ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ Վալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը, որի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը։ ❗Վալոդյա Գրիգորյանը անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ՝ իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվելով «բոլորի համայնքապետը» սկզբունքով՝ անելով առավելագույնը հանուն միասնության և համերաշխության։ ❗Մերձավան գյուղում փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առընչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը, նրա եղբայրը։ Վալոդյա Գրիգորյանի եղբոր ապօրինի կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն։ ❗Անգամ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առընչություն սպանության հետ։ ❗Վալոդյա Գրիգորյանի սպանության գործող առաջին անձի (փետրվարին սպանվածի եղբոր) ձերբակալումից հետո ՆԳՆ-ի կողմից ցուցաբերվեց խայտառակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ սպանությունը ներկայացնելով որպես փետրվարյան դեպքերի շարունակություն՝ կատարելով դատարանի գործառույթ։ Սա իրավապահ համակարգի կողմից քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է։ ❗Հաջորդ օրը առերևույթ սպանություն կատարող անձի ձերբակալումը ակնհայտ դարձրեց, որ հնարած վենդետայի վարկածը որևէ առընչություն չունի իրականության հետ։ ❗Վերահաստատելով Վալոդյա Գրիգորյանի հանրային բացառիկ ազնիվ և պատշաճ վարքագիծը, բացառելով միջանձնային խնդիրների առկայությունը՝ անկհայտ է, որ նրա սպանության գործով առկա են կազմակերպիչներ և պատվիրատուներ։ ❗Իրավապահ համակարգից պահանջում ենք շարունակել սպանության ամբողջական բացահայտման օպերատիվ աշխատանքները՝ զերծ մնալով տեղի ունեցածին տալ գնահատականներ՝ այն թողնելով դատարանի իրավասությանը։ ❗Մենք խիստ հետևողական ենք լինելու Վալոդյա Գրիգորյանի սպանության ամբողջական բացահայտմանը։ Բոլոր մեղավորները դատարանի կողմից ստանալու են արժանի պատիժ։ Մեսրոպ Առաքելյան
Էս տղեն իրոք որ ֆանտաստիկ գործ է անում քաղաքի համար: Ապրես, Էդուարդ Հայրումյան: Իսկ Ավինյանը, վստահաբար, էս ամեն ինչը տեսնում է ու ամաչում, էլի է նայում, էլի է ամաչում, ու էդպես` ամեն անգամ: Հաստատ ամաչում ես, չէ՞, ընկեր Ավինյան
❗️Սպանություն Կապանում. 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել
ՆԳՆ֊ից հայտնում են, որ այսօր ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք, որոնցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, գիտակցության չգալով մահացել է։ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում, վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջը, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձանց։
Էս տղեն իրոք որ ֆանտաստիկ գործ է անում քաղաքի համար: Ապրես, Էդուարդ Հայրումյան: Իսկ Ավինյանը, վստահաբար, էս ամեն ինչը տեսնում է ու ամաչում, էլի է նայում, էլի է ամաչում, ու էդպես` ամեն անգամ: Հաստատ ամաչում ես, չէ՞, ընկեր Ավինյան
Մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 25, 26, 27-ին անցկացվել է Armenian Auto Show երկրորդ էքսպո ցուցադրությունը, որին ներկակացված էին չինական ավտոարդադրողների բազմաթիվ բրենդեր, այդ թվում` պրեմիում սեգմենտի AVATR, ZEEKR, Hongqi, ինչպես նաև Geely, BYD և այլ ընկերությունների տարբեր մոդելներ: @MakaryanNews
❗️Մերձավանի կրակոցների հեղինակն ու Վալոդյա Գրիգորյանին և նրա ընկեր Կարեն Աբրահամյանին սպանողը 20-ամյա Գևորգ Հարությունյանն է: Նա ձերբակալվել է, խոստովանել արարքն ու ցույց տվել հանցագործության գործիք հանդիսացող զենքի տեղը: Իսկ կալանավորված Նարեկ Օհանյանն էլ օժանդակել է Գևորգին սպանությունը կատարելու գործում: Գևորգը փետրվարին Մերձավանում տեղի ունեցած կրակոցներից զոհված Գրիգոր Օհանյանի ընկերն է: