Category: Makaryan News

  • Խուզարկություններ են ընթանում Վաղարշապատ խոշորացված համայնքի ընդդիմադիր «Հաղթան…

    🇦🇲 Խուզարկություններ են ընթանում Վաղարշապատ խոշորացված համայնքի ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի անդամների տանը։   Խոսքը նոր հարուցված քրեական վարույթների մասին։

  • Իշխան Սաղաթելյան. Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի ընտրությունների առնչութ…

    Իշխան Սաղաթելյան. Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի ընտրությունների առնչությամբ
    Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի չտվեցին ստին ու կեղծիքին, խայտառակ ճնշումներին և քվեարկեցին Վաղարշապատի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի օգտին, մասնավորապես, «Հաղթանակ» դաշինքի օգտին (շուրջ 32% կամ 10,000 քվե)։
    Պետք է գնահատել նաև բոլոր այն ուժերին, ովքեր չխուսափեցին քաղաքական պատասխանատվությունից, վաղարշապատցուն ներկայացրին այլընտրանք և իրենց ուժերի չափով պայքարեցին գործող վարչախմբին հեռացնելու համար։
    Ակնհայտ է, որ․
    1. իշխող ուժը մեկ համայնքի վրա կենտրոնացրել և օգտագործել է իր ռեսուրսների ողջ արսենալը` վարչականը, ուժայինը, մոբիլիզացրել է իր ամբողջ զանգվածը և կարողացել է ստանալ Վաղարշապատ համայնքում ընտրողների ընդհանուր թվի 21,8 տոկոսը։ Ու միայն 45 տոկոս մասնակցության պարագայում են այդ ձայները կազմել են 48․5 տոկոս,
    2. որևէ ընդդիմադիր ուժ չունի հնարավորություն և ռեսուրս միայնակ իշխանություն ձևավորելու, իսկ իշխանությունը (նույնիսկ կցորդ ուժերով) չունի վերարտադրվելու շանս՝ հատկապես ընտրողների բարձր մասնակցության պարագայում։
    3. ընդդիմադիր այն ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, սակայն չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմադիր ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը։
    Այս խնդիրները հաշվի առնելով` ընդդիմադիր ուժերիս անելիքները պետք է լինեն հետևյալը.
    1. բացատրել հանրությանը ընտրություններին մասնակության կարևորությունը, ապահովել բարձր մասնակցություն,
    2. ստեղծել արդյունավետ համակարգ իր մեխանիզմներով, որը կկարողանա կանխել կամ նվազեցնել վարչական ռեսուրսների կիրառումը, ընտրախախտումները և բռնաճնշումները,
    3. անցողիկ շեմը հաղթահարելու վտանգ ունեցող ընդդիմադիր ուժերը պետք է մեկտեղեն իրենց հնարավորությունները, միավորվեն կամ ընդգրկվեն ավելի խոշոր դաշինքներում։
    Այսպիսով, Վաղարշապատի ընտրությունները ցույց են տալիս այն ուղղությունները, որոնցով կա հսկայական անելիք և աշխատանք 2026-ին նախատեսված համապետական ընտրություններից առաջ։
    Չարախնդալու, մեղավորներ նշանակելու, շարունակ բողոքելու, մարդկանց հուսալքության հասցնելու և դրանով սեփական անգործությունն ու անպատասխանատու վարքագիծը արդարացնելու փոխարեն պատասխանատու քաղաքական ուժերը և գործիչները պետք է լծվեն վերը նշված խնդիրները լուծելու գործին։
    Մենք գնալու ենք այդ ճանապարհով․․․

  • Էջմիածնի ընտրություններից հետո ՔՊ-ականները այնպես էին ուրախացել, որ տպավորությու…

    Էջմիածնի ընտրություններից հետո ՔՊ-ականները այնպես էին ուրախացել, որ տպավորություն էր, թե չէին հավատում, որ որևէ տեղ ընտրություն կարող էին հաղթել այսքան պարտություններից հետո։
    Այս ընտրությունները հայկական քաղաքական օրակարգում վերջիններից են, որտեղ պայքարում են մինչ հունիսի 18-ի ընդդիմությունն ու իշխանությունը։
    Եվ այն ցույց տվեց, որ Նոր Ուժն է լինելու նոր հայկական հաղթանակի գրավականը։
    Նարեկ Կարապետյան

  • Հայաստանը արգելափակել է ռուս բլոգեր Արտեմի Լեբեդևի մուտքը երկիր…

    Հայաստանը արգելափակել է ռուս բլոգեր Արտեմի Լեբեդևի մուտքը երկիր

  • Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան Հանրային ծառայու…

    ❗️Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հենց նոր նման որոշում կայացրեց երեք օր տևած քննարկումից հետո։

  • Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիանՀանրային ծառայությ…

    ❗️Դադարեցվեց ՀԷՑ–ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան
    Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հենց նոր նման որոշում կայացրեց երեք օր տևած քննարկումից հետո։

  • Խորին շնորհակալություն եմ հայտնում Վաղարշապատ խոշորացված համայնքի մեզ ձայն տված …

    Խորին շնորհակալություն եմ հայտնում Վաղարշապատ խոշորացված համայնքի մեզ ձայն տված յուրաքանչյուրին, ով աջակցեց «Հայրենիք» կուսակցությանը և մեր համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանին։
    Եթե ասենք, որ արդյունքների հետ կապված կա ափսոսանք, նույնն է, եթե ոչինչ չասենք, բայց սա միևնույն ժամանակ կարևոր ու լուրջ դաս է, որը մենք պետք է սերտենք։ Եվ հենց այդ սերտված դասի հիման վրա էլ պարտավոր ենք փոխել մեր մոտեցումները և հետագա աշխատանքի ոճը:
    Մենք չունենք ոչ իրավունք, ոչ էլ ժամանակ հիասթափվելու։
    Իմ կարծիքով հիասթափվելը հավասարազոր է դավաճանության:
    Այժմ անհրաժեշտ է համախմբել բոլոր ռեսուրսները և փոխել ստեղծված պատկերը։
    Առավել կարևոր է դուրս բերել մեր հասարակության այն հատվածը իներտությունից, որը հետ է կանգնել քաղաքական գործընթացներից և չի մասնակցում ընտրություններին։ ՔՊ-ի ստացած այս արդյունքը իրականում ոչ թե հաղթանակ է, այլ ընդամենը՝ մեր չքվեարկող քաղաքացիների նրան ընծայված նվեր է:
    Այնուամենայնիվ,
    Շնորհավորում ենք մեր ընդդիմադիր գործընկերներին՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքին և «Մայր Հայաստան» կուսակցությանն իրենց արձանագրած արդյունքի համար:
    Արթուր Վանեցյան

  • «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը 15 կողմ ձայներ…

    «Դավիթ Համբարձումյան դաշինք» խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը 15 կողմ ձայներով ընտրվեց Մասիսի քաղաքապետ: Հակոբյանը մինչ այս համայնքի ղեկավարի առաջին տեղակալն էր։

  • Հայաստանում առաջիկա ժամերից սկսած տեղումները կդադարեն։ Առաջիկա 10 օրերին սպասվո…

    ☀️🇦🇲 Հայաստանում առաջիկա ժամերից սկսած տեղումները կդադարեն։ Առաջիկա 10 օրերին սպասվում է արևառատ և առանց տեղումների եղանակ։
    Նոյեմբերի 18-19-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով և կմնա անփոփոխ։
    Գագիկ Սուրենյան

  • Էջմիածինը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում:Բարի գիշեր …

    Էջմիածինը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում:
    Բարի գիշեր 😜