Հա, էլի, ասենք` ինչի՞ մենք զոհաբերություններ չենք մատուցում տուֆին, օրինակ` հենց մեր հայկական, ավանդական Արթիկի տուֆին: Սա ի՞նչ վերաբերմունք է ավանդական արժեքների հանդեպ 😀
Այսօր ժ. 12:30-ից Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհի մոտ 30-րդ կմ-ից երթևեկությունը կտեղափոխվի դեպի Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհահատված։ Ճանապարհային դեպարտամենտ
Մենք ունենք 3 հատկություն, որ ուզում են մեզնից խլել. Համո Սահյան Բարի լույս, մարդիկ: Հիշենք ու լսենք մեր մեծերին: 😊 Հ.Գ. Տեսնես Սահյանը, որ այսօր կենդանի լիներ կամ մեր օրերում ծնված լիներ, ի՞նչ կմտածեր, ինչպիսի՞ն կլիներ` որպես մտավորական:
Շատ անսպասելի 😀 Ընդդիմության ներկայացրած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժվեց Ինչպիսի անակնկալ: Հաստատ ընդդիմությունից ոչ ոք չէր ֆայմել կամ կանխատեսել, որ ՔՊ-ն կարա մերժի իրենց բերած հայրենասիրական նախագիծը: Այ նույն ձև ընդդիմությունից ոմանք մինչև հիմա գլխի չեն ընկել, որ ՔՊ-ից ոչ ոք չի միանալու իմփիչմենթին: Տեսնես` ինչու՞ գլխի չեն ընկել…. Ֆայմի հարց ա, երևի)))
Սա Միքայել Արամյանցի լողավազանն է: Ժամանակին այսպես են հանգստացել խոշոր գործարարներն ու մեծ բարերարները: Հետաքրքիր է, եթե Արամյանցը հիմա կենդանի լիներ և որոշեր կանգնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքը, ի՞նչ կանեին նրան ու որտե՞ղ կլիներ նա հիմա:
Կոպենհագենում Ալբանիայի վարչապետը Մակրոնի և Ալիևի հետ զրուցելիս կատակել է. «Դուք չեք շնորհավորել ինձ ու Իլհամ Ալիևին, Թրամփը վերջ դրեց «մեր միջև հակամարտությանը»»։ Արդեն բոցվում են Թրամփի վրա 😀