Category: Makaryan News

  • Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք, մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր …

    Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք, մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել. Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից
    Սիրելի՛ հայրենակիցներ,
    Շնորհակալ եմ ձեզ այն մեծ աջակցության համար, որ ստացել եմ ձեզնից անցած օրերին։ Լինեք փողոցում՝ հանրահավաքի, դատարանի առաջ՝ միասնականություն ցուցաբերելու, թե ձեր տներում՝ էկրանին նայելիս ու արդարության սպասելիս, ձեր աջակցությունը տեսանելի է, չափազանց թանկ է ու պարտավորեցնող է ինձ համար:
    Պատկերացնում եմ, թե որքան անհանգստացած ու հիասթափված եք այս շրջանում տեղի ունեցած խայտառակ ապօրինություններից և ցինիկ դատավարություններից։
    Այսօր դիմում եմ ձեզ մեկ կոչով՝ մի՛ հուսահատվեք։ Մի՛ կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել։ Սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով ու վախի մթնոլորտ ձևավորել փորձելով՝ գուցե առավելագույնը ևս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չե՛ս պահի, երկրի արժանապատվությունը չե՛ս վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չե՛ս լավացնի, պետության խնդիրները չե՛ս լուծի։
    Նպատակասլացությունը բնորոշ է մեզ, մեր ժողովրդին, որի պատմությունը բազմաթիվ ծանր շրջաններ է ունեցել։ Մենք, միևնույնն է, հաղթահարել ենք բոլոր դժվարությունները ու շարունակել մեր ճանապարհը՝ հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին։ Այդպես է լինելու նաև հիմա, չկասկածե՛ք։
    Ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր՝ բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ:
    Ուրեմն՝ շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով։

  • Ջումայանին կփոխարինի ՋանիբեկյանըMakaryanNews-ի տեղեկություններով` Անահիտ Ավանեսյ…

    Ջումայանին կփոխարինի Ջանիբեկյանը
    MakaryanNews-ի տեղեկություններով` Անահիտ Ավանեսյանը պատրաստվում է Արտակ Ջումայանին ազատելուց հետո նրա փոխարեն իր տեղակալ նշանակել Զարուհի Ջանիբեկյանին:
    Ջանիբեկյանը «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» առողջապահական ծրագրերի կոորդինատորն է, ինչպես նաև «Բաց բժշկական ակումբ» հասարակական կազմակերպության հիմնադիրն է:
    2008թ-ից Քաղցկեղի դեմ Միջազգային միության անդամ է:
    2002թ-ից հանդիսանում է Եվրոպական Մանկաբուժական հետազոտման խորհրդի անդամ:
    Այլ տեղեկություն նրա մասին, թե ինչ քաղաքական հայացքներ ունի, ինչպես է կարողանալու ստանձնել քաղաքական պաշտոն (թեկուզ ձևական)` չլինելով քաղաքականության մեջ, հայտնի չէ:

  • Լոռու մարզում անչափահաս որդին հոր կողմից մորը վիրավորանքներ հասցնելու և ծեծի ե…

    ❗️Լոռու մարզում անչափահաս որդին հոր կողմից մորը վիրավորանքներ հասցնելու և ծեծի ենթարկելու պատճառով դանակով հարվածներ է հասցրել քնած վիճակում գտնվող հոր մարմնի տարբեր մասերին, հայտնում են ՔԿ-ից
    📌Հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել՝ տղամարդու արթնանալու և դանակը որդու ձեռքից խլելու պատճառով: Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։
    Հիմա տանը հայր ու որդի ջան կասեն ու ջան կլսեն)) Մեր դատարանների լոգիկան երբեք չես հասկանա, չէ՞, տիկին Գալյան))

  • Նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Ե…

    Նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ․ Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող պատարագին:
    Նիկոլ Փաշինյան
    Հ.Գ.
    Հետո էլ կասեն` եկեղեցին դեմ ա Նիկոլին ու նիկոլական իշխանությանը: Էս չի՞ սրանց դեմը, որ սրա առաջ հերթով, խոնարհաբար պատարագ են մատուցում: Բնականաբար էդ հոգևորականներին տեղեկացրել են, չէ՞, որ սա գալու ա իր անհավատների, իր` եկեղեցու դեմ արշավողների խմբով, ու գալու է, որպեսզի ցույց տա` ևս մի տերտերի կոտրեցի: Էդ տերտերն էլ, բնականաբար, համաձայնել է սրան ընդունել ու պատարագ մատուցել նրա ներկայությամբ, որովհետև «Աստծո դռները բոլորի առջև են բաց»: Իսկ դա նշանակում է, որ Նիկոլի ու իր խմբակի համար պատարագ մատուցող ցանկացած հոգևորական ինքն էլ նիկոլականների պես մտածում է, որ կաթողիկոսը Կտրիճ Ներսիսյան է, ոչ թե Գարեգին Բ, և նա պետք է անհապաղ հեռացվի վեհարանից:
    Հ.Գ. 2 Ես սրա բարբաջանքները սովորաբար չեմ տարածում իմ հարթակում` շատ թունդ ընդդիմադիր լրատվականների նման, հազարից մեկ կարող է դնեմ` կոնկրետ առիթով. էս մեկը դրեցի, որ պարզ դառնա` ինչի մասին է խոսքը:

  • Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը դուրս եկավ «Արթիկ» ՔԿՀ-իցԼավ նորություն վերջին օրերի…

    Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը դուրս եկավ «Արթիկ» ՔԿՀ-ից
    Լավ նորություն վերջին օրերի գաղջի մեջ:

  • Այո, ես Գևորգ Պապոյանի և´ կնունքի քավորն եմ, և´ հարսանիքի քավորն եմ, բայց թույլ …

    Այո, ես Գևորգ Պապոյանի և´ կնունքի քավորն եմ, և´ հարսանիքի քավորն եմ, բայց թույլ տվեք ես էդ դաշտ չմտնեմ. Սևակ Խաչատրյան

  • Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց: Դե, ծանր հանցագործ ա, ո՞նց …

    ⛓️ Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց: Դե, ծանր հանցագործ ա, ո՞նց կարելի ա ազատության մեջ լինի, հո մարդասպա՞ն չի, որ բաց թողնեն:

  • Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց:Դե, ծանր հանցագործ ա, ո՞նց կա…

    ⛓️ Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց:
    Դե, ծանր հանցագործ ա, ո՞նց կարելի ա ազատության մեջ լինի, հո մարդասպա՞ն չի, որ բաց թողնեն:

  • Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է, նա քայլելու խնդ…

    Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է, նա քայլելու խնդիր ունի, անվասայլակի կարիք ունի, ինչը նրան չեն տրամադրել:

  • Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը դատարանը կհրապարակի այսօր, ժամ…

    ‼️Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը դատարանը կհրապարակի այսօր, ժամը 11:30-ին: