Category: Makaryan News

  • Ռոմանոս Պետրոսյանը Նարեկ Կարապետյանին խորհուրդ է տալիս արգելել Դավիթ Ղազինյանին …

    Ռոմանոս Պետրոսյանը Նարեկ Կարապետյանին խորհուրդ է տալիս արգելել Դավիթ Ղազինյանին հանդես գալ ՀԷՑ-ի անունից, ասուլիսներ և ճեպազրույցներ տալ ՀԷՑ-ի թեմայով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը նաև մի շարք մեղադրանքներ է ներկայացրել Դավիթ Ղազինյանի դեմ` Նարեկ Կարապետյանին…

  • Վայելեք բեռնաթափված Երևանը …

    Վայելեք բեռնաթափված Երևանը 😀

  • Արեգնազ Մանուկյանը վայր է դնում մանդատըՀարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ,…

    Արեգնազ Մանուկյանը վայր է դնում մանդատը
    Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընկերներ,
    Վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Որոշումս պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել:
    Ամբողջությամբ կիսում եմ «Մայր Հայաստանի» գաղափարները, այդ կառույցում ունեմ բազմաթիվ ընկերներ և բնական է, որ պետք է անդամակցեմ «Մայր Հայաստան» կուսակցությանը։ Մանդատից հրաժարվելն այս պարագայում լիովին տեղավորվում է մարդկային ու քաղաքական էթիկայի կանոնների և տրամաբանության մեջ:
    Համատեղ անցած ճանապարհի համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, դաշնակցական իմ ընկերներին, դաշինքի անդամ մյուս պատգամավորներին, բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում եղել են օրվա ապազգային իշխանության դեմ մեր պայքարի առաջնագծում:
    Շնորհակալ եմ նաև այն քաղաքացիներից, ովքեր մեզ հետ հավասար կամ նույնիսկ ավելի մեծ ջանքերով կռիվ են տվել սրանց դեմ տարբեր հարթակներում: Համոզված եմ, որ իրենց արածն իր արդյունքները տալու է:
    Հանուն մեր երկրում ամբողջական իշխանափոխության և ազգային իշխանության ձևավորման մեր պայքարը շարունակվելու է, պարզապես ամեն մեկն իր պատկերացումների ու ձևաչափերի շրջանակներում այն կարող է իրականացնել:
    Բոլոր իրական ընդդիմադիր ուժերին մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու հաղթանակ:

  • ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը մեկնել է ԲաքուՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակութ…

    ❗️ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը մեկնել է Բաքու
    ՀՀ ԱԱԾ տնօրենի գլխավորած պատվիրակությունը ս․թ․ սեպտեմբերի 19-ից 21-ը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին։

  • Հորդորում ենք Հայաստան ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել բացառապես իրենց …

    ❗️Հորդորում ենք Հայաստան ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել բացառապես իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող բջջային հեռախոսներ։
    Զարտուղի ճանապարհով առևտրային նշանակության բջջային հեռախոսների ապօրինի ներմուծումը ՀՀ կանխարգելելու նպատակով, մաքսային ծառայությունը սահմանին իրականացնում է խիստ վերահսկողություն՝ կանխելով քաղաքացիների անօրինական գործունեությունը։
    ՊԵԿ

  • Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով Ցերեկը շրջանների մեծ մասում ժ…

    🌡Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-12 աստիճանով
    Ցերեկը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

  • Սրանց նույնիսկ իրենց սրտի «քաղաքագետներն» են արդեն քննադատում, հասկացել են` ինչ …

    Սրանց նույնիսկ իրենց սրտի «քաղաքագետներն» են արդեն քննադատում, հասկացել են` ինչ մեծամիտ ու տականք են ոմանք 😜
    Որոշ ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների ուզում եմ հիշեցնել , որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական շվաքը ու իրենց պաշտոնի ստանձնման ժամկետները ռեզինից չեն. այսօր, որ իրենք վիրավորում, սպառնում, նվաստացնում են իրենց որոշ կոլեգաների, քթները ցցում են անգամ սեփական թիմի ներսում ու հաթաթա տալիս շարքային ու միջին օղակներում կանգնած մարդկանց վրա, աջ ու ձախ անվանարկում են սրան ու նրան` կոչելով դա «հռետորական ձիրք» կամ «համարձակ քաղաքական խոսույթ», փքվել ու հնդուհավ են դարձել այն աստիճան, որ անգամ փողոցում են տեսակավորում, թե ում բարեւին պատասխանել, ումը թողնել օդում, մի օր էնքան ծանր են վայրէջք կատարելու էդ հնարովի բաբելոնյան բարձրությունից, որ հստակ կլսվեն

    դը՜մփ,շը՜րխկ …
    Ու առը հա ՜, դու էլի ընդամենը ակվարիումի ձուկ ես …
    ՄԱՐԴ մնացեք ժողովուրդ… էնքան պարզա ամեն ինչ … ուղղակի մի փքվեք էդքան, մի մոռացեք, որտեղից եք եկել , ով/ովքեր են ձեզ բերել եւ ուր եք գնում…
    Դուք ոչ մեկից ավելի բարձր չեք,իսկ ՔՊ-ում ,ամենայն հարգանքով իմ` այս կուսակցության շարքերում ունեցած բոլոր ընկերների նկատմամբ , դեռ չկա մեկը, ով կարող է փոխարինել ներկայիս վարչապետին … ոչ ոք նման անկախ քաղաքական թափ դեռ չունի եւ ապագայում էլ դժվար թե ունենա …
    Պաշտոնավարումից հետո կյանք կա …
    Բոլոր պաշտոնավարումները մի օր ավարտվելու են , ու դա հաստատ ձեր կյանքի վերջին օրը չի լինելու …
    Այնպես պաշտոնավարեք, որ հետո, երբ առանց թիկնապահների ,մանդատների , արտոնությունների մնաք`գլուխներդ կախ չմտնեք տարբեր փողոցներ ու բազմադիմի շենքեր …
    Հազար երանի ՜ կարդացածը հասկացողին …
    Հարություն Մկրտչյան

  • Եթե Թրամփի Վոթսափի համարն ունի, կգրի՞ իրեն ու կհարցնի՞, թե ինչու է Հայաստանն Ալբ…

    Եթե Թրամփի Վոթսափի համարն ունի, կգրի՞ իրեն ու կհարցնի՞, թե ինչու է Հայաստանն Ալբանիա անվանում, մեզ ու իրեն էլ ալբանացու տեղ դնում,-այսօր հարցրի Նիկոլ Փաշինյանին: Մի կարևոր հարց էլ հնչեցրի` արդյոք այդ «Թրամփի ուղի» կոչվածով Ադրբեջանը կարողանալու է զենք ու…

  • Հեղուկ գազը էժանանում է. Ավանի Orange Gas-ում էսօր արդեն 180 դրամ էր, դրանից առա…

    Հեղուկ գազը էժանանում է. Ավանի Orange Gas-ում էսօր արդեն 180 դրամ էր, դրանից առաջ 190-200 էր:

  • Այո՛, ես հայհոյանքներով SMS եմ ստացել. Կադաստրի կոմիտեի նախագահը` իրեն վերագրվող…

    Այո՛, ես հայհոյանքներով SMS եմ ստացել. Կադաստրի կոմիտեի նախագահը` իրեն վերագրվող ծեծի մասին