Category: Makaryan News

  • ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է պլանավորում Իրանի Խարգ կղզին գրավելու համար․ JP…

    🇺🇸🪖🇮🇷 ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է պլանավորում Իրանի Խարգ կղզին գրավելու համար․ JP
    ԱՄՆ-ն քննարկում է Իրանի Խարգ կղզին գրավելու ցամաքային գործողությունը, գրել է իսրայելական «The Jerusalem Post» թերթը։
    ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները վերջին օրերին Իսրայելում և այլուր իրենց գործընկերներին ասել են, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, այլընտրանք չի ունենա, քան Իրանի Խարգ կղզին գրավելու համար ցամաքային ռազմական գործողություն սկսելը։
    Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ-ն արագացնում է Մերձավոր Արևելքում ծովային հետևակի և ռազմածովային ուժերի ստորաբաժանումների տեղակայումը։
    Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը խոսել էր Իրանի Խարգ կղզի ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորության մասին։
    Իրանի խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի խոսնակ Իսմայիլ Հոսեյնին ընդգծել է, որ Խարգ օտարերկրյա ներխուժման ցանկացած փորձ կհանգեցնի ագրեսորի լիակատար նվաստացմանը։

  • Մենք սկի 4-րդ դասարանում էս կարգի տափակ հումորներ չէինք անումԱսում ա` եթե կենսաբ…

    Մենք սկի 4-րդ դասարանում էս կարգի տափակ հումորներ չէինք անում
    Ասում ա` եթե կենսաբանությունից եք ուժեղ, մտեք ուղիղ եթեր ու ասեք` քարաքոսը մի՞րգ ա, թե՞ կենդանի
    Ուտելու բան ա, քեզ համար կարևորը` ուտելու բան լինի:

  • Դոնալդ Թրամփ. Դուք շուտով կիմանաք, թե ինչ է լինելու իրանական էլեկտրակայանների վե…

    Դոնալդ Թրամփ. Դուք շուտով կիմանաք, թե ինչ է լինելու իրանական էլեկտրակայանների վերջնագրի հետ. արդյունքը շատ լավ կլինի։
    Իրանը լիովին կոչնչացվի, և դա հիանալի կլինի։

  • Տեսնու՞մ եք` ինչ է անում Նիկոլը. ցանկացած առերևույթ իրեն վնասող թեմա, դրվագ ու ի…

    Տեսնու՞մ եք` ինչ է անում Նիկոլը. ցանկացած առերևույթ իրեն վնասող թեմա, դրվագ ու իրավիճակ շատ արագ դարձնում է հօգուտ իրեն և սկսում դիվիդենտներ հավաքել դրա վրա: Ահավասիկ, էսօր մետրոյում արցախցի կնոջը վիրավորելու միջադեպը, որ թվում էր` ընդդիմադիրների ձեռքը հաղթաոուղթ տվեց, բայց ոչ` վերջում էլի ինքը դրանից շահած դուրս եկավ: Մինչ ընդդիմությունը թափ էր հավաքել ու ակտիվ քլնգում էր նրան, մարդը մի ներողությամբ ու զղջման տեքստով ընդդիմության ջանքերը ջուրը լցրեց: Ու էդ ամենը Նիկոլ Փաշինյանն անում է ուղիղ եթերում` գնահատելով դրա բոլոր ռիսկերն ու վերջում օգուտ քաղելով այդ բոլոր ռիսկերից:
    Իսկ ի՞նչ է անում ընդդիմադիրները.
    Իրենց մշտական աջակիցներով գծագրած այցեր են կազմակերպում մարզեր, որտեղ կամ դահլիճային հանդիպումներ են անցկացնում` կազմակերպած հարցերով և ծափերով, կամ նույն ֆորմատով գրասենյակներ են բացում, վերջում էլ այդ ամենի մասին պուպուշ ռոլիկներ են պատրաստում` սիրուն մոնտաժային էֆեկտներով, որոնք, որքան էլ իրենք դրան չհավատան, բայց ոչ մի քարոզչական էֆեկտ չեն ապահովում:
    Հարգելի ընդդիմադիրներ, դուք քարոզչական դաշտում Նիկոլից շատ բան ունեք սովորելու, իսկ եթե չեք ուզում դա ընդունել, գոնե ձեր սխալների մասին մեր ասածները ընդունեք, եթե դա էլ չանեք, վերջում շատ ավելի ծանր փաստեր և արդյունքներ եք ստիպված լինելու ընդունել:
    Այսօրվա համար այսքանը 😊
    #Գրածս_կարող_եք
    #Բոլորդ_ձեր_վրա
    #Վերցնել

  • Փաշինյանի դերասանությունը. նա որոշեց, որ ճիշտ կլինի` ներողություն խնդրի արցախցի …

    Փաշինյանի դերասանությունը. նա որոշեց, որ ճիշտ կլինի` ներողություն խնդրի արցախցի կնոջից, որի հետ մետրոյի գնացքում մուննաթով ու մատ թափ տալով էր խոսում
    «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը սկսեց գոռգոռալ արցախցի կնոջ վրա «Ինձ հեքիաթներ մի´ պատմեք, ես Ձեր իմացած արցախցիներից չեմ»,-հակադարձեց արցախցի կինը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը իր խոսքում մի քանի անգամ ենթագիտակցորեն բերանից թռցրեց…

  • ՄԻՊ-ը, խուսափելով տալ Փաշինյանի անունը, նրան կոչ է անում զգայունություն ցուցաբեր…

    ՄԻՊ-ը, խուսափելով տալ Փաշինյանի անունը, նրան կոչ է անում զգայունություն ցուցաբերել արցախցիների հետ շփումներում
    https://makaryannews.am/6106.html?fbclid=IwZnRzaAQs88RleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEeKJdtToytg9_QUu_8Oxn0JFojx0q2Q22Nplw0EqCPAXQPewghSVZyPYnGeR4_aem_1dN7V-bHhFUDw5LRNL078A
    «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել». Փաշինյանը սկսեց գոռգոռալ արցախցի կնոջ վրա «Ինձ հեքիաթներ մի´ պատմեք, ես Ձեր իմացած արցախցիներից չեմ»,-հակադարձեց արցախցի կինը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը իր խոսքում մի քանի անգամ ենթագիտակցորեն բերանից թռցրեց…

    ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին հրապարակային խոսքի շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն

    Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ բռնի տեղահանված անձանց և փախստականների նկատմամբ զգայունության ապահովման անհրաժեշտության առնչությամբ. «Բռնի տեղահանված անձանց և փախստականների հետ հաղոր…

  • «Վարդաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալ է փախել …

    «Վարդաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալ է փախել
    Մարտի 22-ին` ժամը 07։10-ի սահմաններում, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ նկատել են, որ ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժը կրող (գործող իրավակարգավորումների համաձայն` նշված պայմաններում դատապարտյալը պահվում է առանց պահակախմբի), 1995թ. ծնված դատապարտյալը բացակայում է կացարանից։

  • Ես էդ պատկերով չեմ պատկերացնում մեր քարտեզը. մեր գործընկեր, News.am-ի լրագրող Ռո…

    Ես էդ պատկերով չեմ պատկերացնում մեր քարտեզը. մեր գործընկեր, News.am-ի լրագրող Ռուզաննան հրաժարվում է Նիկոլ Փաշինյանից վերցնել Հայաստանի մասնատված քարտեզի տեսքով կրծքանշանը:
    Ապրի մեր Ռուզանը 😍

  • Սամվել Կարապետյանը կխոսի՞ Քննչականի հայտարարությունից հետո Գնացել Օնիկ Գասպարյան…

    Սամվել Կարապետյանը կխոսի՞ Քննչականի հայտարարությունից հետո
    Գնացել Օնիկ Գասպարյանի բունկերում թաքնվել` սելֆի էր անում, իսկ արցախցիները 9 ամիս սոված դիմացան, ու իրենց ասում է` թողել-փախել եք. Այսօր Աբովյանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի բացման ժամանակ հայտարարեց Նարեկ Կարապետյանը` անդրադառնալով մետրոյի…

  • Գնացել Օնիկ Գասպարյանի բունկերում թաքնվել` սելֆի էր անում, իսկ արցախցիները 9 ամի…

    Գնացել Օնիկ Գասպարյանի բունկերում թաքնվել` սելֆի էր անում, իսկ արցախցիները 9 ամիս սոված դիմացան, ու իրենց ասում է` թողել-փախել եք.
    Այսօր Աբովյանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի բացման ժամանակ հայտարարեց Նարեկ Կարապետյանը` անդրադառնալով մետրոյի գնացքում Արցախցի կնոջ վրա բղավող Նիկոլ Փաշինյանի պահվածքին: