալ ոլորտ է որը միշտ խոցելի կլինի: Բայց սնանկ ընկերությունից այսպիսի ցատկը մի անուն ունի՝ լավ տնտեսական կառավարում, հանգիստ, անաղմուկ, անշոու:
    Անցել է 10 տարի և հայրենի կառավարությունը «շնորհակալ» եղավ Սամվել Կարապետյանին:
    Ընկերությունը զրկվեց լիցենզիայից, որպեսզի Քաջարանի Պղնձամոլիբդենայինի պես դառնա ՔՊ ֆինանսավորող ևս մի ընկերություն՝ ընտրությունների համար և իշխանությունը պահելու համար:
    Եվ երբ ասում ենք Փաշինյանը մտածում է միայն իր իշխանության մասին, իսկ Սամվելը՝ նաև քո մասին, ճիշտ ենք ասում:

  • Գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Ճամբարակի տարածաշրջանում։ Հրդեհը տարածվել է Թթու ջո…

    Գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել Ճամբարակի տարածաշրջանում։ Հրդեհը տարածվել է Թթու ջուր գյուղի հարակից դաշտերում ու լեռներում` հասնելով մինչև Տավուշի մարզի սահմանային գոտի։ Ներգրավվել է 5 և ավելի մարտական հաշվարկ: Նախնական տեղեկություններով`…

  • Համացանցում է հայտնվել ռուս-ուկրաինական խաղաղության Թրամփի 28-կետանոց ծրագիրը։ …

    📍Համացանցում է հայտնվել ռուս-ուկրաինական խաղաղության Թրամփի 28-կետանոց ծրագիրը։ ▫️Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, ▫️ՌԴ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի միջև կկնքվի ամբողջական և համապարփակ չհարձակման համաձայնագիր, ▫️Ուկրաինայի ԶՈՒ-ն կսահմանափակվի, ▫️Ղրիմը, Դոնեցկը…