Category: Makaryan News

  • Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթել է բոլոր մունիցիպալիտետներում քաղաքապետերի…

    🇬🇪 Վրաստանի իշխող կուսակցությունը հաղթել է բոլոր մունիցիպալիտետներում քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորների ընտրություններում
    Համաձայն ԿԸՀ-ի տվյալների՝ Կախա Կալաձեն հաղթել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունում ձայների 71,58%-ով:
    Ընտրությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Վրաստանի 64 քաղաքում և շրջանում։
    Ընտրություններին հետևել է 28 միջազգային և 27 տեղական կազմակերպություն, իսկ գործընթացը լուսաբանել է ավելի քան 73 լրատվամիջոց։
    Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է ընդդիմադիր 5 գործչի ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են պետական հեղաշրջման ու իշխանության տապալման կոչերի համար:
    Վրաստանի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ Թբիլիսիում անկարգությունների հետևանքով վիրավորվել է 6 ցուցարար և իրավապահ մարմինների 21 աշխատակից։

  • Վրաստանում ձերբակալվել է օպերային երգիչ, ընդդիմության կողմնակից Պաատա Բուրչուլաձ…

    📣Վրաստանում ձերբակալվել է օպերային երգիչ, ընդդիմության կողմնակից Պաատա Բուրչուլաձեն:
    ‼️75-ամյա երգչին տեղափոխել են անմիջապես հիվանդանոցից, որտեղ նա հոսպիտալացվել էր նախագահական նստավայրի վրա հարձակման փորձից հետո։

  • Փաստորեն, բոլորը սուրբ էին` Ազատիչը, Սեդրակիչը, էն մյուսի` էն կնքահոր հայրանունն…

    ❗️Փաստորեն, բոլորը սուրբ էին` Ազատիչը, Սեդրակիչը, էն մյուսի` էն կնքահոր հայրանունն ի՞նչ էր, այ ինքը, ու, հատկապես, Արցախը հանձնած և հազարավոր կյանքեր խորտակած էն «The Other gyaden», բոլորը սուրբ էին, ու միակ մեղավորը, պարզվեց, Միքայել Սրբազանն էր: Նայեք էս…

  • Ես Արամն եմ, քաջ Արամ: Ինձ տանում են կախաղան:Վարդան Ղուկասյանը երգեց Գյումրու տո…

    Ես Արամն եմ, քաջ Արամ: Ինձ տանում են կախաղան:
    Վարդան Ղուկասյանը երգեց Գյումրու տոնին

  • «Դիտահորերը նորոգեցինք». Ավինյանի ու «Վեոլիա ջրի» գործը հիմա էլ պատգամավոր Հայկ …

    «Դիտահորերը նորոգեցինք». Ավինյանի ու «Վեոլիա ջրի» գործը հիմա էլ պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբայրը` Նաիրին է իր ընկերների հետ անում:
    Պարոն Ավինյան, իսկ կարո՞ղ է մի բան էլ դուք ձեր կողմից անեք, թե՞ էս քաղաքը անտեր է, դրա համար սրտացավ քաղաքացիներն են զուտ իրենց որտացավությունից ելնելով` փորձում մի բան անել քաղաքի համար:
    Արի քեզ համոզենք, մի երկու լյուկ էլ դուք ձեր ուժերով սարքեք կամ հեղեղատարերը գոնե նորոգեք, կամ էլ համոզեք Վեոլիային, թող իրենք անեն:
    Խոստանում եմ, հենց անեք` մի երկու լավ բան էլ ձեր մասին կգրեմ, որ վերջապես սկսել եք զբաղվել ձեր գործառույթներով: Նախապես շնորհակալ եմ դեռ չարած գործի համար 😜

  • Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու նախարարության ղեկավար կազմը ծաղիկ…

    Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու նախարարության ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
    Հ.Գ. Հիշեմ, տիկին նախարարին, որ տեսնեմ, հարցնեմ` հանուն ո՞ր հայրենիքի կամ հանուն ու՞մ հայրենիքի, և Արցախը էդ հայրենիքի մեջ մտնու՞մ էր, թե՞ ոչ: 😊

  • ԱԳՆ-ում տեղյա՞կ չեն, որ իրենց մամուլի խոսնակը վաղուց այլևս Աննա Նաղդալյանը չէ: Ո…

    ԱԳՆ-ում տեղյա՞կ չեն, որ իրենց մամուլի խոսնակը վաղուց այլևս Աննա Նաղդալյանը չէ: Ու հենց ինքը` գործող խոսնակ Անի Բադալյա՞նն էլ տեղյակ չէ, որ խոսնակը ինքն է, ոչ թե Աննան )))
    Իսկ ԱԳ նախարա՞րն ով է, Զոհրաբ Մնացականյա՞նը, թե՞ Էդվարդ Նալբանդյանը 😀

  • Սուրեն Պապիկյան, տեսե՞լ ես` զինվորներդ ինչ «ապապետական» երգեր են երգում: Դու տեղ…

    🇦🇲Սուրեն Պապիկյան, տեսե՞լ ես` զինվորներդ ինչ «ապապետական» երգեր են երգում: Դու տեղյա՞կ ես, թե՞ քեզնից թաքուն են երգում, որ չիմանաս` չպատժես: Կարո՞ղ ա սենց երգելով գնան հարևան երկրներից տարածք-մարածք գրավեն կամ ազատագրեն` խայտատակ լինենք:
    Հետաքրքիր է, դու, որ էս երգի բառերը լսում ես` «Արցախի դարպասն ես, չքնաղ գետաշեն», ի՞նչ ես հասկանում, էդ ի՞նչ դարպասների մասին են երգում, Գետաշենն ի՞նչ ա, էդ որտե՞ղ ա, կամ Արցախն էդ ի՞նչ ա, որ մի հատ էլ Գետաշենի դարպասն ա…
    Ի դեպ, տեսնես Մոնթե Մելքոնյանի սանե՞րն էլ են էսպիսի երգեր երգում, թե՞ էնտեղ ծանոթի կարգով, որպես պատմության ուսուցիչ, արգելել ես պատմահայրենասիրական երգերով երգել, միայն` «Քայլ արա Duxov» և վերջ:

  • Միքայել Սրբազանը դասական քաղբանտարկյալ է, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող…

    Միքայել Սրբազանը դասական քաղբանտարկյալ է, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Նրան այսօր 2 տարով ազատազրկեցին բացառապես իր ունեցած կարծիքի, իր ուղիղ խոսքի և այդ ուղիղ խոսքը ոնանց երեսին շրխկացնելու համար: Այդ ոմանց մեջ, ի դեպ, միայն ոմանք չէ, որ մտնում են…
    Թող Աստված օգնական լինի Սրբազան հորը, որն այսօր 37 թվի մոտիվներով հայտնվել է անազատության մեջ: Համոզված եմ` ոչ միայն բուն իշխանությունը, այլև ձևի ու քաղաքական շահի համար նրան իբրև թե քաղբանտարկյալ համարող կամ նրա համար իբրև թե ցավացող ոմանք ևս հոգու խորքում, իրականում, ուրախացել են Սրբազանի բանտարկությամբ: Բայց նա ուժեղ և տոկուն մարդ է, վստահ եմ` այս փորձությունը ևս պատվով կհաղթահարի ու գուցե մի օր ների թե´ իրեն 2 տարվա պատժի արժանացած դատավորին, թե´ նրան հրահանգ տվողներին, թե´ իր բանտարկությամբ հոգու խորքում ուրախացողներին:

  • Թթվածինը բերե´ք. մեկ շաբաթական նորածնի կյանքը հաջողվել է փրկելՕրեր առաջ «Սուրբ Գ…

    ❗️Թթվածինը բերե´ք. մեկ շաբաթական նորածնի կյանքը հաջողվել է փրկել
    📍Օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Emergency թիմը շտապօգնության ընդունարանում փրկեց մեկ շաբաթական նորածնի կյանքը։
    👩‍⚕️ Շտապօգնության բժիշկները փոքրիկին շտապ կարգով տեղափոխեցին ընդունարան՝ կերակուրից խեղդվելու հետևանքով։ Մայրիկը, լինելով անփորձ և առաջին անգամ մայրացած, չէր իրականացրել անհրաժեշտ քայլերը կերակրումից հետո, ինչի հետևանքով նորածինը շնչահեղձ էր եղել։
    📍Երբ երեխային հասցրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ շտապօգնության ընդունարան, նա արդեն կապտած և գրեթե անշնչացած վիճակում էր։
    ⚡️ Մեր թիմի արագ և ճիշտ միջամտության շնորհիվ հաջողվեց փրկել փոքրիկի կյանքը։
    ԲԿ-ի ադմինիստրացիա