Category: Makaryan News

  • Սեպտեմբերի 20-21-ը, 22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։…

    🌦️Սեպտեմբերի 20-21-ը, 22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
    🌡️Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։

  • Ձին իր կարիքներն է հոգում Դոնալդ Թրամփի և Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի դիմացով …

    Ձին իր կարիքներն է հոգում Դոնալդ Թրամփի և Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզի դիմացով անցնելիս 😀😀😀
    Իսկ ի՞նչ կաներ այդ նույն ձին, եթե Նիկոլի մոտով անցնելիս լիներ 😂😂😂

  • ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Հայաստանի Անկախության 34 ամյակի առթիվ պարգև…

    ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Հայաստանի Անկախության 34 ամյակի առթիվ պարգևատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով:
    Հիշեցնեմ, Կոստանյանն այն գերազանցիկ երիտասարդն էր, որ 2017-ին բանակ չգնալու համար միտինգներ էր անում` խոստանալով զբաղվել գիտական գործունեությամբ և իր մտավոր ներուժով ծառայել հայրենիքին, բայց հենց հայրենիքը հանձնողների ուժը եկավ իշխանության, ինքն անմիջապես մոռացավ իր գիտական գործունեության մասին և բանակ գնալու փոխարեն մտավ քաղաքականություն և սկսեց «հայրենիքին ծառայություն մատուցել» հայրենիքը հանձնողների թիմում` իր նպաստը բերելով հայրենիքը հանձնելու գործում:
    Իսկ դուք ի՞նչ ծառայություն եք մատուցել ձեր ու մեր հայրենիքին: Մտածեք քնելուց առաջ:
    Բարի գիշեր 😊

  • 18+ Ո՞վ ես դու, այ խ…ս գլոխ. Ավետ Բաբայանը հրապարակել է իր և Հակոբ Կարապետյանի…

    ❗️18+ ❗️Ո՞վ ես դու, այ խ…ս գլոխ. Ավետ Բաբայանը հրապարակել է իր և Հակոբ Կարապետյանի խոսակցության սկզբից մի հատված` այդպիսով ցույց տալով, որ առաջինը Հակոբն է իրեն հայհոյել, ինչից էլ սկսվել են փոխադարձ հայհոյանքները
    Քաղաքապետարանի պաշտոնյան, որին այդ միջադեպից հետո Տիգրան Ավինյանն արձակուրդ է ուղարկել, նաև պարզաբանմամբ է հանդես եկել.
    Վերջին օրերին Հակոբ Կարապետյանը սոցիալական ցանցերում իմ հասցեին տարածում է իրականությանը չհամապատասխանող պնդումներ, այդ թվում՝ թե իբր իր հետ տեղի ունեցած ծեծկռտուքին ես առնչություն ունեմ։ Կրկին հայտարարում եմ, որ որևէ կապ չունեմ միջադեպի հետ և վստահ եմ, որ իրավապահ մարմինները կպարզեն դեպքի իրական հանգամանքները։
    Ընդունում եմ, որ սխալ է եղել իմ կողմից անձնական նամակով վիրավորանքին վիրավորանքով պատասխանելը, սակայն անթույլատրելի եմ համարում մամուլի ակումբի փորձագետի կողմից հայհոյանքների օգտագործումը։
    Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատրաստվում եմ դատի տալ իմ մասին սուտ և զրպարտություն տարածող անձանց ու լրատվամիջոցներին։
    Հ.Գ. Լուսանկարը` իմ և Հակոբ Կարապետյանի առաջին խոսակցությունից

  • Ռոմանոս Պետրոսյանը Նարեկ Կարապետյանին խորհուրդ է տալիս արգելել Դավիթ Ղազինյանին …

    Ռոմանոս Պետրոսյանը Նարեկ Կարապետյանին խորհուրդ է տալիս արգելել Դավիթ Ղազինյանին հանդես գալ ՀԷՑ-ի անունից, ասուլիսներ և ճեպազրույցներ տալ ՀԷՑ-ի թեմայով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը նաև մի շարք մեղադրանքներ է ներկայացրել Դավիթ Ղազինյանի դեմ` Նարեկ Կարապետյանին…

  • Վայելեք բեռնաթափված Երևանը …

    Վայելեք բեռնաթափված Երևանը 😀

  • Արեգնազ Մանուկյանը վայր է դնում մանդատըՀարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ,…

    Արեգնազ Մանուկյանը վայր է դնում մանդատը
    Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ,
    Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Որոշումս պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել:
    Ամբողջությամբ կիսում եմ «Մայր Հայաստանի» գաղափարները, այդ կառույցում ունեմ բազմաթիվ ընկերներ և բնական է, որ պետք է անդամակցեմ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Մանդատից հրաժարվելն այս պարագայում լիովին տեղավորվում է մարդկային ու քաղաքական էթիկայի կանոնների և տրամաբանության մեջ:
    Համատեղ անցած ճանապարհի համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, դաշնակցական իմ ընկերներին, դաշինքի անդամ մյուս պատգամավորներին, բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են օրվա ապազգային իշխանության դեմ մեր պայքարի առաջնագծում:
    Շնորհակալ եմ նաև այն քաղաքացիներից, ովքեր մեզ հետ հավասար կամ նույնիսկ ավելի մեծ ջանքերով կռիվ են տվել սրանց դեմ տարբեր հարթակներում: Համոզված եմ, որ իրենց արածն իր արդյունքները տալու է:
    Հանուն մեր երկրում ամբողջական իշխանափոխության և ազգային իշխանության ձևավորման մեր պայքարը շարունակվելու է, պարզապես ամեն մեկն իր պատկերացումների ու ձևաչափերի շրջանակներում այն կարող է իրականացնել:
    Բոլոր իրական ընդդիմադիր ուժերին մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու հաղթանակ:

  • ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը մեկնել է ԲաքուՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակութ…

    ❗️ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը մեկնել է Բաքու
    ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին։

  • Հորդորում ենք Հայաստան ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել բացառապես իրենց …

    ❗️Հորդորում ենք Հայաստան ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել բացառապես իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող բջջային հեռախոսներ։
    Զարտուղի ճանապարհով առևտրային նշանակության բջջային հեռախոսների ապօրինի ներմուծումը ՀՀ կանխարգելելու նպատակով, մաքսային ծառայությունը սահմանին իրականացնում է խիստ վերահսկողություն՝ կանխելով քաղաքացիների անօրինական գործունեությունը։
    ՊԵԿ

  • Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով Ցերեկը շրջանների մեծ մասում ժ…

    🌡Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով
    Ցերեկը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։