Category: Makaryan News

  • ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼՎալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության …

    ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՏԱՐԱԾԵԼ
    Վալոդյա Գրիգորյանի սպանության մասով իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը, որի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը։
    Վալոդյա Գրիգորյանը անձնական որևէ խնդիր չի ունեցել որևէ մեկի հետ՝ իր գործունեության ընթացքում բացառապես առաջնորդվելով «բոլորի համայնքապետը» սկզբունքով՝ անելով առավելագույնը հանուն միասնության և համերաշխության։
    Մերձավան գյուղում փետրվար ամսին տեղի ունեցած միջադեպի հետ որևէ առընչություն չեն ունեցել Վալոդյա Գրիգորյանը, նրա եղբայրը։ Վալոդյա Գրիգորյանի եղբոր ապօրինի կալանավորումը եղել է մարտի 30-ի ընտրություններից առաջ քաղաքական ճնշման դրսևորում, որի վերաբերյալ Վալոդյա Գրիգորյանը փետրվարի 8-ին արել է պաշտոնական հայտարարություն։
    Անգամ դատախազության կողմից ներկայացված մեղադրանքով՝ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է բացառապես խուլիգանություն կատարելու հոդվածով՝ չունենալով որևէ առընչություն սպանության հետ։
    Վալոդյա Գրիգորյանի սպանության գործող առաջին անձի (փետրվարին սպանվածի եղբոր) ձերբակալումից հետո ՆԳՆ-ի կողմից ցուցաբերվեց խայտառակ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում՝ սպանությունը ներկայացնելով որպես փետրվարյան դեպքերի շարունակություն՝ կատարելով դատարանի գործառույթ։ Սա իրավապահ համակարգի կողմից քաղաքական գնահատական տալու անթույլատրելի դրսևորում է։
    Հաջորդ օրը առերևույթ սպանություն կատարող անձի ձերբակալումը ակնհայտ դարձրեց, որ հնարած վենդետայի վարկածը որևէ առընչություն չունի իրականության հետ։
    Վերահաստատելով Վալոդյա Գրիգորյանի հանրային բացառիկ ազնիվ և պատշաճ վարքագիծը, բացառելով միջանձնային խնդիրների առկայությունը՝ անկհայտ է, որ նրա սպանության գործով առկա են կազմակերպիչներ և պատվիրատուներ։
    Իրավապահ համակարգից պահանջում ենք շարունակել սպանության ամբողջական բացահայտման օպերատիվ աշխատանքները՝ զերծ մնալով տեղի ունեցածին տալ գնահատականներ՝ այն թողնելով դատարանի իրավասությանը։
    Մենք խիստ հետևողական ենք լինելու Վալոդյա Գրիգորյանի սպանության ամբողջական բացահայտմանը։ Բոլոր մեղավորները դատարանի կողմից ստանալու են արժանի պատիժ։
    Մեսրոպ Առաքելյան

  • Էս տղեն իրոք որ ֆանտաստիկ գործ է անում քաղաքի համար: Ապրես, Էդուարդ Հայրումյան: …

    Էս տղեն իրոք որ ֆանտաստիկ գործ է անում քաղաքի համար: Ապրես, Էդուարդ Հայրումյան: Իսկ Ավինյանը, վստահաբար, էս ամեն ինչը տեսնում է ու ամաչում, էլի է նայում, էլի է ամաչում, ու էդպես` ամեն անգամ: Հաստատ ամաչում ես, չէ՞, ընկեր Ավինյան

  • Սպանություն Կապանում. 22-ամյա երիտասարդ է ձերբակալվելՆԳՆ֊ից հայտնում են, որ այսօ…

    ❗️Սպանություն Կապանում. 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել

    ՆԳՆ֊ից հայտնում են, որ այսօր ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով Կապան բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու անձինք, որոնցից մեկը՝ 37-ամյա Յուրի Մարգարյանը, գիտակցության չգալով մահացել է։
    ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ Սյունիքի մարզի կոմբինատներից մեկում, վիճաբանություն է սկսվել մի խումբ անձանց միջը, ինչը շարունակվել է այլ վայրում։ Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Վարդենիսի 22-ամյա բնակիչը իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել երկու անձանց։

  • Էս տղեն իրոք որ ֆանտաստիկ գործ է անում քաղաքի համար: Ապրես, Էդուարդ Հայրումյան:Ի…

    Էս տղեն իրոք որ ֆանտաստիկ գործ է անում քաղաքի համար: Ապրես, Էդուարդ Հայրումյան:
    Իսկ Ավինյանը, վստահաբար, էս ամեն ինչը տեսնում է ու ամաչում, էլի է նայում, էլի է ամաչում, ու էդպես` ամեն անգամ:
    Հաստատ ամաչում ես, չէ՞, ընկեր Ավինյան

  • Երևանը նոր Howo մակնիշի աղբատար մեքենաներ է ստացել…

    Երևանը նոր Howo մակնիշի աղբատար մեքենաներ է ստացել

  • Մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 25, 26, 27-ին անցկացվել է Armenian Auto Sh…

    Մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 25, 26, 27-ին անցկացվել է Armenian Auto Show երկրորդ էքսպո ցուցադրությունը, որին ներկակացված էին չինական ավտոարդադրողների բազմաթիվ բրենդեր, այդ թվում` պրեմիում սեգմենտի AVATR, ZEEKR, Hongqi, ինչպես նաև Geely, BYD և այլ ընկերությունների տարբեր մոդելներ:
    @MakaryanNews

  • ՄԱԿ-ում Նեթանյահուի ելույթի ժամանակ պատվիրակությունների մի մասը լքել է դահլիճը:…

    🗣ՄԱԿ-ում Նեթանյահուի ելույթի ժամանակ պատվիրակությունների մի մասը լքել է դահլիճը:

  • Մերձավանի կրակոցների հեղինակն ու Վալոդյա Գրիգորյանին և նրա ընկեր Կարեն Աբրահամյ…

    ❗️Մերձավանի կրակոցների հեղինակն ու Վալոդյա Գրիգորյանին և նրա ընկեր Կարեն Աբրահամյանին սպանողը 20-ամյա Գևորգ Հարությունյանն է: Նա ձերբակալվել է, խոստովանել արարքն ու ցույց տվել հանցագործության գործիք հանդիսացող զենքի տեղը: Իսկ կալանավորված Նարեկ Օհանյանն էլ օժանդակել է Գևորգին սպանությունը կատարելու գործում:
    Գևորգը փետրվարին Մերձավանում տեղի ունեցած կրակոցներից զոհված Գրիգոր Օհանյանի ընկերն է:

  • Առաջինը ո՞ր նախկին պաշտոնյայի և հայտնի գործարարի դստեր հարսանիքին են Արամեն և D’…

    👰Առաջինը ո՞ր նախկին պաշտոնյայի և հայտնի գործարարի դստեր հարսանիքին են Արամեն և D’Litte-ն կատարել վերջին օրերին հիթ դարձած «Նամակ իմ աղջկան» երգը:

    Տեսանյութում Արամեն և D’Litte-ն «Նամակ իմ աղջկան» երգը կատարում են ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, Argavand.am կահույքի խանութների ցանցի հիմնադիր Վահան Նարիբեկյանի դստեր` Անահիտի հարսանիքին:
    MakaryanNews-ի տեղեկություններով` երգը լույս է տեսել սեպտեմբերի 13-ին, իսկ հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել դրանից 5 օր անց` սեպտեմբերի 18-ին, «Փարավոն» ռեստորանային համալիրում, որտեղ էլ Արամեն և D’Litte-ն առաջին անգամ կենդանի կատարմամբ ներկայացրել են իրենց նոր երգը հարյուրավոր հյուրերի համար:
    @MakaryanNews