Category: Makaryan News

  • Հարգելի´ հետևորդներ, խնդրում եմ` մինչև օրվա վերջ մտեք լինքով ու քվեարկեք` կո՞ղմ …

    Հարգելի´ հետևորդներ, խնդրում եմ` մինչև օրվա վերջ մտեք լինքով ու քվեարկեք` կո՞ղմ եք, որ Միքայել Սրբազանը զբաղեցնի ՀՀ նախագահի պաշտոնը, թե՞ ոչ:
    Ուշ ժամի արդեն կամփոփեմ արդյունքները:
    Քվեարկությունն` այստեղ 👇
    https://t.me/MakaryanVahe/15572
    Կո՞ղմ եք, որ Միքայել Սրբազանը զբաղեցնի ՀՀ նախագահի պաշտոնը

  • Իսկ դուք մասնակցելու՞ եք…

    Իսկ դուք մասնակցելու՞ եք

  • Քարոզարշավն ու մեր համբերությունն անվերջ չեն. Աշոտյանը` Քոչարյանին…

    Քարոզարշավն ու մեր համբերությունն անվերջ չեն. Աշոտյանը` Քոչարյանին

  • Պահանջում ենք Դանիել Իոաննիսյանին զրկել դիտորդական հավատարմագրումից. ԼՀԿՔիչ առաջ…

    Պահանջում ենք Դանիել Իոաննիսյանին զրկել դիտորդական հավատարմագրումից. ԼՀԿ
    Քիչ առաջ ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով
    Այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով։
    Դանիել Իոաննիսյանի կողմից փաստացի իրականացվել է հակաքարոզչություն։ Մասնավորապես՝ դիմումին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ նա, հիմնվելով «Սունկ» կայքով հրապարակված նյութի վրա, կոնկրետ թիրախավորել և հակաքարոզչություն է իրականացրել ընտրական գործընթացում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանի դեմ։ Հիշյալ հրապարակումները դիտել են հարյուր հազարից ավելի օգտատերեր։
    Նման պայմաններում դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթները։ Խախտվել են ինչպես համապատասխան վարքագծի կանոնները, այնպես էլ քաղաքական չեզոքություն դրսևորելու և որևէ քաղաքական ուժի օգտին կամ դեմ քարոզչություն իրականացնելու իմպերատիվ (պարտադիր) արգելքը։
    Այսպիսով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պահանջում է Դանիել Իոաննիսյանին զրկել դիտորդական հավատարմագրումից։
    Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր Ուժ» կուսակցությունը հրավիրել է մեր ներկայացուցիչին, միասին ուսումնասիրել են իրենց բռենդավորման վրա աշխատած անձի համակարգիչը, որի արդյունքում պարզ է դարձել, որ բռենդավորումը չի կատարվել է ոչ ռուսաստանյան, ոչ էլ ապօրինի այլ ֆինանսավորմամբ։…

  • Հարգելի´ իշխանության հավակնող ընդդիմադիրներԽնդրում եմ անկեղծ և ուղիղ ասեք` ձեզան…

    Հարգելի´ իշխանության հավակնող ընդդիմադիրներ
    Խնդրում եմ անկեղծ և ուղիղ ասեք` ձեզանից ո՞ր մեկն է պատրաստ Նիկոլի վերևնտրվելու պարագայում մանդատները վերցնելուց հետո դնել և չգնալ ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատելու: Որոշ դեպքերում ես կասեի նույնիսկ` ծեծ ուտող ընդդիմություն:
    Ակնկալում եմ միայն անկեղծ պատասխան:

  • Մենք փախuտականների վերադարձի թեման փակել ենք։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Փաշի…

    Մենք փախuտականների վերադարձի թեման փակել ենք։ Հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
     
    Փաշինյանն ու ՔՊ-ն հանձնել են Արցախը՝Ալիևի հետ տանդեմ կազմած հայաթափել են այն, իսկ այսօր ՔՊ-ականներն ամեն ինչ անում են ՀՀ-ում հակաարցախյան տրամադրություններ գեներացնելու համար, որպեսզի արցախցիները լքեն ՀՀ-ն։ Դա հավանաբար Ալիևի նոր հրահանգն է ՔՊ-ականներին։
     
    Արցախը հայաթափված է, իսկ դա նշանակում է, որ Բաքուն Արցախից կերտելու է ռազմամական պլացդարմ՝արդեն Սյունիքն ու Սևանա լիճը գրավելու համար։ ՔՊ-ականներն իհարկե նոր պատերազմի դեպքում փախչելու են Արևմուտք՝թալանած միլիարդները վայելելու համար։ Հունիսին ՔՊ-ն չպետք է լինի իշխանության՝սա Հայաստանը փրկելու վերջին հնարավորությունն է։

    Площадь Республики/Հանրապետության հրապարակ©

  • Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր Ուժ» կուսակցությունը հրավիրել է մեր ներկայացուցիչ…

    Հայկ Մարությանի ղեկավարած «Նոր Ուժ» կուսակցությունը հրավիրել է մեր ներկայացուցիչին, միասին ուսումնասիրել են իրենց բռենդավորման վրա աշխատած անձի համակարգիչը, որի արդյունքում պարզ է դարձել, որ բռենդավորումը չի կատարվել է ոչ ռուսաստանյան, ոչ էլ ապօրինի այլ ֆինանսավորմամբ։
    Ողջունում եմ «Նոր ՈւԺ»–ի այս համագործակցային մոտեցումը և հստակ ամրագրում, որ այս կուսակցության մասով, այս թեմայի շրջանակներում առաջ քաշած հարցերը պատասխանված են, այլ հարցեր չկան։
    Սա ի տարբերություն «Միասնության թևերի», որոնց ֆինանսավորման մասով հարցերի (արտահոսքերի) պատասխանները դեռ չկան։
    Ավելին, մեր ներկայացուցիչները ԿԸՀ–ում ուսումասիրել են «Միասնության թևերի» ծախսերն ու դրանց հիմքում ընկած փաստաթղթերը և հարցերը միմիայն շատացել են։ Օրինակ, ինչու՞ իրենց փաստացի գործող 30+ շտաբերից միմիայն 5-ի պայմանագիրն է ներկայացվել ԿԸՀ։
    Arman Tatoyan Davit Ananyan և Shahen Harutyunyan, մուտքերի ու ծախսերի մասին հարցերին պատասխանելո՞ւ եք։ Մենք ամսեկան մինիմում մի 100 միլիոն դրամի ծախս ենք տեսնում (օրինակ, ապրիլ ամսին), կասե՞ք, թե որտեղից։ Կասե՞ք, թե ինչու ձեր շտաբերի վարձակալությունը պատշաճ պետական գրանցում չունի։
    Դանիել Իոաննիսյան

  • Իշխան Զաքարյանին վաղուց չեմ տեսել, ինքը ինձ օրենքով բերում ա թուղթը, ես իրավունք…

    Իշխան Զաքարյանին վաղուց չեմ տեսել, ինքը ինձ օրենքով բերում ա թուղթը, ես իրավունք չունեմ` չընդունելու, իսկ Սարիկ Մինասյանը լավ չի անում, որ չի գնում ավագանու նիստերին. Ալեն Սիմոնյան

  • Ախր շատ համեստ տղա է մեր Թաթոյանը, ահավոր շատ համեստՆույնիսկ ես, որ համեստության…

    Ախր շատ համեստ տղա է մեր Թաթոյանը, ահավոր շատ համեստ
    Նույնիսկ ես, որ համեստության տիպար եմ, էս աստիճանի համեստ չեմ: Լրիվ լուրջ եմ ասում 😀

  • Միջադեպ` 57 համարի ավտոբուսում. Թելսելի վալիդատորի պատճառով անհիմն տուգանել են ք…

    Միջադեպ` 57 համարի ավտոբուսում. Թելսելի վալիդատորի պատճառով անհիմն տուգանել են քաղաքացուն
    MakaryanNews-ին ահազանգում են, որ երեկ 57 համարի ավտոբուսում միջադեպ է գրանցվել ուղևոր մի կնոջ և Երևանի քաղաքապետարանի աշխատակցի միջև, որը նույնպես կին է եղել: Վերջինս հավանավար Հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակից է եղել, որը, ըստ մեր զրուցակցի, անհիման տուգանել է ուղևորին 10.000 դրամով` իբրև թե ուղեվարձը չվճարելու համար:
    Տուգանված ուղևորը մեզ պատմեց, որ ինքը փորձել է իր բանկային քարտով վճարել, սակայն ավտոբուսում տեղադրված վալիդատորը չի աշխատել: Երկու անգամ փորձել է` չի ստացվել վճարել, ինչպես չէր ստացվում մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանին մետրոյի տոմս գնել նույն եղանակով, բայց նրան ոչ ոք չտուգանեց դրա համար:
    Մինչդեռ, մեզ դիմաց քաղաքացուն մոտեցել է քաղաքապետարանի աշխատակից մի կին և նրան տուգանել 10.000 դրամով: Ուղևորն ասել է, որ վալիդատորի խնդիրն է, որ չի կարողանում վճարել, և նորից է մոտեցրել` ցույց տալու, որ չի աշխատում, բայց այդ պահին արդեն աշխատել է, և քարտից քաշել է գումարը, սակայն տուգանող տիկինը, միևնույն է, իր տուգանքը չի չեղարկել:
    Նշված կտրոնում երևում է, որ ուղևոր Լուսիկ Պողոսյանին տուգանել են 20:20 րոպեին, իսկ ընդամենը 2 րոպե անց` 20:22 րոպեին, ըստ ուղևորի, իր քարտով վճարում ստացվել է:
    Նշենք, որ Թելսելի տեղադրած վալիդատորներից շատ են բողոքները, որ նորնալ չեն աշխատում և հաճախ փաստի առաջ են կանգնեցնում մարդկանց, բայց դա չի խանգարում այսօր ՔՊ-ի գլխարկով փողոցներում դռնեդուռ ընկած բուկլետ բաժանող Ավետ Բաբայանի ղեկավարած ծառայության աշխատակիցներին` անհիմն տուգանել «տուգանքի մատերիալ» չհանդիսացող քաղաքացիներին: