Category: Makaryan News

  • Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակններիՍիրելի հայրենակիցներ,Տեղեկացնում ենք, որ…

    Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների

    Սիրելի հայրենակիցներ,
    Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և Արամ Սարգսյանի՝ մեր կուսակցության հասցեին հնչեցված զրպարտիչ և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների համար։
    Գևորգ Պապոյանը օգոստոսի 21-ին «Armtimes.com»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀՅԴ-ն «պատերազմի կողմ» է և մեղադրել է մեզ 2020 թ․ նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության շենքեր ներխուժելու ու գույք գողանալու մեջ։
    Լուսինե Բադալյանը սեպտեմբերի 10-ին նույն հարթակում ասել է, թե իբր ՀՅԴ-ն կազմակերպել է Արարատ Միրզոյանի սպանության փորձ և մասնակցել Ազգային ժողովի ու կառավարության շենքերում ջարդերին։
    Արամ Սարգսյանը օգոստոսի 27-ին «Factor.am»-ին տված հարցազրույցում պնդել է, թե «դաշնակցականներն են» մերժել Ալիևի առաջարկները և մասնակցել Եվլախի բանակցություններին։
    Այս բոլոր պնդումները սուտ են և չունեն որևէ փաստական հիմք։ Մենք դրանք գնահատում ենք որպես կանխամտածված զրպարտություն։
    Ուստի դիմել ենք դատարան՝ պահանջելով հրապարակային ներողություն և պատճառած վնասի փոխհատուցում։
    ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
    Հանրային կապերի գրասենյակ

  • Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն…

    Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողն ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է եղել, ինքը մտերիմ է եղել Գրիգոր և Նարեկ Օհանյանների հետ, իր կարծիքով, իր ընկերը սպանվել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից և այդ ամենի մեջ մեղադրում է Վալոդյա Գրիգորյանին։
    ՔԿ նախագահ Արթուր Պողոսյան

  • Երևանի կրկեսը` «Տաշիր Արենան», կբացվի հոկտեմբերի 25–ինԻմ տեղեկություններով` կրկե…

    Երևանի կրկեսը` «Տաշիր Արենան», կբացվի հոկտեմբերի 25–ին
    Իմ տեղեկություններով` կրկեսի ղեկավարությունը հրաժարվել է Ազգային ժողովից կոնտինգենտ ներգրավել` որպես outsource, ասել են` մենք մեր կրկեսի հերոսներին դրսից կբերենք ու ավելի որակովը: 😀

  • Սարյանի աստիճանները նորովի բացվեցին: Դրանք այժմ ավելի գեղեցիկ տեսք ունեն, իսկ գի…

    Սարյանի աստիճանները նորովի բացվեցին: Դրանք այժմ ավելի գեղեցիկ տեսք ունեն, իսկ գիշերները նաև լուսավորվում են:
    Գաղափարը «Մանե թայլսինն» է, որն իրականացել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի աջակցությամբ:
    Իսկ բուն աշխատանքները կատարել և նախագիծը կյանքի է կոչել MetrMark ընկերությունը, որը պատրաստել է բազրիքները, նստարանները, բետոնե ծաղկամանները:
    @MakaryanNews

  • Բովանդակային քննարկում ունեցանք ՄԻԵԴ նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։ …

    Բովանդակային քննարկում ունեցանք ՄԻԵԴ նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։

    Նիկոլ Փաշինյան
    Ու մինչ դու ՄԻԵԴ-ում «բովանդակային քննարկում» էիր ունենում, Հայաստանի դատարաններից մեկում Միքայել Սրբազանի հանդեպ մարդու իրավունքների տոտալ խախտում էր տեղի ունենում, որի մասին դու, վստահաբար, ՄԻԵԴ-ի ժողովրդին չես ասել, որ շատ չնեղվեն, երևի:

  • Ծեծկռտուք` ՊՆ-ի դիմաց անհետ կորածների ծնողների ու ռազմական ոստիկանների միջև:Maka…

    Ծեծկռտուք` ՊՆ-ի դիմաց անհետ կորածների ծնողների ու ռազմական ոստիկանների միջև:

    Makaryan News

    ❗️Հարգելի հետևորդներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետև Makaryan News (https://t.me/MakaryanVahe) տելեգրամյան ալիքում կարող եք տեղադրել ձեր ընկերության կամ բիզնեսի գովազդը:
    Կոմերցիոն համագործակցության համար գրեք իմ ֆեյսբուքյան էջին👇
    Vahe Makaryan

  • Ստրասբուրգում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի …

    Ստրասբուրգում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հանդիպումը:

  • ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼՎալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության …

    ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ
    Վալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը, որի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը։
    Վալոդյա Գրիգորյանը անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ՝ իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվելով «բոլորի համայնքապետը» սկզբունքով՝ անելով առավելագույնը հանուն միասնության և համերաշխության։
    Մերձավան գյուղում փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առընչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը, նրա եղբայրը։ Վալոդյա Գրիգորյանի եղբոր ապօրինի կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն։
    Անգամ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առընչություն սպանության հետ։
    Վալոդյա Գրիգորյանի սպանության գործող առաջին անձի (փետրվարին սպանվածի եղբոր) ձերբակալումից հետո ՆԳՆ-ի կողմից ցուցաբերվեց խայտառակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ սպանությունը ներկայացնելով որպես փետրվարյան դեպքերի շարունակություն՝ կատարելով դատարանի գործառույթ։ Սա իրավապահ համակարգի կողմից քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է։
    Հաջորդ օրը առերևույթ սպանություն կատարող անձի ձերբակալումը ակնհայտ դարձրեց, որ հնարած վենդետայի վարկածը որևէ առընչություն չունի իրականության հետ։
    Վերահաստատելով Վալոդյա Գրիգորյանի հանրային բացառիկ ազնիվ և պատշաճ վարքագիծը, բացառելով միջանձնային խնդիրների առկայությունը՝ անկհայտ է, որ նրա սպանության գործով առկա են կազմակերպիչներ և պատվիրատուներ։
    Իրավապահ համակարգից պահանջում ենք շարունակել սպանության ամբողջական բացահայտման օպերատիվ աշխատանքները՝ զերծ մնալով տեղի ունեցածին տալ գնահատականներ՝ այն թողնելով դատարանի իրավասությանը։
    Մենք խիստ հետևողական ենք լինելու Վալոդյա Գրիգորյանի սպանության ամբողջական բացահայտմանը։ Բոլոր մեղավորները դատարանի կողմից ստանալու են արժանի պատիժ։
    Մեսրոպ Առաքելյան

  • Էս տղեն իրոք որ ֆանտաստիկ գործ է անում քաղաքի համար: Ապրես, Էդուարդ Հայրումյան: …

    Էս տղեն իրոք որ ֆանտաստիկ գործ է անում քաղաքի համար: Ապրես, Էդուարդ Հայրումյան: Իսկ Ավինյանը, վստահաբար, էս ամեն ինչը տեսնում է ու ամաչում, էլի է նայում, էլի է ամաչում, ու էդպես` ամեն անգամ: Հաստատ ամաչում ես, չէ՞, ընկեր Ավինյան