Category: Makaryan News

  • Սարյանի աստիճանները նորովի բացվեցին: Դրանք այժմ ավելի գեղեցիկ տեսք ունեն, իսկ գի…

    Սարյանի աստիճանները նորովի բացվեցին: Դրանք այժմ ավելի գեղեցիկ տեսք ունեն, իսկ գիշերները նաև լուսավորվում են:
    Գաղափարը «Մանե թայլսինն» է, որն իրականացել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի աջակցությամբ:
    Իսկ բուն աշխատանքները կատարել և նախագիծը կյանքի է կոչել MetrMark ընկերությունը, որը պատրաստել է բազրիքները, նստարանները, բետոնե ծաղկամանները:
    @MakaryanNews

  • Բովանդակային քննարկում ունեցանք ՄԻԵԴ նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։ …

    Բովանդակային քննարկում ունեցանք ՄԻԵԴ նախագահ Մատիաս Գիյոմարի հետ։

    Նիկոլ Փաշինյան
    Ու մինչ դու ՄԻԵԴ-ում «բովանդակային քննարկում» էիր ունենում, Հայաստանի դատարաններից մեկում Միքայել Սրբազանի հանդեպ մարդու իրավունքների տոտալ խախտում էր տեղի ունենում, որի մասին դու, վստահաբար, ՄԻԵԴ-ի ժողովրդին չես ասել, որ շատ չնեղվեն, երևի:

  • Ծեծկռտուք` ՊՆ-ի դիմաց անհետ կորածների ծնողների ու ռազմական ոստիկանների միջև:Maka…

    Ծեծկռտուք` ՊՆ-ի դիմաց անհետ կորածների ծնողների ու ռազմական ոստիկանների միջև:

    Makaryan News

    ❗️Հարգելի հետևորդներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսուհետև Makaryan News (https://t.me/MakaryanVahe) տելեգրամյան ալիքում կարող եք տեղադրել ձեր ընկերության կամ բիզնեսի գովազդը:
    Կոմերցիոն համագործակցության համար գրեք իմ ֆեյսբուքյան էջին👇
    Vahe Makaryan

  • Ստրասբուրգում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի …

    Ստրասբուրգում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հանդիպումը:

  • ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼՎալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության …

    ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ
    Վալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը, որի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը։
    Վալոդյա Գրիգորյանը անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ՝ իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվելով «բոլորի համայնքապետը» սկզբունքով՝ անելով առավելագույնը հանուն միասնության և համերաշխության։
    Մերձավան գյուղում փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առընչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը, նրա եղբայրը։ Վալոդյա Գրիգորյանի եղբոր ապօրինի կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն։
    Անգամ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առընչություն սպանության հետ։
    Վալոդյա Գրիգորյանի սպանության գործող առաջին անձի (փետրվարին սպանվածի եղբոր) ձերբակալումից հետո ՆԳՆ-ի կողմից ցուցաբերվեց խայտառակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ սպանությունը ներկայացնելով որպես փետրվարյան դեպքերի շարունակություն՝ կատարելով դատարանի գործառույթ։ Սա իրավապահ համակարգի կողմից քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է։
    Հաջորդ օրը առերևույթ սպանություն կատարող անձի ձերբակալումը ակնհայտ դարձրեց, որ հնարած վենդետայի վարկածը որևէ առընչություն չունի իրականության հետ։
    Վերահաստատելով Վալոդյա Գրիգորյանի հանրային բացառիկ ազնիվ և պատշաճ վարքագիծը, բացառելով միջանձնային խնդիրների առկայությունը՝ անկհայտ է, որ նրա սպանության գործով առկա են կազմակերպիչներ և պատվիրատուներ։
    Իրավապահ համակարգից պահանջում ենք շարունակել սպանության ամբողջական բացահայտման օպերատիվ աշխատանքները՝ զերծ մնալով տեղի ունեցածին տալ գնահատականներ՝ այն թողնելով դատարանի իրավասությանը։
    Մենք խիստ հետևողական ենք լինելու Վալոդյա Գրիգորյանի սպանության ամբողջական բացահայտմանը։ Բոլոր մեղավորները դատարանի կողմից ստանալու են արժանի պատիժ։
    Մեսրոպ Առաքելյան

  • Էս տղեն իրոք որ ֆանտաստիկ գործ է անում քաղաքի համար: Ապրես, Էդուարդ Հայրումյան: …

    Էս տղեն իրոք որ ֆանտաստիկ գործ է անում քաղաքի համար: Ապրես, Էդուարդ Հայրումյան: Իսկ Ավինյանը, վստահաբար, էս ամեն ինչը տեսնում է ու ամաչում, էլի է նայում, էլի է ամաչում, ու էդպես` ամեն անգամ: Հաստատ ամաչում ես, չէ՞, ընկեր Ավինյան

  • Սպանություն Կապանում. 22-ամյա երիտասարդ է ձերբակալվելՆԳՆ֊ից հայտնում են, որ այսօ…

    ❗️Սպանություն Կապանում. 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել

    ՆԳՆ֊ից հայտնում են, որ այսօր ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք, որոնցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, գիտակցության չգալով մահացել է։
    ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում, վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջը, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձանց։

  • Էս տղեն իրոք որ ֆանտաստիկ գործ է անում քաղաքի համար: Ապրես, Էդուարդ Հայրումյան:Ի…

    Էս տղեն իրոք որ ֆանտաստիկ գործ է անում քաղաքի համար: Ապրես, Էդուարդ Հայրումյան:
    Իսկ Ավինյանը, վստահաբար, էս ամեն ինչը տեսնում է ու ամաչում, էլի է նայում, էլի է ամաչում, ու էդպես` ամեն անգամ:
    Հաստատ ամաչում ես, չէ՞, ընկեր Ավինյան

  • Երևանը նոր Howo մակնիշի աղբատար մեքենաներ է ստացել…

    Երևանը նոր Howo մակնիշի աղբատար մեքենաներ է ստացել