Category: Makaryan News

  • Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի տարածքում իրանական ԱԹՍ-ի հարվածի հետևանք…

    🇦🇪 Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի տարածքում իրանական ԱԹՍ-ի հարվածի հետևանքները։

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հեռախոս էին բերել կառավարության շենք, ո…

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հեռախոս էին բերել կառավարության շենք, որ նվիրեին Նիկոլ Փաշինյանին` ի պատասխան նախորդ շաբաթ ճեպազրույցի ժամանակ MakaryanNews-ի հարցին ի պատասխան` Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, թե ինքը կարող է Սամվել Կարապետյանին հեռախոս նվիրել, որ լայվ մտնի:
    Ոստիկանները չվերցրին նվերը, և «Ուժեղ Հայաստանի» անդամ Արթուր Միքայելյանն այն թողեց գետնին` դռան մոտ:
    Նիկոլ Փաշինյանը պատրաստ է միլիարդատեր Սամվել Կարապետյանին հեռախոսով ապահովել, որ նա տնից իր պես լայվ մտնի ու քարոզարշավ անի, բայց պատրաստ չէ իր թեթև ձեռքով քաղբանտարկյալ դարձած գործարարին ազատել կալանքից, որ հավասար պայմաններում իր հետ մրցի: Ի դեպ, զարմանալի…

  • Բողոքի ակցիա` ՔԿ շենքի մոտՆշենք, որ այսօր վաղ առավոտից Երևանի տարբեր հասցեներում…

    Բողոքի ակցիա` ՔԿ շենքի մոտ
    Նշենք, որ այսօր վաղ առավոտից Երևանի տարբեր հասցեներում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները պաստառներ են փակցրել «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Ազատություն Հայաստանին» գրություններով և ակցիաներ են անում տարբեր հատվածներում:

  • Ցեղասպանության հեղինակը մեղադրում է զոհերին. Լեմկինի ցեղասպանության կանխարգելման…

    Ցեղասպանության հեղինակը մեղադրում է զոհերին. Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը՝ Ալիևի հայտարարությունների մասին, որոնցում նա հայ քաղաքական կալանավորներին և ռազմագերիներին համեմատել է Նյուրնբերգյան դատավարությունում դատապարտված նացիստ առաջնորդների հետ
    ▪️Ալիևի համեմատությունը չի արտացոլում պատմական իրականությունը: Ադրբեջանի նախագահի մեկնաբանությունները ցույց են տալիս նրա շարունակական անհարգալից վերաբերմունքն ԱՄՆ ղեկավարության նկատմամբ, որի փոքր խնդրանքները հայերի անունից նա պարբերաբար մերժում է:
    ▪️Չնայած ոչ մի հավաստի ապացույց չկա, որ Բաքվում ներկայումս պահվող հայերից որևէ մեկը կատարել է որևէ հանցագործություն, առավել ևս՝ մարդկության դեմ հանցագործություններ և ցեղասպանություն, Ալիևը և նրա կառավարությունը հավաստի դիտորդների և միջազգային իրավական փորձագետների, այդ թվում՝ Լեմկինի ինստիտուտի կողմից, մեղադրվում են ԼՂ–ում կատարված ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների համար:
    ▪️Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել հայերի դեմ իր անմարդկային, ցեղասպանական հռետորաբանությունը և անհապաղ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին: Քանի որ նախագահ Ալիևն ինքն է հայտարարել, որ դա չի անի, միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի նրա վրա դա անելու համար:

  • Բա վերջը Նիկոլին իմպիչմենթո՞վ հեռացնելն ա ճիշտ, թե՞ ընտրություններով հաղթելը: Մի…

    Բա վերջը Նիկոլին իմպիչմենթո՞վ հեռացնելն ա ճիշտ, թե՞ ընտրություններով հաղթելը: Մի հատ կողմնորոշվեք, ճշտեք «հզոր ուժերի» հետ, նոր տեկտոնական տեղաշարժեր արեք:
    #Բարի_գիշեր
    #Սկզբունքայիններ

  • Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է…

    Իրանի զոհված գերագույն առաջնորդի կինը ողջ է

  • Արծվի արձանի մոտ հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում․ կան վիրավորներ․ կրակն ո…

    🔥Արծվի արձանի մոտ հրդեհ է բռնկվել ընթացող «Mercedes»-ում․ կան վիրավորներ․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի 100 մետրից
    Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, Արծվի արձանի մոտ, արագաչափի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։

  • Մինչ էսօր ուզում էի գրել, որ ՊԵԿ նախագահը, Գառնիկից աչքը վախեցած, որոշել է մինչև…

    Մինչ էսօր ուզում էի գրել, որ ՊԵԿ նախագահը, Գառնիկից աչքը վախեցած, որոշել է մինչև ընտրություններ ՆԱՎ-ի պետ չնշանակել, էսօր իմացա, որ Գառնիկի կադրերից մեկին են ուզում նշանակել, որին եթե նշանակեն, Գառնիկին երևի երանի տան ՊԵԿ-ում ու SMS-ով հետ բերեն, եթե Հակակոռուպցիոնը մինչև էդ մի բան արած չլինի:
    Պարոն Հակոբյան, ինձ լսեք` ոչ մեկին չեք նշանակի ՆԱՎ-ի պետ, թողեք, թող ձեր հիմնարկի «Նավը» իր հունով լողա, իզուր մի´ խորտակեք էդ կարևոր վարչությունը, որովհետև, եթե ՆԱՎ-ը խորտակվեց, ձեզ էլ հետն ա խորտակելու: Չեք հավատում` Միքոյին հարցրեք 😛
    Մնացածը` առաջիկայում: Շատ չկարոտեք, մինչև գամ: Duxov ✌️

  • Իմացեք, որ «չդատվեք». Արփինե ՀովհաննիսյանԵրկու հարց, որ պետք է իմանաք: 1. Ի՞նչ կ…

    Իմացեք, որ «չդատվեք». Արփինե Հովհաննիսյան
    Երկու հարց, որ պետք է իմանաք:
    1. Ի՞նչ կանեք, եթե իմանաք, որ պետական մարմինը թույլ է տվել, որ 2027 թվականից խմելու ջուրը լինի ավելի վատը, քան կա` հոտավետ, աղիքային խնդիրներ առաջացնող և այլն: ( նաև` ինչ փուլումէ մեր դիմումը)
    2. Քաղաքական ուժերի համար` քրեական օրենսգրքի նոր կարգավորում: Իմացեք, որ «չդատվեք»

  • «Մեր ձևո՞վ», էս ի՞նչ եք անում: Էդպես լավ չի, միանգամից Սերժին ու Քոչարյանին էլ բ…

    «Մեր ձևո՞վ», էս ի՞նչ եք անում: Էդպես լավ չի, միանգամից Սերժին ու Քոչարյանին էլ բերեք մտցրեք ձեր ցուցակ, որ ավելի լավ պայքարեք «ձեր ձևով»:
    Մարդիկ ուզում են ձեզ ձայն տալ, որ ոչ միայն Նիկոլից ազատվեն, այլև նախկիններից ու ստիպված չլինեն նախկին երկու ոժդերից մեկին ընտրել Նիկոլից ազատվելու ու նորիվ նույն կղանքի մեջ հայտնվելու համար, դուք էլ նախկինների հետ աֆիլացվող ինչքան մարդ կա` բերել մտցրել եք ձեր շարքերը: Չեմ ջոգում, ինադու՞ եք անում: Ձեր շարքերի քոչարյանականները, սերժականներն ու բուն միշուկականները քչությու՞մ էին անում, որ համալրում եք հայտարարել ու նոր «փայլուն կադրեր» եք ընդունում: Քաստի՞նգ եք հայտարարել:
    Այսինքն` վաղը ձեր պոտենցիալ ընտրողը գնալու է տեղամաս, որ ու՞մ ընտրի` Սամվել Կարապետյանի՞ն, թե՞ իր ցուցակի քոչարյանասերժական դեմքերին, թե՞ Սամվել Կարապետյանին` նախկինների հետ մասին:
    Մի խոսքով` էս ձևով, որ շարունակեք, հաստատ ձեր ձևովից տակը բան չի մնա: