Category: Makaryan News

  • Նիկոլ Փաշինյանին միացած «կուսակրոն սրբազան» Վազգեն Միրզախանյանի կինն ու որդին են…

    Նիկոլ Փաշինյանին միացած «կուսակրոն սրբազան» Վազգեն Միրզախանյանի կինն ու որդին են։ 👩🧑‍🍼
    Հետաքրքիր է` կուսակրոնության ուխտը խախտածների դեմ իբրև թե պայքարող Նիկոլն ու մյուս «նիկոլները» գիտե՞ն, թե ինչու են վտարել Վազգեն Միրզախանյանին վիրահայոց թեմից: Կարո՞ղ է կին ու երեխա ունենալով հանդերձ` նաև տեղի քահանաներից մեկի կնոջը սիրահետելու, նրա հետ սիլի-բիլի անելու համար, որ էդ քահանան սրա գլուխը չուտի հանկարծ, ու խայտատակ չլինեն աշխարհով մեկ` որպես առաջին քրիստոնեա ժողովուրդ ու երկիր:
    #Պիղծերով_հավաքվել
    #Պղծության_դեմ_են
    #Պայքարում

  • 99 տարեկան հասակում մահացել է Արարատ 73-ի լեգենդար մարզիչ, Սովետական ֆուտբոլի ու…

    99 տարեկան հասակում մահացել է Արարատ 73-ի լեգենդար մարզիչ, Սովետական ֆուտբոլի ու Մոսկվայի Սպարտակի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը…

  • Ուրեմն էս մեր ախպերը` Տեր Հակոբ Սարոյանը, էն մեր` նորաթուխ կամ շուտվաթուխ նիկոլա…

    Ուրեմն էս մեր ախպերը` Տեր Հակոբ Սարոյանը, էն մեր` նորաթուխ կամ շուտվաթուխ նիկոլական «սրբազան ախպոր»` Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հարազատ ախպերն ա: Այսինքն` մեր ոչ լավ ախպոր ախպերն ա: Ու էս մեր ախպերը ծառայում է Մոսկվայում` կաթողիկոսի եղբայր Եզրաս սրբազանի մոտ:
    Հիմա հարց` էս մեր ախպերը, որը նիկոլիզմի ուսմունքի համաձայն կամ նիկոլական տրամաբանությամբ` դասական ռսի շպիոն ա, հետաքրքիր է` համաձա՞յն է իր «ուլստրասրբազան» եղբոր վարած (բառի բուն իմաստով) քաղաքականության հետ` նիկոլական ու նիկոլաբարո քաղաքականության, ես կասեի:
    Ու նույն հարցը` հակառակ կողմից տամ. էս մեր` նախկինների, հատկապես ՀՀԿ-ի սիրելի և վերջին շրջանում նրանց հետ արիշ-վերիշների մեջ գտնվող նիկոլասթայլ սրբազան Գևորգը համաձա՞յն է, որ իր եղբայրը «ռսի շպիոն է»` ըստ իր մատուցած պատարագին ներկա էն ցիլոյով հեծանվորդի տրամաբանության, և գո՞հ է, որ իր հարազատ եղբայրը ծառայում է «Կտրիճ Ներսիսյանի» հարազատ եղբոր մոտ, թե՞ շատ դժգոհ է ու պատրաստվում է նրան հորդորել` հետ գա Երևան ու անցնի Նիկոլի մոտ ծառայության:

  • Բագրատաշենի անցակետում բեռնատարների հսկայական հերթ է գոյացել…

    Բագրատաշենի անցակետում բեռնատարների հսկայական հերթ է գոյացել

  • Մասացյոտն թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը պատարագ է մատուցում Նիկոլ Փաշինյանի և նրա…

    Մասացյոտն թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը պատարագ է մատուցում Նիկոլ Փաշինյանի և նրան շրջապատող նիկոլականների համար:
    Երբ ես այս «պատվելի սրբազանին» մի անգամ քննադատեցի, հազար տեղից ինձ զանգեցին, թե` մեր ախպերն ա, բան մի ասա, կարգին մարդ ա` չնայած նրան, որ իրենց գոված էդ «կարգին մարդը» որոշ թունդ ընդդիմադիր լրատվամիջոցներով իմ դեմ հոդված էր պատվիրել կամ ուղղակի գրել տվել էր, որ հրապարակեն:
    Համեմատության համար նշեմ, որ Հայաստանի երկու ամենապատվելի սրբազսնները մի քանի ամիս է` ապօրինի բանտարկված են այսօր, իսկ սրբազան համարվող մեկն էլ կա` պատարագ է մատուցում իր հոգևոր եղբայրներին քաղաքական նպատակներով և իր էժանագին ամիցիաների համար բանտարկած մարդու ու մարդկանց խմբակի համար: Զգացեք տարբերությունը!
    Այ էս ա ձեր գոված «լավ ախպերը», այ սրան էիք դուք ինձնից պաշտպանում` էդպես էլ չգիտակցելով, որ ես հենց էնպես ոչ մեկի չեմ քննադատում, ու եթե որոշել եմ մեկի մասին մի բան գրեմ, ուրեմն մի բան գիտեմ կամ առնվազն մի բան տեսնում ու զգում եմ:
    Բարով վայելեք ձեր լավ ախպոր նոր` ավելի նինոլական ու նիկոլաբարո «մկրտությունը», հարգելի ընդդիմադիրներ:
    #Աստված_օգնական
    #Կամ_նման_մի_բան

  • Եկեք չքաղաքականացնենք, բայց հաճելի էր վարչապետի կողմից ընտրվել որպես միակ արտիստ…

    Եկեք չքաղաքականացնենք, բայց հաճելի էր վարչապետի կողմից ընտրվել որպես միակ արտիստ՝ ելույթ ունենալու ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ՝ 7,000 քաղաքական գործիչների համար.
    Իվետա Մուկուչյան
    Առանց քաղաքականացնելու. դու էս տեմպերով, սենց պլավնը մտնելով ուր պետք ա մի օր կեղծ պատարագի էլ կգնաս քո սիրելի վարչապետ ես ասում, ինչ ես ասում, իր հետ ու չի բացառվում, որպես միակ արտիստ, խորան էլ բարձրանաս ու «քայլ արա, դուխովը» երգես:

  • Սյունիքում բացվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» …

    Սյունիքում բացվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալները:
  • Կողքիս նստած ֆիլիպինցին ու հնդիկը հարցնում են` սա հայկակա՞ն սար է, ասացի` հայկակ…

    Կողքիս նստած ֆիլիպինցին ու հնդիկը հարցնում են` սա հայկակա՞ն սար է, ասացի` հայկական է, բայց մերը չի, մերը Արագածն է, սրա հետ գործ չունեք` ես ձեզ Արագածի տեղը ցույց կտամ, գնացեք դրանով հիացեք` շառից, փորձանքից հեռու… հետո չբռնեն դեպորտ անեն)))

  • Թևոնյա՞ն, լա ես ու Շմայս լրագրողների հետ արա-ով խոսենք` ջհանդամ, դու` մե կուլտու…

    Թևոնյա՞ն, լա ես ու Շմայս լրագրողների հետ արա-ով խոսենք` ջհանդամ, դու` մե կուլտուրական մարզպետ, քեզ գովում-մովում էին, հընչի՞ ես լրագրողի հետ արա-ով խոսում: Ինքը քեզ արա-ո՞վ է դիմել, որ դու իրեն արա-ես ասում:
    Եվ հետո, էդ ի՞նչ սխալ հարց է տալիս, որ տենց նեղվում ես, բա դու՞ չէիր ժամանակին կտրուկ բացառում, որ Տիգրանաշենը կարող է հանձնեք, հիմա ի՞նչ փոխվեց տենց կտրուկ: Պահի տակ հիշեցիր, որ նիկոլակա՞ն ես, նիկոլի՞զմը մեջդ արթնացավ, թե՞ հիշեցիր, որ Տիգրանաշենն էլ, Արցախի նման, «նախկիններն են հանձնել դեռ նախկինների ժամանակ»:

  • Կա՛մ կորցնել արժանապատվությունը, կա՛մ ընդունել ծանր 28 կետերը. Զելենսկին` իր ժող…

    Կա՛մ կորցնել արժանապատվությունը, կա՛մ ընդունել ծանր 28 կետերը. Զելենսկին` իր ժողովրդին
    «Հիմա Ուկրաինան կանգնել է բավական բարդ ընտրության առաջ․ կա՛մ կորցնել արժանապատվությունը, կա՛մ կարևոր գործընկերոջը` ԱՄՆ-ին, կա՛մ ընդունել ծանր 28 կետերը, կա՛մ փորձել հաղթահարել ձմեռը՝ ամենածանրը՝ հետագա բոլոր ռիսկերով»,- ասել է Ուկրաինայի նախագահը։